Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Խոսք մեծաց

Սիամանթո․ «Պարը»

20 Փետրվարի, 2022
Խոսք մեծաց
Սիամանթո․ «Պարը»
0
Կիսումներ
43
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Եւ արցունքներն իրեն կապոյտ աչքերուն մէջ խեղդուելով,
Մոխրադաշտի մը վրայ, ուր հայ կեանքը դեռ կը մեռնէր,
Այսպէս պատմեց մեր սարսափին ականատես Գերմանուհին.

Այս անպատմելի պատմութիւնը, որ ձեզ կ՚ընեմ,
Եւ իմ անգութ աչքերովս այս մարդկային,
Իմ անվտանգ տնակիս գեհենադիր լուսամուտէն,
Ակռաներս կրճտելով ու զայրոյթէս զարհուրելի…
Այս աչքերովս անգթօրէն մարդկային, ես տեսայ։
Մոխրակոյտի վերածուած Պարտէզ քաղաքին մէջն էր։
Դիակները դիզուած էին մինչեւ կատարը ծառերուն,
Եւ ջուրերէն, աղբիւրներէն, առուներէն, ճամբաներէն
Ձեր արիւնին կարկաչիւնն ըմբոստաձայն…
Դեռ ականջիս իր վրէժն ահաւասիկ որ կը խօսի…

Օ՜, չի սոսկաք, երբ անպատմելի պատմութիւնս ձեզի պատմեմ…
Թո՛ղ մարդերը հասկնան մարդուն ոճիրը մարդուն դէմ,
Երկու օրուան արեւին տակ, գերեզմանին ճամբուն վրայ
Մարդուն չարիքը մարդուն դէմ,
Թո՛ղ աշխարհիս բոլոր սրտերն իմանան…։
Այդ մահաշուք առաւօտը կիրակի էր,
Դիակներուն վրայ ծագող առաջին եւ անօգուտ կիրակին,
Երբ սենեակիս մէջը, իրիկունէն մինչեւ արշալոյս,
Դաշունահար աղջկան մը հոգեվարքին վրայ ծռած՝
Արցունքներովս անոր մահը կը թրջէի…
Յանկարծ հեռուէն սեւ խուժան մը անասնական
Քսան հարսներ իրենց հետ՝ մոլգնօրէն մտրակելով,
Շուայտութեան երգերով այգիի մը մէջ կանգնեցան։

Ես, կիսամեռ խեղճ աղջիկն իր խշտեակին վրայ լքած,
Դժոխհայեաց պատուհանիս պատշգամին մօտեցայ…։
Այգիին մէջ սեւ խուժանն անտառացաւ։
Վայրենի մը՝ հարսներուն. — Պէտք է պարէ՛ք, որոտաց,
Պէտք է պարէ՛ք, երբ մեր թմբուկը հնչէ։
Եւ մտրակներն սկսան մահակարօտ հայ կիներուն
Մարմիններուն վրայ կատաղութեամբ մը շառաչել…
Քսան հարսերն ձեռք ձեռքի, իրենց շուրջպարն սկսան…
Աչուըներէն իրենց արցունքը վէրքերու պէս կը հոսէր,
Ա՜հ, ես ո՜րչափ նախանձեցայ իմ դրացի վիրաւորիս,
Որովհետեւ լսեցի, որ հռնդիւնով մը հանդարտ,
Տիեզերքն անիծելէն, խեղճ հայուհին գեղադէմ
Իր տատրակի շուշան հոգւոյն դէպի աստղերը թեւ տուաւ…
Ունայնօրէն կռուփներս ամբոխին դէմ շարժեցի։
«Պետք է պարէք, կ՚ոռնար խուժանը մոլեգին,
Մինչեւ ձեր մահը պէ՛տք է պարէք, դո՛ւք պագշոտօրէն եւ ցոփութեամբ,
Մեր աչքերը ծարաւի են ձեր ձեւերուն եւ ձեր մահուան…»:

Քսան հարսներն գեղադէմ գետին ինկան պարտասած…։
«Ոտքի՛ ելէք», գոռացին, մերկ սուրերնին օձերու պէս շարժելով…
Յետոյ մէկը սափորով մը քարիւղ բերաւ խուժանին…
Ո՜վ մարդկային արդարութիւն, թո՛ղ ես թքնեմ քու ճակատիդ…
Քսան հարսներն շտապով այդ հեղուկով օծեցին…

«Պէ՛տք է պարէք, որոտաց, ահաւասի՛կ ձեզի բուրմունք մը, որ Արաբիան իսկ չունի…»։
Յետոյ ջահով մը բռնկեցուցին մերկ մարմինները հարսներուն,
Եւ ածխացած դիակները պարին մէջէն դէպի մահը գլորեցան…
Զարհուրանքէս՝ պատուհանիս փեղկերը փոթորիկի մը պէս փակելով՝
Իմ մենաւոր մեռեալիս մօտենալով հարցուցի.
Ի՞նչպէս փորել այս աչքերս, ի՞նչպես փորել, ըսէ՛ ինձ…։

Կարդում է Արաքսի Լազարյանը

Նախորդ

Սարդարապատի կոչը

Հաջորդ

Խրիմյան Հայրիկ. Հատված «Սիրաք և Սամվել» գրքից

Հաջորդ
Խրիմյան Հայրիկ. Հատված «Սիրաք և Սամվել» գրքից

Խրիմյան Հայրիկ. Հատված «Սիրաք և Սամվել» գրքից

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.