Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Նամականի

Ավետիք Իսահակյանի նամակը Երվանդ Քոչարին

5 Փետրվարի, 2022
Նամականի
Ավետիք Իսահակյանի նամակը Երվանդ Քոչարին
0
Կիսումներ
13
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Սիրելի Երվանդ,
Ստացել եմ քո երկու նամակն էլ և տիկնոջդ փոքրիկ պատկերը, որից կարելի է ենթադրել, որ համակրելի աղջիկ է:

Բարով վայելեք միմյանց:

Ոչ մի առիթ չունիս հոռի մտածումներ ունենալու իմ չպատասխանելու համար. քեզ առաջվա պես սիրում եմ, միայն ծուլությունն է պատճառը, որ փափագներս չի իրագործվում` նամակներին իսկույն պատասխանելու: Շատ եմ սիրում նամակներ ստանալ, բայց պատասխանելն ուղղակի տաժանք է:

Բռնի, զոռով եմ պարապում, այսինքն` «Ուստա Կարոն» գրում, այնքան ստվար գործ է, հազար էջ, այնքան դեմքեր ու դեպքեր կան, որ խճճվել եմ մեջը, դուրս չեմ կարող ելնել: Հիմա էլ Վենետիկի ամառն է` մի սպանիչ, մեղկացուցիչ տաքություն, բաղնի՛ք, որ թմբիր է տալիս թե՛ կամքին, թե՛ մտքին, թե՛ զգացումներին:

Հնար չունիմ այս համարից դուրս գալու. սիրտս լեռներ է ուզում, կապույտ ու զով, բայց ո՞վ է տվել մեղավորին արքայություն:

Այո՛, Չարենցը անկեղծ ոգևորված էր «Ուստա Կարոյով», նա ճիշտ ըմբռնեց իմ հղացումը — տալ էպոս, ուր ամեն բան կա մեջը և պիտի լինի ամեն բան, ողջ դարը, մտայնությունը, դասակարգերը, մարդիկ` կենդանի, ռեալ, և մտքերի, գաղափարների հորդ ծով… Խնդիրը հաջողության մեջն է, պիտի հաջողի՞մ այսքան անհնարին ծանրության տակ ձեռք զարկելու: Տեսնենք, ես լավատես եմ:

Չարենցը հետաքրքիր տղա է, և՛ տաղանդավոր է, և՛ զարգացած է, և՛ լավ ընկեր է: Սիրեցի նրան:

Այնպես որ, սիրելիս, ներողամիտ եղիր չպատասխանելու համար. քեզի մոռանալու կամ արհամարհելու նշան չէ դա, բնավ երբեք, այլ ասեցի արդեն. ամենակարևոր նամակներ — հացի հետ կապած, շաբաթներով երեսի վրա են մնում, իմ տարիքիս ու իմ գործիս տեր մարդը պետք է, որ մի քարտուղար ունենա: «Ուստա Կարոն» խեղդում է ինձ, ամեն բան ես եմ անում, և արտագրությունը, որ սպանիչ է, նույնպես` ես… և ժամանակ չի մնում նույնիսկ անհրաժեշտ գրքեր կարդալու:

Դու ի՜նչ ջրերի վրա ես, կարո՞ղ ես գլուխդ պահել, — այսինքն, ավելի դյուրին կերպով: Կարծում եմ, որ արդեն մի ճամփա բացած կլինես քեզ համար…

Մերոնք լավ են, և հիշում են միշտ քեզ, ինչպես Ժորժի և Մենոյի հետ հանդիպելիս:

Բոլորն էլ ջերմ բարևում են քեզ:

Քաջ եղիր, լավ եղիր, առողջ և ուրախ:

Սրտագին բարևներ տիկնոջդ:

Համբույրներով, քո` Ավետիք:

Նախորդ

Հենրիկ Մալյան

Հաջորդ

Շիրվանզադե․ Նամակներ Դավիթ Անանունին

Հաջորդ
Շիրվանզադե․ Նամակներ Դավիթ Անանունին

Շիրվանզադե․ Նամակներ Դավիթ Անանունին

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.