Հինգշաբթի, 21 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Նամականի

Մահարու անտիպ նամակները Իսահակյանին

7 Փետրվարի, 2022
Նամականի
Մահարու անտիպ նամակները Իսահակյանին
0
Կիսումներ
9
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

24 հուլիսի, 1955 թ., Երեւան

Թանկագին վարպետ!

Կինս, Անտոնինան, որը սիրում է իր մայրենի, լիտվական պոեզիան եւ նույն սիրով սկսել է կարդալ եւ սիրել մեր պոեզիան եւ ամենից ավելի Ձեզ եւ Ձեր պոեզիան, վաղուց խնդրել էր ինձ ունենալ Ձեր գիրքը Ձեր մակագրությամբ, եւ ես վաղուց խոստացել եմ նրան:

Այժմ, երբ նա գտնվում է ծննդաբերական տանը եւ հաջող տանջանքներով նվիրել է ինձ մի մանչ (1), շատ կուզենայի կատարել նրա ցանկությունն այս առթիվ եւ կուզենայի, որ երբ նա տուն գա, սեղանի վրա գտնի նրա համար եւ ինձ համար թանգ այդ նվերը, որն ամենաթանկագին նվերն է թե նրա եւ թե ինձ համար: Խնդրում եմ կատարեք իմ ցանկությունը եւ չհամարեք այն ավելորդ սանտիմենտալիզմ։

Առողջությունս լավ չէ, սիրելի վարպետ, մասնավորաբար վերջին օպերացիայից հետո, բայց ամենայն վճռականությամբ որոշել եմ տոնել Ձեր փառապանծ ութսունամյակը, а там видно будет- ինչպես ասում են ռուսները:

Ջերմ ողջույն տիկին Սոֆիկին:

Սիրով Ձեր՝

Գուրգեն Մահարի

* * *

18 հունիսի, 1957 թ., Երկաթաջուր (Ժելեզնովոդսկ — խմբ.)

Թանկագին վարպետ,

Տղաներս տեղեկացրին ինձ քո քաջ առողջության մասին: Չեմ կարող մի քանի տողով չարտահայտել ուրախությունս: Թող Բնությունը, որի մի պերճ հյուսվածքն ես դու, հիրավի, երկար եւ ուրախ տարիներ տա քեզ եւ մենք քո կյանքով ուրախանանք:

Թանկագին Ավո,

Գտնվում եմ ընտանիքով Ժելեզնովոդսկում: Բուժվում եմ հանքային ջրերով. երանի թե ամեն ինչ հանքային ջրերով բուժվեր…

Այստեղի հայությունը երկու հոգի է ճանաչում Հայաստանի հայերից՝ Ավետիք Իսահակյանին եւ Վազգեն I-ին, եւ որովհետեւ գիտեն կամ ենթադրում են, որ ես ծանոթ եմ Ավ. Իսահակյանին, սկսեցին հետաքրքրվել նաեւ իմ առողջությամբ…

Ես հաղորդեցի Դերենիկի (2) մահվան մասին, հարցնում են, «Գրո՞ղ էր»…

Կարոտում եւ համբուրում եմ քեզ, թանկագին վարպետ:

Քո՝ Գ. Մահարի

* * *

Սիրելի Ավոյին

Կը բարձրանա՛նք մենք այս փոշուց,

այս ավարից, ավերից,

կը բարձրանա՛նք մենք

այս փոշուց,

Իսահակյան Ավետիք…

26.VIII, 28 թ.

Այնքան հեռու եւ այնքան մոտ

Կարկաչում է հին մի առու.-

Օրամուտի անուշ կարոտ,

Լավ աղջկա հետ կապված գարուն:

սիրում եմ քեզ, թեեւ գիտեմ,

Իմ երկիրն է վառվում քո դեմ,

Իսահակյան, վերջին երազ …

1929 թ., Երեւան

Նախորդ

Ավետիք Իսահակյանի նամակը Գուրգեն Բորյանին

Հաջորդ

Արամ Խաչատրյանի նամակը Դմիտրի Շոստակովիչին

Հաջորդ
Արամ Խաչատրյանի նամակը Դմիտրի Շոստակովիչին

Արամ Խաչատրյանի նամակը Դմիտրի Շոստակովիչին

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.