Երիտասարդության մեջ սիրելու համար կապրինք, իսկ ծերության մեջ՝ ապրելու համար կըսիրենք:
***
Երիտասարդ մը կարծելու չէ, որ հաճելի է, այլ կարծելու է, ինչ որ ճշմարտություն է, որպեսզի ուրիշները իր վրա չխնդացնե:
***
Գիտուն ըլլալուն ամենին պարկեշտ և ուղիղ ճամփան յուր տգիտության ճանչնալն է:
***
Ցավալի է, որ գիտունի գրչով լուծելիք խնդիրները դերձակի մկրատով կը կտրին շատ անգամ:
***
Գիտությունը ժամացույցի կը նմանի, զայն բանցնելու համար միշտ լարել է պետք:
***
Չկա մեկը, որ գիտություն վաճառող կատարյալ տգետի մը ըսե. «Բարեկամ, դուք բան մը չեք գիտեր, քանի մը բարեկամներեդ քանի մը խոսք սորված եք և զանոնք կը կրկնեք միշտ, դուք այդ ընկերության մեջ խոսք առնելու իրավունք չունիք, հրամեցեք սենյակեն դուրս»:
***
Օրենքները հաստատողները այրերն են, իսկ բարքեր հաստատողները կիներն են:
***
Շատ անգամ ոչինչ չասող խոսք մը նշանավոր մարդու մը բերնեն ելած ըլլալուն համար իբրև պատգամ կընդունվի, և շատ անգամ նշանավոր խոսք մը աննշան մեկե մը ըսված ըլլալուն համար կարևորության չառնվիր:
***
Մեծ անվանց ներքև հաճախ պզտիկ բաներ կպահվին:
***
Ով շողոքորթություն… Ամեն տարիք կսիրե քեզ:
***
Կեղծ բարեկամները արևու ժամացույցի կը նմանին, երբ օրը պայծառ է` կը տեսնվին, երբ ամպոտ է` չեն տեսնվիր:
***
Դժբախտաբար մեր ազգին մէջ շատերու բարձրանալու գաղտնիքը բնական օրէնքով միայն կը լուծւի. Ծանրերը միշտ գետնաքարշ կը մնան ու թեթևները վեր կելնեն:
***
Ոսկեղեն դարուն մեջ կաթին քիչ մը ջուր կխառնէին, տասնըիններորդ դարուն մեջ ջուրին քիչ մը կաթ կխառնին:
***
Կար ժամանակ մը, ուր խավարը լուսո դեմ կր կռվեր, տգիտությունը գիտության դեմ, անցյալն ապառնիին դեմ, հրամայականը սահմանականին դեմ միսը բանջարեղենի դեմ… իսկ հիմա անցան այն ժամանակները. անոնք անցյալ են, մենք՝ ապառնի, անոնք խավար են, մենք լույս… անոնք միս են, մենք բանջարեղեն, անոնք վարունգ են, մենք՝ խնձոր…
Մեծապատիվ մուրացկաններ, Ընտիր երկեր, Հատոր Ա, 1954, Երևան, էջ 396
***
Պարզությունն ու ճշմարտությունը այնպիսի գեղեցկություններ են, որ ամեն բանի մեջ կփնտրվին ամեն բանէ առաջ:
Ընտիր երկեր, Հատոր Բ, 1955, Երևան, էջ 35