1911, ՀՈՒԼԻՍԻ 25, ԿԱՐԻՆ
Սիրելի Վիկտորիա.
Արդեն մի շաբաթ է, որ Կարինումն ենք. լավ օրեր անցկացրինք, բայց հոգեպես ես միշտ տխուր եմ եղել, թվում է, որ այս ճամփեն շա՜տ է երկար, և վերադարձը ո՜ւշ է լինելու։
Այսօր ճանապարհվում ենք դեպի Տրաաիզոն, վեց օրվա անծայր ճամփա է. նրանից հետո էլ ծովով երեք օր, և կհասնենք Կ. Պոլիս: Ճանապարհից կգրեմ, իսկ մանրամասը՝ Կ. Պոլսից։ Ամեն օր նայում եմ «Մեծ արջին», և թվում է, որ քո հայացքն էլ է հառած այնտեղ — ա՛յ այս աստղին…
Առայժմ սրտագին համբույրներ քեզ և բժիշկին,
մնամ քո՝ Ավետիք
Աղբյուր՝ Isahakyanmuseum.am
Վիկտորիա Աբովյան- հայ դերասանուհի, Խաչատուր Աբովյանի թոռնուհին։