Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Լրահոս

Հայ-ազգային գործիչ՝ Լևոն Մելիք-Շահնազարյան

7 Փետրվարի, 2023
Լրահոս, Մեր Ազգը
Հայ-ազգային գործիչ՝ Լևոն Մելիք-Շահնազարյան
0
Կիսումներ
104
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Հասարակական գործիչ, քաղաքագետ, Ղարաբաղյան շարժման գործիչ, ԼՂԻՄ ինքնապաշտպանության շտաբի անդամ, «Միացում» կազմակերպության նախագահի տեղակալ, ԼՂՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ (1992-1995 թթ.)

Կենսագրություն

Լևոն Մելիք-Շահնազարյանը ծնվել է 1958 թ․ փետրվարի 7-ին Գանձակ (Կիրովաբադ) քաղաքում։ 

1974-1979թթ. սովորել է Տաշքենդի ռուսաց լեզվի և գրականության ինստիտուտում, որն ավարտելուց հետո դասավանդել է Տաշքենդի մանկավարժական պետական համալսարանում։

1980-1988 թթ. Տաշքենդի պետական մանկավարժական ինստիտուտում աշխատել է որպես դասախոս, ապա՝ դեկանի տեղակալ։ 

1988թ. Մելիք-Շահնազարյանը տեղափոխվել է Արցախ: Սույն թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Խորհրդային Ադրբեջանի տարածքում սկիզբ առած հայերի ջարդերի ընթացքում եղել է Գանձակի հայերի ինքնապաշտպանության կազմակերպիչներից, «Միացում» շարժման ղեկավարի տեղակալ:

1989-1991 թթ.՝ Ստեփանակերտի քաղգործկոմի բաժնի վարիչ, 1995-1997 թթ.՝ «НК Республика» թերթի խմբագիր։

1997թ. տեղափոխվել է Երևան, որտեղ սկսել է զբաղվել հասարակական և գիտական գործունեությամբ։ Դասավանդել է հայաստանյան մի շարք բուհերում, թղթակցել «Գոլոս Արմենիի» թերթին և«Դե ֆակտո» գործակալությանը։

1998-2000 թթ.եղել է «Տիրաստ» բաժնետիրական ընկերության տնօրեն, 2000 թ.-ից՝ Երևանի «Անանիա Շիրակացի» համալսարանի և «Հայբուսակ» ինստիտուտի հասարակագիտության ամբիոնների վարիչ։

Հարյուրավոր հոդվածների ու վերլուծությունների հեղինակ է։

2008թ. Երևանում հիմնադրել է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնն ու Voskanapat.info լրատվական-վերլուծական կայքը։ Զբաղվել է ադրբեջանա-արցախյան հակամարտության ու տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներով։

Վախճանվել է 2015թ. օգոստոսի 11-ին։ Երջանկահիշատակ հայորդու կորստից ընդհամենը մեկուկես ամիս անց (26.09.2015) տեղի ունեցավ նրա «О войне и победе»՝ հայ-ադրբեջանական հարաբերություններին ու հակամարտությանը նվիրված գիրքը (երկհատորյակ):

«Այնտեղ անդրադարձ կա շատ ավելի վաղ քաղաքակրթական շրջաններին, սկսած թուրքերի` մեր տարածաշրջանում հայտնվելուց, բայց հիմնական շեշտադրումները վերաբերում են Արցախի անկախության հռչակման իրավական, քաղաքական ասպեկտներին»:

«Հայրս երբեք չի եղել այն կարծիքին, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը քաղաքական լուծում կունենա, համոզված էր, որ խաղաղություն կհաստատվի ուժեղ բանակ, ուժեղ ջրբաժաններ ունենալու դեպքում: Նա համոզված էր, որ լուծումը ազատագրված տարածքների վերաբնակեցումն է, սեփականության զգացումն ուժեցացնելը, տարածքները ծաղեկցնելը: Ամեն ինչ անում էր, որպեսզի հայ-ադրբեջանական հակամարտությունը, հայ-թուրքական թշնամությունը ունենա ճիշտ իրավական, քաղաքական, պատմական բնութագրում, ճիշտ ընկալվի հասարակության կողմից, հատկապես երիտասարդ ուսանողների» — Հ. Մելիք-Շահնազարյան:

«Զինվոր և հրամանատար, դիվանագետ և քաղաքագետ, մարդ, ով իր ողջ կյանքը նվիրեց հայ ժողովորին, ուներ երկու կուռք՝ հայոց հողը և անպարտելի հայ զինվորը» — Ելենա Խաչատրյան («Պատերազմի և հաղթանակի մասին» գրքի խմբագիր):

Լևոն Մելիք-Շահնազարյանը 2015 թ. պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով, իսկ 2018թ․ Արցախյան ազգային-ազատագրական շարժման 30-րդ տարեդարձի կապակցությամբ եւ Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար, Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողմից հետմահու պարգևատրվեց «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:

Նախորդ

Կատարելության ճանապարհը* — Մաս 4

Հաջորդ

Հովհան Մանդակունի․ Սերը հալածում է ագահությունն ու չարակնությունը․․․

Հաջորդ
Հովհան Մանդակունի․ Սերը հալածում է ագահությունն ու չարակնությունը․․․

Հովհան Մանդակունի․ Սերը հալածում է ագահությունն ու չարակնությունը․․․

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.