Երեքշաբթի, 26 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Մեր Ազգը

«Անմատչելի էր նա, մռայլ, ծիծաղում, ավելի շուտ ժպտում էր երկու շաբաթը մի անգամ երևի». Արսեն Տերտերյան

28 Փետրվարի, 2022
Մեր Ազգը
«Անմատչելի էր նա, մռայլ, ծիծաղում, ավելի շուտ ժպտում էր երկու շաբաթը մի անգամ երևի». Արսեն Տերտերյան
0
Կիսումներ
5
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Արսեն Հարությունի Տերտերյանը ծնվել է 1882 թ. դեկտեմբերի 22-ին Լեռնային Ղարաբաղի Շուշիքենդ գյուղում, մանր առևտրական-գինեվաճառի ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է գյուղի ծխական դպրոցում, ապա ընդունվել է Շուշիի հայկական սեմինարիան: Ավարտելուց հետո, 1902 թ. ընդունվում է Գևորգյան ճեմարան: Այստեղ վառ են դրսևորվում պատանու ձիրքերը` գեղեցիկի զգացողությունը, նուրբ դիտողականությունը և արտակարգ հիշողությունը: Նա ճեմարանի առաջադեմ ուսանողներից էր և, ինչպես հիշում են ժամանակակիցները, տոգորված էր ազատամիտ տրամադրություններով և դեմոկրատական հովերով, որոնք ծավալվում էին ողջ Ռուսաստանում և Անդրկովկասում: Մասնավորապես նա հակակրանք էր տածում Էջմիածնի կղերական վերնախավի և պահպանողական մտայնության դեմ:

Դեռ ուսանողական տարիներին Տերտերյանը զանազանվում էր իր գրական փայլուն ելույթներով և գրավոր աշխատանքներով: Բարձր առաջադիմությամբ ավարտելով ճեմարանը, 1905 թ. նա նվիրվում է մանկավարժությանը:

Սկզբում աշխատում է Ղարաբաղում, Շուշիի նույն սեմինարիայում, որտեղ ստացել էր իր կրթությունը: Այստեղ երկու տարվա ընթացքում` 1905-1907 թթ. Նա դասավանդում է հայոց գրականություն, պատմություն և գրականության տեսություն:

Երիտասարդ ուսուցիչը ցանկանում էր շարունակել կրթությունը, խորանալ գիտության, մասնավորապես հոգեբանության ասպարեզում, շփվել ռուսական շրջանների հետ: 1907 թ. այդ նպատակով մեկնում է Պետերբուրգ և ընդունվում հոգենյարդաբանական ինստիտուտ, բայց խախտված առողջության պատճառով` կիսատ է թողնում ուսումը և վերադառնում Երևան: Այնուհետև իր ամբողջ կյանքը նա նվիրում է կրթության գործին: 1909 թ. մինչև 1920 թ. շուրջ 11 տարի նա աշխատում է Երևանի թեմական դպրոցում` որպես հայ գրականության և գրականության տեսության ուսուցիչ: Մի որոշ ժամանակ Տերտերյանը վարում է նաև դպրոցի վերատեսչի պաշտոնը:

Ժամանակակիցները հիշում են, որ դասատվության տարիներին Տերտերյանը դրսևորում էր մեծ վարպետություն, նրա խոսքը ջերմ ոգևորություն էր առաջացնում աշակերտների շրջանում, սեր ու հետաքրքրություն ծնում մայրենի գրականության և պատմության նկատմամբ:

Ահա Արսեն Տերտերյանի նախկին սաներից մեկի` թեմական դպրոցի աշակերտ, ապա համալսարանի շրջանավարտ Գուրգեն Մահարու հուշերը` Տերտերյան մանկավարժի և գրականագետի թողած մեծ տպավորությունների մասին.

«Ես ուզում եմ գրել իմ ուսուցիչներից մեկի` Արսեն Տերտերյանի մասին, որն առաջին իսկ դասից ինձ վրա մեծ տպավորություն է թողել և այդ տպավորությունը չի ջնջվել, չնայած որ հետագայում, տարիներ հետո, մենք հանդիպել ենք ոչ միայն թեմական դպրոցի, ոչ միայն համալսարանի պատերից ներս, այլև կանքում, մինչև անգամ միասին երևանյան շոգը մեղմելու համար գարեջուր ենք խմել …

Ասեմ սկզբից, որ այդ մեծ տպավորությունը Արսեն Տերտերյանը ստեղծում էր նաև այն պատճառով, որ այն ժամանակ մենք կարդում էինք նրա բանասիրական գրքերը` Թումանյանի, Շիրվանզադեի, Շանթի, Տերյանի մասին: Մենք այդ գրքերի վրա կարդում էինք նրա անունը և նրան, առյուծի բաշերով ու արծվի հայացքով ուսուցչին տեսնում ամբիոնի մոտ: Անմատչելի էր նա, մռայլ, ծիծաղում, ավելի շուտ ժպտում էր երկու շաբաթը մի անգամ երևի, բայց մենք նրան սիրում, ավելին` պաշտում էինք»:

Դասախոսական ձիրքով օժտված երիտասարդ գրականագետը իր բարձր ընդունակությունները դրսևորում է նոր գրավոր խոսքի մեջ: Դեռ 1905 թ. Ա. Տ. ստորագրությամբ «Տարազում» լույս է տեսնում նրա առաջին հոդվածը «Կուլտուրական, թե անկուլտուրական» խորագրով, ուր գնահատում է հայ ժողովրդի ստեղծած արժեքները: Հետևում են նոր աշխատանքներ, նոր փորձեր: Մի երկու տարի հետո, նա արդեն ձեռք է զարկում խոշոր թեմաներին: Այս տարիներին նա դրսևորում է արտակարգ բեղմնավորություն, որն անշուշտ կապված էր նրա ստեղծագործական էներգիայի և փորձի հարստության հետ: Ասպարեզ են գալիս երիտասարդ գրականագետի գրքերը` հայ խոշոր գրողների մասին. «Միք. Նալբանդյան-ազգություն հրապարակախոսը» 1910 թ., «Շիրվանզադե-հայ ընտանիքի և ինտելիգենտի վիպասանը» 1911 թ., «Հովհ. Թումանյան-հայրենի եզերքի քնարերգուն» 1912 թ.: Անունների պարզ թվարկումն անգամ ցույց է տալիս գրականագետի հետաքրքրությունների լայնությունը. նա ընդգծված համարձակությամբ ձեռք էր զարկում մեծ թեմաների, փորձում գնահատել հայ արձակը, պոեզիան, հրապարակախոսությունը, անցած դարի գրական-հասարակական երևույթները, հայ բանաստեղծության զարգացման տարբեր շրջանները, հայ քնարերգության նորագույն էջերը և հայ վեպը: Մի խոսքով ձգտում էր շարադրել իր հայացքները հայ գրականության անցյալի, ներկայի և զարգացման հեռանկարների մասին:

Հրանտ Թամրազյան «Գրական դիմանկարներ, հոդվածներ»

Աղբյուր՝ Մագաղաթ․am:

Նախորդ

«Ամեն սերնդի հետ կորոնի իր հայրենիքի Բրաբիոն ծաղիկը»․ Խաչիկ Դաշտենց

Հաջորդ

Կատարելության ճանապարհը* — Մաս 3

Հաջորդ
Կատարելության ճանապարհը* — Մաս 3

Կատարելության ճանապարհը* - Մաս 3

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.