Օվի (Հովհաննես) Մամիկոնի Սևումյան (հունիսի 21, 1878, Ագուլիս — մայիսի 2, 1920, Կոստանդնուպոլիս, թաղված է Թբիլիսիում), հայ ռեժիսոր, Կովկասի հայկական թատրոնների դերասան, թատերական գործիչ։
Դերասանուհի, երգչուհի Լյուսի Սևումյանի ամուսինն է։
Կենսագրություն
Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Բեմական գործունեության առաջին իսկ տարիներից ձգտել է բարեփոխումներ մտցնել ազգային թատրոնում։ Այդ առթիվ մամուլում հրապարակել է բազմաթիվ հոդվածներ։ 1906 թվականին (Լ. Գ. և Միքայել Մանվելյանների հետ) Ալեքսանդրապոլում հիմնել է ՄԳԹ-ի սկզբունքներով գործող «Ռեժիսորական թատրոնը» (գործել է մեկ տարի)։ 1909-1910 թվականներին ղեկավարել է Թիֆլիսի Զուբալովի ժողովրդական տան թատերախումբը։ Կատարելագործվել է ՄԳԹ-ում, ուսումնասիրել Ստանիսլավսկու համակարգը, շփվել Վ. Նեմիրովիչ-Դանչենկոյի, Ա. Յուժին-Սումբատովի, Ե. Բ. Բախթանգովի հետ, հետաքրքրվել Ա. Ա. Թաիրովի, Ա. Անտուանի, Մ. Ռայնհարդի և այլ նշանավոր ռեժիսորների արվեստով՝ ձգտելով գտնել հայ թատրոնի ստեղծագործական զարգացման ինքնուրույն ուղին։ 1913 թվականին Թիֆլիսում ներկայացրել է իր մոտեցումները բեմարվեստիբազմաթիվ հարցերի վերաբերյալ՝ առաջնությունը տալով ռեսալիսական թատրոնին։ 1917 թվականին Թիֆլիսում հիմնել է ստուդիա, 1918 թվականին Պյատիգորսկում՝ խորհրդային առաջին հայկական պետական թատրոնը։
Բեմադրություններ
Շիլլերի «Ավազակներ»
Լև Տոլստոյի «Կենդանի դիակ»
Ալեքսանդր Օստրովսկու «Ամպրոպ»
Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար», 1918
Ալեքսանդր Շիրվանզադեի «Չար ոգի»,
Դերենիկ Դեմիրճյանի «Դատաստան»
Ս. Յուշկևիչի «Թագավորը»
Լևոն Շանթի «Հին աստվածներ»
Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»
Դերեր
Էլիզբարով՝ Շիրվանզադեի «Պատվի համար»
Բորիս Գոդունով՝ Լև Տոլստոյի «Ֆեոդոր Իոհանովիչ արքան»
Քաղաքագլուխ՝ Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր»
Ուրիել՝ Գուցկովի «Ուրիել Ակոստա»