Ասմունքող, դերասանուհի
27 օգոստոս, 1928 — 22 փետրվար, 1981
Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում: Եղել է երգիչ Վաղարշակ Սահակյանի կինը: 1947թ. տեղափոխվել է Երևան և ընդունվել գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժին: Ուսումն ավարտելուց հետո, գործուղվել է Արտաշատի Ա.Խարազյանի անվան պետական թատրոն, ուր աշխատել է որոշ շրջան: Հետագայում աշխատել է Հայֆիլհարմոնիայում, ապա` Սայաթ-Նովայի անվան անսամբլում: Խաղացել է մի շարք ներկայացումներում, տարբեր թատրոններում: Հիշարժան է Դեզդեմոնայի դերը` Վ.Շեքսպիրի «Օթելլո» ներկայացման մեջ, որը խաղացել է Վահրամ Փափազյանի և Հրաչյա Ներսիսյանի հետ: Հետագայում հանդես է եկել որպես ասմունքող: Կատարել է արևմտահայ և արևելահայ պոետների մոնումենտալ գործեր: Առաջինն է բեմից հնչեցրել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը: Շուրջ երկու տասնամյակ տարածել է Հ.Շիրազի` դեռևս անտիպ, արգելված «Դանթեական» պոեմի 1-ին կատարումը: Ուր եղել է բանաստեղծը, Սիրվարդը նրա կողքին է եղել և կատարել «Դանթեականը», որի պատճառով մեծ հալածանքների է ենթարկվել սովետական ռեժիմի կողմից: 1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում:
Հրաչյա Ներսիսյանի հետ
Հովհաննես Շիրազի հետ
Աղբյուր՝ Avproduction.am