Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Մեր Ազգը

Չլդրանցի Սերգեյ դեդոն

25 Փետրվարի, 2022
Մեր Ազգը
Չլդրանցի Սերգեյ դեդոն
0
Կիսումներ
6
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Դրմբոնից Ստեփանակերտ տանող ճանապարհին՝ Չլդրան գյուղի սկզբնամասում, ճամփեզրին կանգնած մի մարդ կար։ Երևում էր՝ հույսը դրել է պատահական անցնող վարորդների՝ իրեն վերցնելու ցանկությանը։ Հեռվից մոտեցող մեքենային ուղղված նրա զննող հայացքն ամեն ինչ ասում էր։ Ընկերոջս՝ Արտակի հետ, որոշեցինք վերցնել այդ մարդուն մեզ հետ։ «Մինչ Ստեփանակերտ քիչ է մնացել, թող հետներս գա», — մտածեցի ես՝ հուսալով նաև, որ կարող է հետաքրքիր բաներ պատմի այս կողմերի անցուդարձից։ Մեքենան ճամփեզրին կանգնած տղամարդու մոտ արգելակելու պահին նկատեցի, որ հեռվից միջին տարիքի երևացող այդ մարդն իրականում բավական ծեր է։ Արտակը մեքենայից դուրս եկավ, որպեսզի օգնի նրան իր ծանր տոպրակով նստի ետևի նստարանին, և միանգամից արժանացավ ծերուկի ջերմ բարևին ու աղմկոտ համբույրին։

— Ստեփանակե՞րտ ըք քինյամ, տղերք։ Ծըզ նհետ կյամ։

— Նստի, պապի ջան, — ջերմ պատասխանեց Արտակը՝ փորձելով թաքցնել պապիկից ստացած անակնկալ համբույրից առաջացած զարմանքը։

Մեքենան նստելուն պես, ծերունին գրպանից հանեց բջջային հեռախոսը, երկու-երեք կոճակ սեղմեց և մի քանի վայրկյան անց շատ բարձր ձայնով սկսեց իր զրույցը։

— Հա, մատաղ ինիմ քե։ Բարի մարդիկն պտահալ… Ասումմ՝ բարի մարդիկն պտահալ… Հա, հա։ Պիրումն Ստեփանակերը, ուրանց նհետմ։ Չէ, ես կկյամ։ Ծանդր պեն չոնիմ, ես կկյամ։ Դե լյավ, լյավ… Հա, քե մատաղ։

Մինչ ծերունին խոսում էր հեռախոսով, Արտակին հարցրեցի, թե ինչ կարծիք ունի այդ մարդու տարիքի մասին։ Պատասխանեց, որ մոտ 70 կլինի։ Ես ասացի, որ հաստատ 80-ից ավելին է ու դարձա դեպի նա։

— Ձեդո, չլդրանցի՞ ես։ Քանի՞ տարեկան ես։

— Հա, հա։ Չլդրանցի ըմ։ Սերգեյ Սարուխանյանն ըն։ Հինչքա՞ն կտաս։

— Դե մի 80։

— 92, — ծիծաղելով պատասխանեց նա։ — Բայց ինձ հալյամ ջահել ըմ զգում։

— Դե շատ ջահել ես երևում, պապի — արձագանքեց արդեն զարմանքն ակնհայտ ցուցադրող Արտակը։

— Ջահելի նման գործ ըմ անում։ Էնա սաղ օրը շենում ըմ։ Բոստանմ անում, քոլան ճախ պիրում, տներն ըմ յեշում։ Աստծուն փառք, լոխ լյավա։ Մեհենգ էլ քինյամմ քաղաք խոխոցը տեսնամ։

— Քանի՞ խոխա օնիս, դայի — հարցրի ես։

— Հենգ խոխա։ Դե մի 25֊30 էլ մնացածը՝ թոռներ, ծոռներ։

— Աստված պահե, էս հինչ լյավ պեն ըսեցիր, — նորից ասում եմ ես։

— Հա, շատ լյավա։ Լոխ էլ լյավնն։ Գործ ըն անում։ Մինը գիտությունների թեկնածու ա, էն մինը բանաստեղծ։ Վերջը լի՝ լոխ էլ էնն լյավ։ Պռոստե կնեգս ա մին սխալ պեն ըրալ։

— Հի՞նչ ա ըրալ, — հարցրեցի ես։

— Մահացալ ա։ էն մի տարում։

— Օղորմի։

— Ապրես։ Ես էլմ բանաստեղծություններ կիրում, կոզի՞ք մին երկուսը կարդիմ:

— Հինչի՞ մասինս կիրում:

— Մեր շենի զոհված տղերքի: 26 զոհ ա տվալ Չլդրանը կռվեն վախտ:

— Հա, պապի ջան, կարդա: Հետաքրքիր է:

— Դե սկացիք…

Գարիկ Գավրուշայի Առուշանյանին
Այստեղ քո տունն էր, քո խնդությունը
Այստեղ քո տնկած ծառը կանաչում,
Մինչդեռ շատ խորն է քո լռությունը
Եվ ցավից միշտ մեր սիրտն է հառաչում:

Ամուլ և Ալբերտ Ենոքի Գրիգորյաններին
Դուք երկու եղբայր, դուք երկու ընկեր,
Օջախի սյունն եք` ամուր, աներեր:
Մեկ տեղ կռվել եք, մեկ տեղ էլ ընկել
Հիմա էլ հոգով ճախրում եք վերև:

— Կարում չմ էլ կարդիմ: Ավելի լյավա բերանացի ասիմ վերը վեր անկիր ըմ հիշում:

— Ասա, պապի ջան։

Ու այդպես շարունակ։ Մինչ Ստեփանակերտ։ Մարդը տեղ հասավ, օրհնեց աշխարհի բոլոր լավ մարդկանց և ուրախ-ուրախ գնաց։ Ինձ էլ մնում էր միայն պատմել չլդրանցի Սերգեյ դեդոյի մասին ուրիշ լավ մարդկանց։ Որ տեսնեն և ուրախանան, թե ինչ մարդիկ են ապրում մեր Հայրենիքում։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Նախորդ

Մուշեղ Իշխան — Գաղտնի թղթապանակ

Հաջորդ

Աբգար Օրբելու նամակը որդուն

Հաջորդ
Աբգար Օրբելու նամակը որդուն

Աբգար Օրբելու նամակը որդուն

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.