Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Մեր Ազգը

Տան Մեծը․ Արմեն Խոստիկյան

26 Փետրվարի, 2022
Մեր Ազգը
Տան Մեծը․ Արմեն Խոստիկյան
0
Կիսումներ
5
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Դերասան

22 մայիս, 1929 — 22 հուլիս, 2003

Ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 30 միջնակարգ դպրոցը, ապա ընդունվել բժշկական ինստիտուտ, սակայն մեկ տարի անց հրաժարվել է բժշկի մասնագիտությունից: 1947-51թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Արմեն Գուլակյանի արվեստանոցում:

Ուսանողական տարիներին խաղացել է մի շարք ներկայացումներում` Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Փարսիղ), Ա.Աֆինոգենովի «Մաշենկա» (Տումանսկի), Վ.Շեքսպիրի «Վերոնայի երկու ազնվականները» (Լաունս) և այլն: 1951թ-ից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, ուր մինչև 1990-ականները ստեղծել է մեծ ու փոքր բազմաթիվ դերեր: Եղել է լուրջ կատակերգակ դերասան: Խաղացած ներկայացումներից են` Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Սերգեյ բեկ), «Քաոս» (Ալեքսեյ Իվանովիչ), Գ.Տեր-Գրիգորյանի «Հաջի Փայլակ» (Հարութ Անվերջ), Ֆ.Դոստոևսկու «Ապուշը» (Ֆերդիշչենկո), Սարդուի և Մորոյի «Մադամ Սան-Ժեն» (Ֆուշե), Է.դե Ֆիլիպպոյի «Շաբաթ, կիրակի, երկուշաբթի» (Աթիլլո), Ա.Օստրովսկու «Կատաղի փողեր» (Տելյատև), Կ.Կրապիվայի «Կոնդրատի կինը ուղեծիրում» (Տեսակով), Վ.Շկվարկինի «Ուրիշի երեխան» (Սեմյոն Պերչատկին) և այլն:

1990-ականներին դերասանական փոքրիկ խումբ է կազմել և ներկայացումներով հանդես եկել մայրաքաղաքում ու նրա սահմաններից դուրս: Իր մասնակցությունն է բերել նաև մանուկների համար կազմակերպվող ներկայացումներին:

Նրա գրած «Աբելիկի արկածները» պիեսը 1981թ. բեմադրվել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Նկարահանվել է նաև հեռուստաթատրոնում և ֆիլմերում`«Ոսկե ցլիկ» (1955թ.), «Մոր սիրտը» (1957թ.), «Նվագախմբի տղաները» (1960թ.), «Տերն ու ծառան» (1962թ.), «Շրթներկ համար 4» (1964թ.), «Մսյո Ժակը և ուրիշները» (1966թ.), «Մեր քաղաքի մարդիկ» (1966թ.), «Համագյուղացիներ» (1974թ.), «Մեր բակը» (1996թ.), «Հարսնացուն Ջերմուկից» (1997թ.), «Մեր բակը 2» (1998թ.) և այլն:

Ամանորյա հեռուստածրագրերի ամենասիրված հերոսներից է եղել ավելի քան երկու տասնամյակ:

1987թ. ստեղծել է թատերական «Փյունիկ» ստուդիան:

1984թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:

2000թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով: Մահացել է Երևանում:

Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Տան Մեծը» հաղորդաշարը ներկայացնում է Արմեն Խոստիկյանին

Նախորդ

«Ա՜խ, ես այս ծեր աշխարհին ի՞նչ ասեմ, որ հասկանա..» Համո Սահյան

Հաջորդ

Ղևոնդ Ալիշան․ Հայ հանճար

Հաջորդ
Ղևոնդ Ալիշան․ Հայ հանճար

Ղևոնդ Ալիշան․ Հայ հանճար

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.