Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Մեր Ազգը

Հայից Հայ. Դերենիկ Դեմիրճյան

25 Փետրվարի, 2022
Մեր Ազգը
Հայից Հայ. Դերենիկ Դեմիրճյան
0
Կիսումներ
26
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Գրող, գրականագետ-քննադատ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, արվեստի վաստակավոր գործիչ Դերենիկ Դեմիրճյանի (իսկական ազգանունը՝ Դեմիրճօղլյան) ստեղծագործությունները հայ գեղարվեստական արձակի նվաճումներից են: 

Ծնվել է 1877 թվականի փետրվարի 18-ին՝ Ախալքալաք (այժմ՝ Վրաստան) քաղաքում: Դերենիկ Դեմիրճյանը սովորել է նախ` ծննդավայրում, ապա՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1898 թ-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը:

1905-09 թթ-ին սովորել է Ժնևի համալսարանում, հաճախել է նաև ջութակի դասերի: 1925 թ-ին տեղափոխվել է Երևան:

Դեմիրճյանը գրական գործունեությունն սկսել է իբրև բանաստեղծ. 1899 թ-ին լույս է ընծայել «Բանաստեղծություններ» ժողովածուի 2 հատորը, այնուհետև՝ բանաստեղծությունների և քառյակների «Գարուն» ժողովածուն, պոեմներ («Լենկ-Թեմուր», «Սրբի աղջիկը») և այլն:

Դեմիրճյանը գրել է նաև թատերգություններ, պատմվածքներ ու վիպակներ: «Վասակ», «Դատաստան», «Հովնան Մեծատուն» դրամաներում դատապարտել է անձնական շահը համազգայինից գերադասող անհատներին, պատկերել նրանց բարոյական կործանումը: Հայ արձակի լավագույն էջերից են «Տերտերը», «Ավելորդը», «Ստամոքս», «Խանութպան», «Սեփականություն» պատմվածքները, որտեղ պատկերել է ընչաքաղցությունը, եսասիրությունը: Այս պատմվածքների հերոսները մանրախնդիր ու ճղճիմ են՝ հետամուտ իրենց շահին:

«Ավելորդը» պատմվածքի հերոսը՝ Հաճի աղան, թուրքերի անակնկալ հարձակումից խուճապահար, լքում է անդամալույծ քրոջը՝ ավելորդ համարելով նրան: Հետո, մինչև մահ, նրան տանջում են մեղավորության զգացումն ու խիղճը:

Դեմիրճյանը հոգեբանական խոր վերլուծությունների միջոցով թափանցել է հերոսների ներաշխարհը և նշել մարդկայինի ու անմարդկայինի սահմանագիծը:

Առանձնակի նշանակություն ունի «Ջութակ և սրինգ» պատմվածքը, որտեղ բացահայտվել են գրողի գեղագիտական ըմբռնումները, և նա հանգել է այն եզրակացության, որ իսկական արվեստը ծնվում է տառապանքից, վշտից, հուսահատությունից:

«Անցյալի ուրուներ» խորագրով պատմվածքներին հաջորդել են նույն ժանրի նոր գործեր ու վիպակներ՝ «Մերկե», «Երեքը», «Ցաված սեր», «Նիգյար», «Ռաշիդը» և այլն:

1920-30-ական թվականներին Դեմիրճյանը մեծ համբավ է ձեռք բերել «Քաջ Նազար» կատակերգությամբ, որի հենքը ժողովրդական հեքիաթն է: Նա ստեղծել է Քաջ Նազարի՝ անարժան հաջողակի լավագույն երգիծական կերպարը. ցույց է տվել, որ Նազարը ոչ միայն ծիծաղելի, այլև չափազանց վտանգավոր մարդ է՝ իր իշխելու տենչով ու աշխարհակալական նկրտումներով:

Հայ ժողովրդի պատմության հերոսական ու ողբերգական մի դրվագ է ներկայացված «Երկիր հայրենի» պիեսում, որտեղ շեշտել է զինված պայքարի գաղափարը:

Դեմիրճյանի ստեղծագործության մեջ հատկապես կարևորվում է «Վարդանանք» պատմավեպը, որտեղ գրողը, պատմական իրադարձությունները գեղարվեստորեն իմաստավորելով, հասել է խոհափիլիսոփայական ընդհանրացումների: Պատմավեպի գեղարվեստական արժեքը պայմանավորված է լեզվի և ոճի առանձնահատկություններով: «Վարդանանքի» թեման V դարի ազգային-ազատագրական պատերազմն է, հայրենիքի ազատության համար մղված պայքարը: Դեմիրճյանը պատկերել է հայրենիքի պաշտպանության վճռական պահին ձևավորված 2 հակադիր ուղղությունների՝

Դ. Դեմիրճյանի ձեռագիրը

Վարդան Մամիկոնյանի ու Վարդանանց և Վասակ Սյունու ու Վասակյանց պայքարը: Վարդան Մամիկոնյանը և իր զինակիցները կենաց ու մահու պայքարի էին ելել հանուն հայ ժողովրդի ու հայրենիքի փրկության, իսկ Վասակ Սյունին և իր համախոհները հակադրվում էին իրենց քաղաքականությամբ, որը և նրանց հասցնում է կործանման:

Դեմիրճյանը գրել է նաև ֆելիետոններ, «Մեսրոպ Մաշտոց» անավարտ վեպը: Նա ստեղծագործել է նաև մանուկների համար («Պույ-պույ մուկիկը»), թարգմանել է Ալեքսանդր Պուշկինի, Նիկոլայ Գոգոլի, Անտոն Չեխովի ստեղծագործություններից:

Դեմիրճյանի անունով կոչվել են փողոցներ և դպրոցներ Երևանում, ՀՀ այլ քաղաքներում և Ախալքալաքում:

Երևանում գործում է նրա տուն-թանգարանը: 1980 թ-ին Հայաստանի գրողների միությունը սահմանել է Դեմիրճյանի անվան ամենամյա գրական մրցանակ:

Նախորդ

«Բառերն էնքա՜ն անարժեք ու թերաժեք են դարձել, որ դրանցից մարմինդ կարմրուկի ցանի պես դուրս է տալիս ու սկսում է երերալ տենդից»․ Մհեր Մկրտչյան

Հաջորդ

Տագնապ․ Վահագն Դավթյանը Համո Սահայնին

Հաջորդ
Տագնապ․ Վահագն Դավթյանը Համո Սահայնին

Տագնապ․ Վահագն Դավթյանը Համո Սահայնին

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.