Նշանավոր նկարիչ, հայ բնանկարի հիմնադիր եւ ի վերջո տաղանդավոր ստեղծագործող Գևորգ Բաշինջաղյանի անձը կարելի է դասել այն մեծանուն մարդկանց շարքին, որոնց թե՛ հասարակական, թե՛ ստեղծագործական անցած ողջ ուղին, լինելով զուտ ժողովրդական ու դեմոկրատական, պետք է ապրի հավետ՝ անջնջելի հետք թողնելով հայ կերպարվեստի կյանքում:
Բաշինջաղյանը այն անհատներից, որոնք իրենց կյանքի տարիներից ( շուրջ 68 տարի) զգալի չափով պետք է տրամադրեն ժողովրդի մշակութային հարստությունը կուտակելու նվիրական գործին: Նրա գործունեությունը չի սահմանափակվել միայն նկարչությամբ. նա եղել է հասարակական գործիչ, արձագանքել է այն ամենին, ինչ բարձացրել է ժողովրդի կուլտուրան:
Գևորգ Բաշինջաղյանի բազմակողմանի, հարուստ և բարձր արվեստն իր կենսահաստատ ռեալիզմով, ժողովրդական լայն խավերին հասկանալի պարզությամբ, մինչռևոլյուցիոն շրջանից ստացած լավագույն և բարձրարժեք ժառանգություններից մեկն է:
Գևորգ Բաշինջաղյանը ծնվել է Վրաստանի Սղնախ գավառական քաղաքում, 1857 թվականի սեպտեմբերի 16-ին:
1876-188….. թվականներին Բաշինջաղյանը սովորում Թիֆլիսի նկարչական ուսումնարանում: Ուսումնական տարիներին իր մեծ ընդունակությունների շնորհիվ զգալիորեն ապագա ունեցող նկարչի համբավ է ձեռք բերում:
Ակտիվորեն իր մասնակուկցությունն ունենալով ուսումնարանում ամեն տարի անցկացվող հաշվետու ցուցահանդեսներին, նա հանդես է գալիս ոչ միայն դասարանական աշխատանքներով, այլև արտադպրոցական էտյուդներով, որոնց մեջ արդեն նկատելի պետք է լինեին ապագա բնանկարչի ունակությունը:
Նկարչական դպրոցում քառամյա ուսուցումն ավարտելուց հետո Գ. Բաշինջաղյանը ընտանիքը Սղնախ քաղաքից տեղափոխում է Թիֆլիս, քաղաքի ծայրամասերից մեկում, իսկ ինքը տեղափոխվում մոև մոտ:
Հետագակում այս հմուտ վարպետն, իր նյութական վատթար վիճակում գտնվելու հանքամանքներից , սկսում է պատճենահանել ականավոր նկարիչների գործերը ու լավ գնով վաճառում:
Շուտով արտանկարչության մեջ այնքան է հմտանում, որ կարճ ժամանակահատվածում լավ համբավ է ձեռք բերում և այդ կերպ ստանում նորանոր պատվերներ: Նման օժանդակ պատվերները նրան հնարավորություն են ընձեռում որոշ գումար ետ գցել, միառժամանակ ընտանիքին նյութապես ապահովել և մեկնել Պետերբուրգ՝ Գեղարվեստի ակադեմիա, բարձրագույն կրթություն ստանալու: Այստեղ նար ուսուցիչն էր Մ. Կ. Կլոդտը, պերեդվիժնիկների միության հիմնադիրներից մեկը, որի ղեկավարությամբ երիտասարդ նկարիչը ավելի ևս ամրապնդեց իր գիտելիքները, ձևավորվում որպես պեյզաժիստ: Սակայն թե՛ ուսանողական, թե՛ ինքնուրույն աշխատանքի առաջին տարիներին Բաշինջաղյանը կրել է հայտնի պեյզաժիստ Կուինջիի ազդեցությունը:
Լինելով արևային երկրի զավակ, նա դեռևս մանուկ օրերից պետք է բուռն զգացմունքներով սիրեր հայրենի հարավային բնության գեղեցկությունը. նրա բազմերանգ հարստությունը, լեռնային տեսարանների լայնարձակությունը և հեռապատկերները:
Բաշինջաղյանի Ակադեմիա ընդունվելու տարին պերեդվիժնիկները կազմակերպում էին արդեն իրենց 7-րդ ցուցահանդեսը: Բաշինջաղյանը մեծագույն բախտի արժանացավ՝ մոտիկից ծանոթանալով ռուսական տաղանդավոր նկարիչների՝ Մյասոյեդովի, Պերովի, Գեի, Կրամսկոյի, Մակովսկու, Կլոդտի, Ռեպինի և այլոց գործերին: Ծանոթանալով 19-րդ դարի համաշխաարհային սկզբունքներին, Բաշինջաղյանը հարում էնրան և դառնում նրա գաղափարախոսը հայ նկարչության հետ: Այդ դպրոցի առողջ ռեալիզմը Բաշինջաղյանի արվեստում մինչև վերջ մնաց որպես նկարչի միակ ստեղծագորական մեթոդը:
1883 թ. նկարիչը ավարտում է Պետերբուրգի ակադեմիայի պեյզաժային դասարանը: Նրա աշխատանքը՝ ‹‹Կեչիների պուրակը›› արժանանում է արծաթե մեդալի: Այդ նկարի ընդհանուր կոմպոզիցիան, գունային հարազատությունը, ճշգրիտ գծանկարը, ծավալայնությունը, հեռանկարային օրենքների պահպանումը արդեն ինքնին փաստում են ապագա նշանավոր նկարչի ռեալիստական ամուր սկզբունքների մասին:
Պետերբուրգից վերադառնալով Սղնախ, Գ. Բաշինջաղյանը տենդորեն պատրաստում է նկարչական պարագանները և քաղաք ժամանելու հետևյալ օրը ևեթ լուսադեմին, գնում է քաղաքի ծայրամասերը՝ Ալազանի դաշտավայրի արևածագը պատկերելու: Հետագայոում արվեստագետն իր գրելու ձիրքի դրևորմամբ անձամբ է նկարագրում, մեկնաբանում Ալազանին շրջակա տեսարանը. ‹‹Դաշտավայրն ըմկղված է խոր քնի մեջ, ծածկված մոխրագույն թանձր մառախուղով: Դա հիշեցնում է ինձ ծովը և, իրավ, այնքան նման է ծովին, որ անծանոթը հեշտությամբ կսխալվի: Երկինքը պարզ է և խաղաղ. Բնության մեջ լռություն է տիրում: Կուսական սրբություն ու սեմություն է տիրում ամեն տեղ: Արեգակը շարունակում է բարձրանալ, աստիճանաբար տաքացնելով ծառերից ընկած ստվերները››:
Այդ նույն տարում նկարիչը կատարում է նաև բազմաթիվ թարմ ու գունագեղ էտյուդներ, որոնք հետագայում օգտագործել է մեծադիր կոմպոզիցիաների համար, ինչպես հայտնի ‹‹Ալազանի հովիտը››, ‹‹Գիշերը Քուռ գետի վրա››, ‹‹Սևանա լիճը›› և մի քանի այլ կոմպոզիցիաներ:
Այդ և հետագա գործերը՝ մեծաքանակ էտյուդներն ու մեծադիր կոմպոզիցիոն աշխատանքները, Բաշինջաղյանն առաջին անգամ ցուցադրում է 1883թ. Թիֆլիսի հասարակության դատին ու վաստակոմ արժանի նկարչի համբավ:
Նկարչի վաղ շրջանի գործերում նկատելի է անալիտիկ մեթոդը, որը կապված է նրա ուսուցչի՝ Մ. Կ. Կլոդտի անվան հետ, բնորոշ են ձևերի մասնատումը, եզրագծերի դերի ընդգծումը, որը երբեմն խախտում է բոլոր առարկաների ամբողջական ընկալումը (‹‹Կեչիների ծառուղի››, 1883, ‹‹Աբովյանի տունը Քանաքեռում››, 1884) ռուսական նկարչության բարերար ազդեցությամբ տեղի է տալս համարձակ ու ճշգրիտ գունանկարչական ընդհանրացումներին:
Գեղարվեստական այդ նոր միջոցների հետ է կապվում նրա պեյզաժների բովանդակությունը: Այդ տեսակետից հատկանշական է Սևանա լիճը և Արարատը պատկերող նկարները, որոնք հիացնում են իրենց արտասովոր պարզությամբ, բնական կենդանությամբ, հայրենի գեղատեսիլ բնության նկատմամբ թափանցող սիրով և նրա ինքնօրինակ հրապույրի գիակցությամբ, օգտագործելով Հ. Այվազովսկու և Ա. Կուինջիի հարավային բնության վարպետորեն պատկերման հարուստ փորձը, Բաշինջաղյանը ստեղծում է հայրենի Սևանա լճի բնության ռեալիստական կերպարը: Նա նկարել է նաև Կասպից ծովը, Քուռ գետը, Սև ծովի ափերը և այլն: Իր ծովանկարներում նկարիչը կարողացել է գեղարվեստական համոզչականությամբ վերարտադրել ջրի թափանցիկությունը, խորությունը, նար մասսայի նյութականությունը, արևային լույսը և լուսնյակի ճառագայթների արտացոլումը հարավային մեղմ գիշերվա խաղաղ լճի կոհակների վրա, հեռավորություններն ու ամպերի թեթև, օդային հատկությունը, հասնելով ռեալիստական պեյզաժային նկարչության իսկական բարձրությանը:
Բնության պատկերման Գ. Բաշինջաղյանի մեթոդում կա պատմողական էլեմենտ, որն ավելի որոշակի զգացվում է նրա ցամաքային բնության պատկերներում, ինչպիսիք են՝ ‹‹Ձնահալքը Կովկասում››, ‹‹Արարատ››, ‹‹Կազբեկ››, ‹‹Դիլիջանի ճանապարհը››: Գ. Բաշինջաղյանը սիրով և գիտական մանրակրկտությամբ պատկերում է հայրենի բնության բոլոր մանրամասնությունները, ինչպես այդ անում է ռուս նկարիչ Շիշկինը ռուսական անտառային բնության պատկերներում:
Ռուսական նկարչության հետ Բաշինջաղյանի կապերն արտահայտվել են նաև անձնական ծանոթություններով և ռուս նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսներին նրա կողմից ունեցած ակտիվ մասնակցութկամբ: Ռուս նկարիչների ցուցահադեսնեին Գ. Բաշինջաղյանը սկսել է մասնակցել դեռևս անցյալ դարի 90-ական թվականների սկզբիից: 1890թ. Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի ցուցահանդեսներում նկարիչը ներկայացնում է ‹‹Հովիտը Հյուսիսային Կովկասում›› կտավը, իսկ 1891թ. նա նույն ակադեմիական ցուցահանդեսին մասնակցում է երկու աշխատանքով (‹‹Լուսնյակ գիշեր›› և ‹‹Լեռնային պեյզաժ››), որոնցով նա արդեն ճանաչված նկարիչ է դառնում ռուս գեղարվեստական հասարակության կողմից:
Դրանից հետո արվեստաստեղծ այս վարպետը պատվեր է ստանում առաջիկա տարվա ակադեմիական ցուցահանդեսի համար: Նա հեղինակում է մի նոր աշխատանք, որը ցուցադրվում է 1892թ. Գեղարվեստների ակադեմիայում կազմակերպված ցուցահանդեսում: 1895թ. Գ. Բաշինջաղյանը ‹‹Գիշերը Կովկասում›› կտավով մասնակցում է ‹‹Ս. Պետերբուրգի նկարիչների ընկերության›› կազմակերպած երրորդ ցուցահանդեսին և, դրանից հետո պարբերաբար մասնակցելով նրանց ցուցահանդեսներին, հետագայում դառնում է այդ ընկերության իսկական անդամ:
Լայնորեն ճանաչվելով ռուս գեղարվեստական հասարակության կողմից, Բաշինջաղյանը հայկական — ազգային ինքնատիպ աշխատանքների շնորհիվ իր անձի շուրջ է հրավիրում ռուս գեղարվեստական քննադատության ուշադրությունը:
‹‹Ռուսսկոն օբոզրենիե›› ամսագրի 189 թ. Հուլիսի համարում քննադատ Սոլովյովը ռուս նկարիչների ցուցահանդեսում ներկայացված Բաշինջաղյանի ‹‹Լուսնյակ գիշերը Թիֆլիսի շրջակայքում›› և ‹‹Դեբեդ գետակը գիշերը›› կտավների մասին հետևյալն է ասել. ‹‹Վաղուց է, ինչ չէր պատահում տեսնել հարավային տաք, սև գիշերվա այդպիսի պոետական և ճշմարիտ վերարտադրում, լուսնյակի այդպիսի ոսկեզօծ լույսը բարձր երկնակամարի վրա››: Ռուսական գեղարվեստական քննադատության բարյացակամ վերաբ երմունքը նպաստել է նկարչի արվեստի կատարելագործմանը:
Մեծապես արժևորելով հայ և ռուս ժողովուրդների կապերի ամրապնդման գործում կերպարվեստի դերը և մտահոգված ժողուվուրդների բարեկամության գաղափարով, Գ. Բաշինջաղյանը դեռևս 1880-ական թվականներին խնդիր է դնում պազմակերպել կովկասյան նկարիչների ցուցահանդեսներ Մոսկվայում և Պետերբուրգում: Ռուս ռեալիստ նկարիչների հետ մշտական հաղորդակցման մեջ լինելու և նրանց հետ միատեղ հանդես գալու նկարիչ Բաշինջաղյանի ջերմ ցանկությունն իր արտացոլումն է գտել նաև այն առումով, որ վերջինս ռուս նկարիչ Ի. Ի. Կռիլովի հետ Հյուսիսային Կովկասի քաղաքներում կազմակերպում է իր ստեղծագործությունների միատեղ ցուցահանդեսներ:
Ռուս նկարիչների օրինակին հետևելով, 1883թ. Թիֆլիսում Բաշինջաղյանը կազմակերպում է իր առաջին անհատական ցուցահանդեսը, սիկ դրանց հետագակում սկսում են հաջորդել պատկերահանդեսները: Նկարիչը 1869թ. Թիֆլիսում Հ. Այվազովսկու կազմակերպած ցուցահանդեսից հետո, սկիզբ դրեց նկարիչների գեղարվեստական ստեղծագործությունների հասարակական-հրապարակային ցուցադրության, որը և հետագայում պետք է ավանդական բնույթ կրի:
Նկարչի արվեստը վերելք է ապրել 1890-ական թվականներին: Այդ շրջանի գործերը՝ «Կազբեկ», «Դիլիջանի ճանապարհը», «Սևան», «Անձրևային օրը Սևանում» և այլն, աչքի են ընկնում բնության հուզական ընկալումներով, լայն ընդհանրացումներով, լույսի և գույնի հիասքանչ դրսևորումներով:
Բաշինջաղյանը խաղաղ բնության նկարիչ է. նրա արվեստին խորթ են փոթորկի, ալեկոծման տեսարանները:
«Անդորրություն», «Ալազանի հովիտը», «Արարատը և Արաքս գետը», «Սանահինի ձորը», «Զանգեզուրի լեռներում» և այլ գործերում նա պատկերել է խաղաղ ջրերի զուլալությունը, երկնաքեր լեռների վեհությունը, կապուտակ երկնքի և արևաշող դաշտերի առասպելական գեղեցկությունը: Նրա ստեղծագործություններում գերակշռում Սևանն ու Արարատը պատկերող տեսարանները:
Բաշինջաղյանը նաև գրել է պատմվածքներ, նովելներ, պիեսներ, հոդվածներ՝ արվեստի ու գրականության վերաբերյալ, եռանդուն գործունեություն ծավալել Սայաթ-Նովայի տաղերի հավաքման և հրատարկման, նրա մահարձանի կառուցման, հայ ճարտարապետական կոթողների նորոգման համար: