Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Մեր Ազգը

Մուշեղ Իշխան — Գաղտնի թղթապանակ

25 Փետրվարի, 2022
Մեր Ազգը
Մուշեղ Իշխան — Գաղտնի թղթապանակ
0
Կիսումներ
15
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Մուշեղ Իշխան (իսկական անունը` Ճենտերեճյան Մուշեղ Սրապիոնի, 1914, Սիվրիհիսար (Անկարայի նահանգ) — 12.06.1990, Բեյրութ), հայ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, քննադատ, հրապարակախոս ու մանկավարժ ։

Մուշեղ Իշխան

Մուշեղ Իշխանը ծնվել է Թուրքիայի Անկարայի նահանգի Սիվրի-Հիսար գյուղաքաղաքում, 1914 թ.։ Մամուլում հաճախ նրա ծննդյան թվական է հիշատակվել 1913-ը (այդ իսկ պատճառով էլ ծննդյան 50-ամյակին նվիրված «Ոսկե աշուն» ժողովածուն լույս է տեսել 1963-ին), սակայն հեղինակը հետագայում ճշտել է այն, երբ 37 տարիների բաժանումից հետո հանդիպել է հարազատ մորը (նրան որդեգրել և խնամել է հորեղբոր կինը):

1915-ին ընտանիքով աքսորվել է Դեյր էզ Զոր։ Պատերազմից հետո վերադարձել է, հայրը մահացել է 1918-ին, հետո կրկին աքսոր։

1928-ին Ավարտել է Դամասկոսի Հայոց ազգային վարժարանը, 1935-ին` Բեյրութի Հայ ճեմարանը, 1938-1940 թթ հետևել Բրյուսելի (Բելգիա) համալսարանի մանկավարժության և գրականության դասընթացներին։ 1941-1951-ին խմբագրել է Բեյրութի «Ազդակը» (օրաթերթ և շաբաթաթերթ)։ Հայ գրականություն է դասավանդել Բեյրութի Հայ ճեմարանում։

Կյանքի մյուս դրվագներին ծանոթանանք` հետևելով 1988 թվականին գրած նրա ինքնակենսագրությանը.

«Մանկությանս վերջին լավագույն տարիները անցած են Դամասկոս: Վկայական ստացած եմ Հայոց ազգային վարժարանեն 1928 թվականին: Արհեստ սովորելու ձախորդ փորձերը ետք, հաջողեցա ինքզինքս նետել Կիպրոսի Մելքոնյան վարժարանը, ուր մնացի դպրոցական երկու տարեշրջան` աշակերտելով Հակոբ Օշականին: Ուսուցիչներս միայն իր անունը կը հիշատակեմ, որովհետեւ իր անունին հմայքն էր զիս հոն քաշողը եւ իր գրական ըմբռնումներն ալ հետագային խոր ազդեցություն ունեցան իմ կազմավորմանս մեջ: Մելքոնյանի ընթացքը առանց ավարտելու, երբ արձակուրդ եկա Պեյրութ 1930 թվականին, դարձա գիշերօթիկ սան Շանթի և Աղբալյանի նոր բացած Հայ ճեմարանին»:

Ճեմարանը ավարտելով՝ նա ուսուցիչ է դառնում նույն տեղում: 1938-40-ական թվականներին Իշխանը սովորում է Բրյուսելի համալսարանում: Պատերազմի պատճառով կիսատ թողնելով ուսումը՝ վերադառնում է Բեյրութ և ճեմարանում շարունակեում դասավանդել հայ լեզու և գրականություն, մանկավարժություն և հոգեբանություն։

Իշխանը մասնակցել է նաև Բրյուսելի համալսարանում Նիկողայոս Ադոնցի հիմնադրած հայագիտական ամբիոնի դասընթացներին, ճեմարանում երկար տարիներ կատարել է նաև տնօրենի տեղակալի պարտականությունները, 1941-51 թվականներին եղել է նաև «Ազդակ» օրաթերթի և շաբաթօրյայի խմբագիր։ Ճեմարանում Իշխանն աշխատեց մինչև իր կյանքի վերջին տարին՝ 1990 թվականը։

Նախորդ

Պոլ­սո հա­յոց Զա­վեն պատ­րիարք Ե­ղիա­յա­նի նամակը ա­մե­րի­կա­հա­յոց հո­գևոր ա­ռաջ­նորդ Ար­սեն ծ. վ. Վե­հու­նուն

Հաջորդ

Չլդրանցի Սերգեյ դեդոն

Հաջորդ
Չլդրանցի Սերգեյ դեդոն

Չլդրանցի Սերգեյ դեդոն

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.