«Հեթումի Ճաշոցի» (1286 թ.) մի ինքնատիպ մանրանկար՝ «Մուտք Երուսաղեմ»։ Ըստ ավետարանական պատմության, դեռ քաղաք չհասած, Քրիստոսը պատվիրում է աշակերտներից երկուսին գնալ մոտակա գյուղը և այնտեղից իր համար մի ավանակ բերել, որը նրանք անում են, որից հետո այդ ավանակին նստած մտնում է Երուսաղեմ (Մատթ. ԻԱ, 1-11)։ «Ճաշոցի» մանրանկարում տեսնում ենք պատմության այս երկու դրվագը միասին՝ երկու աշակերտ բերում են ավանակը (մանրանկարի վերին ձախ մասում), ապա նրանց հետ Հիսուսը մտնում է քաղաք՝ ավանակին նստած։