Թանկագին Միտյա,
Մեծ հուզմունքով և մեծ ուրախությամբ եմ գրում քեզ այս նամակը։ Գրում եմ քեզ, ոչ միայն որպեսզի շնորհավորեմ քո ծննդյան օրվա առթիվ, այլ նաև ուզում եմ իմ մի քանի մտքերն արտահայտել քո մասին։
Ես շնորհակալ եմ ճակատագրից այն բանի համար, որ ընկերացել եմ քեզ և քո ժամանակակիցն եմ հանդիսանում։ Ես շնորհակալ եմ քեզանից այն բանի համար, որ դու քո արտակարգ ստեղծագործությամբ անհասանելի բարձրության հասցրիր խորհրդային երաժշտության մակարդակը։
Մենք բոլորս ձգտում ենք հասնել քեզ, չնայած դա անհնար է։ Դու մեր առաջնորդն ես, և ցանկանում ես, թե ոչ, դու մեզ տանում ես քո հետևից։ Քո պատմական առաքելությունը հսկայական է:
Ինձ համար հաճելի է, որ կա մի մարդ, որի նկատմամբ տածած հարգանքից ու հիացմունքից ես ամաչկոտ եմ դառնում։ Ես քեզ քիչ եմ անհանգստացնում, չնայած հաճախ եմ կարիք ունենում շփվել քեզ հետ։
Թանկագին և մեծապատիվ իմ ընկեր, շնորհավորում եմ քեզ քո պանծալի հիսնամյակի առթիվ, երջանկություն եմ ցանկանում, ցանկանում եմ՝ էլ ավելի շատ ստեղծագործություններ գրես, միշտ հզոր լինես, ինչպես մինչև այժմ։
Դու դեռ մեծ տարիք չունես, բայց մեծ կյանք ես ապրել։
Գրկում եմ քեզ,
Հավատարիմ՝ Ա.Խաչատրյան
24 սեպտեմբերի 1956թ., Մոսկվա
Աղբյուր՝ Khachaturian.am