Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Խոսք մեծաց

Սերգեյ Սարինյանի մտքերից

20 Փետրվարի, 2022
Խոսք մեծաց
Սերգեյ Սարինյանի մտքերից
0
Կիսումներ
1
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

1. Ինձ թվում է, որ պետք է ազատագրվել 20-րդ դարի առաջադրած մեթոդների խճճանքից և սթափ վերանայել դասական մեթոդների ուսանելի սկզբունքները: «Ես թքել եմ սիմվոլիզմի և ամեն մի իզմի վրա: Իմ ծերունին ծերունի է, ծովը` ծով»,- ասում է Հեմինգուեյը: Այս իմաստով արդի գրական պրոցեսի համար ոչինչ չասող բնորոշիչներ են պոստմոդեռնիզմ, սյուրռեալիզմ և նման սահմանները, եթե դրանք օգտագործվում են քմահաճ ազատության համար, առանց գիտական-փիլիսոփայական իմաստի գիտակցման:

2. Գրողի կոչումը ամենից առաջ պարտադրում է բարձր կրթվածություն, ինտելեկտուալ հարստություն, հասարակության և մարդու պատմության գիտական իմացություն։ Հայտնի ճշմարտությու՞ն է։ Բայց եկեք ամենից առաջ հասու լինենք այս ճշմարտությանը։

3. Ժամանակ առաջ, երբ Հովհաննես Գրիգորյանը տագնապ էր արտահայտում միջակության աղետի վերաբերյալ, ես փորձում էի փիլիսոփայորեն հիմնավորել միջակության գոյական իրավունքը: Բայց երբեք չէի կարող գուշակել, թե ինչ աստիճանի կարող է հասնել միջակության ագրեսիան, որի «տեսական» հիմքը տգիտությունն է: Իսկ Տգիտությունը զորավոր ուժ է: Իզուր չէ, որ Հին Թեբեի բնակիչները քաղաքի կենտրոնում տգիտության արձան են կանգնեցրել, որ մարդիկ աշխատանքի գնալուց առաջ դիտեն այն և հեռու մնան անբարո արարքից: Այդպիսի մի արձան պետք է կանգնեցնել հայ գրողների «Միջակության սրահում» (կլոր սրահ):

4. Ռուս քննադատներից մեկը գրողի ինտելեկտուալ ունակությունը համեմատում է անտենայի հետ, որի օգնությամբ նա կյանքի մթնոլորտից, աշխարհի, տիեզերքի անսահմանությունից որսում է անհայտ ալիքներ, ընկալում մարդու ներաշխարհի սեյսմիկ շարժումները։ Ես պիտի ասեմ, որ մեր գրականության աշտարակի վրա դրված անտենայի հզորությունը դեռևս թույլ է, իսկ կան գրողներ, որոնք պարզապես ստեղծագործում են առանց անտենայի։ Նրանք ոչ թե մտքով են տեսնում, այլ աչքով, ոչ թե արտացոլում են, այլ նկարագրում։

5. Քննադատը պետք է կարողանա տարբերել տաղանդի խոսքը միջակության նմանարկումից: Քննադատը պետք է կարողանա ճշգրիտ ընկալել իրերի բնությունն ու շարժումը, այլապես դատապարտված է ոչնչության:

6. Ես չեմ կարող ինչ-որ բան սկսել կամ ինչ-որ բան մտորել առանց օրվա նորություններին հաղորդակցվելու: Այդպես էլ իմ հետաքրքրությունը ժամանակակից գրականության և մասնավորապես երիտասարդ գրողների գրական որոնումների հանդեպ: Դա գրականության պատմաբանի իմ ներքին մղումն է:

7. Կանխատեսել, թե ուր է գնում գրականությունը, դժվար խնդիր է, առավել ևս արդի գրական ընթացքի պարագայում: Գրական պրոցեսը խճճված է տարաբնույթ և մոլար միտումների ճահճում: Համակարգիչը դարաշրջանի գյուտն է, իմացական մեծ հեռանկար ունի: Սակայն նա բերում է նաև բացասական ազդակներ, որից օգտվում են գրական և ոչ գրական դիլետանտները:

Աղբյուր՝ Cultural.am։

Նախորդ

Ջիվանի․ Կուգան ու կերթան

Հաջորդ

Գևորգ Էմին․ Գալիքին

Հաջորդ
Գևորգ Էմին․ Գալիքին

Գևորգ Էմին․ Գալիքին

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.