Փութա՛, հովվուապե՛տ, սիրող հար ազատ՝ Հարազատ,
Փարատի՛ սև ամպ, փայլի՛ արդ արև Արդարև,
Փողփողի՛ն դաշտեր, ազատ առնե՛նք քայլ, Առ նենգ գայլ
Ցըցո՛ւր ցուպդ, Հայերն կանչէ՛ յ՚արոտ մի՝ Հար հոտ մի:
Ճանկեր արիւնոտ կուրծ մեր թափ առինք, Թափառի՜նք,
Եկո՛, հովուէ՛ մեզ, սիրածդ, ազգասէ՛ր, Ազգ ա՛ս էր:
Դու գըթոտ նըման երկնի հայրիկին՝ Յ՚այր՝ ի կին՝
Յ՚օրոց և յ՚ալիս սփռե՛ լոյս և սէր, Լո՛ւյս եւս, է՞ր
Ցավի, չը զարթնու հըրճված յ՚այգուն յ՚այն Յա՛յ, քուն Հայն:
Սոխակ մ՚էիր մերթ ի նոճս, ւ՚երգերդ՝ ՎԷրքերըդ
Առած բիւրավոր՝ դեռ դու կանչեցիր, Կա՛ն, չ՚է՛ցիր
Երգերդ միշտ մեր սիրտ, սիրոյ, հոգւոյ ձա՛յն, Յ՚ոգվոց Հայն
Հանեց, վառեցաւ ձայնէդ, իմացաւ Հիմա ցաւ.
Քե՛զ խնդրէ Հայն արդ, ամբոխ ամբոխ չ՚է՛, Ամբողջ է.
Արդ ըսէ՛ Հայուն, ըրէ՛ ազդ անոր Աստանոր.
— Ես կարօտ եմ վառ սրտից, ձեռքերի, Ձեր գերի
Եղբարքն ազատե՛լ, լո՛յս տալ ՚ի Մասիս, Ի մաս յ՚իս
Առնել իմ նախնեաց արիւն արտսուքէն. Արդ սուգեն
Ելնեն Հայք՝ օրհնեն սիրով յաւէտ իս՝ Յ՚ավետիս.
Ցանկամ որ Հայք ինձ ըսեն ա՜հ, յամայր «Ահա՛ մայր».
Այս իմ վերջին տենչ, միշտ ճետք Հայկա կա՜ն Հայկական:
Պետրոս Դուրեան 1869