Երեքշաբթի, 5 Դեկտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Մեր Ազգը

Զորայր Խալափյան․ Կենսագրություն

18 Ապրիլի, 2022
Մեր Ազգը
Զորայր Խալափյան․ Կենսագրություն
0
Կիսումներ
133
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Զորայր Երվանդի Խալափյան (օգոստոսի 1, 1933, Թալիշ — օգոստոսի 18, 2008), հայ գրող, արձակագիր և դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից:

«Թթենի» պատմվածքի հեղինակն է։

Կենսագրություն

Խալափյանը ծնվել է Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում։ 1956 թվականին ավարտել է ԵՊՀ-ի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ 1956-1967 թվականներին որպես նախագծող ինժեներ աշխատել է Երևանի տարբեր գիտահետազոտական ինստիտուտներում։

1994-1996 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։

Խալափյանն արժանացել է Հայաստանի գրողների միության Դերենիկ Դեմիրճյանի անվան, ինչպես նաև ՀՀ կառավարության և ՀԳՄ սահմանած «Հրանտ Մաթևոսյան» և «Ոսկե եղեգն» նախագահական մրցանակներին։

Ստեղծագործական աշխատանք

Խալափյանի առաջին ստեղծագործությունը «Հեղեղ» վիպակն է, որը լույս է տեսել «Սովետական գրականություն» ամսագրում 1962 թվականին։

Նրան մեծ ճանաչում է բերել «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» (1966) վեպը։ Այն թարգմանվել է ռուսերեն, ուկրաիներեն, չեխերեն, բուլղարերեն և լեհերեն։ Վեպում նկարագրվում է մի գավառական բժշկի կյանքը։ Հետագայում այդ վեպի հիման վրա նկարահանվել է համանուն բազմասերիանոց կինոնկարը, որի ռեժիսորն է եղել Ա. Աղաբաբովը։

Իր «Թթենի» պատմվածքի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմը (ռեժիսոր Գ. Մելքոնյան)։

Գրել է նաև պիեսներ, որոնցից շատերը բեմադրվել են։ «Սովետական գրող» հրատարակչությունը 1998 թ. հրապարակել է «Այսպիսի տխուր և ծիծաղելի բաներ» պատմվածքների ժողովածուն։ Գրքում ամփոփված են Զ. Խալափյանի տարբեր տարիներում գրված և մամուլում հրապարակված պատմվածքներ։ Ինչպես հուշում է վերնագիրը՝ պատմվածքները բազմաբնույթ են։ Այս գրքի մեջ է ներառված «Թթենի» պատմվածքը։

Երկերի մատենագիտություն

Հեղեղ, Երևան, 1963 թ., 116 էջ:

Ո՞րտեղ էիր, մարդ աստծո, Երևան, 1966 թ., 320 էջ:

Երիցուկի թերթիկներ: Ձեր դիմանկարը, Երևան, 1971 թ., 276 էջ:

Հրաշք երեխա (պիեսներ), Երևան, 1973 թ., 280 էջ:

Մեռնող հառնող, Երևան, 1975 թ., 532 էջ:

Եվ վերադարձնելով Ձեր դիմանկարը, Երևան, 1978 թ., 336 էջ:

Ջերմանց մխիթարություն, Երևան, 1979 թ., 308 էջ:

Ո՞րտեղ էիր, մարդ աստծո, Երևան, 1983 թ., 488 էջ:

Ծնծղա (վիպակներ), Երևան, 1985 թ., 400 էջ:

Եվ վերադարձնելով Ձեր դիմանկարը, Երևան, 1987 թ., 299 էջ:

Այսպիսի տխուր և ծիծաղելի բաներ (վիպակներ և պատմվածքներ), Երևան, 1988 թ., 484 էջ:

Միջնաշեն, Երևան, 1991 թ., 432 էջ:

Վասիլ Մեծ. Հայ կայսր Բյուզանդիայի կամ կճուճների թագավոր, Երևան, 1995 թ., 383 էջ:

Արա Գեղեցիկ և Շամիրամ, Երևան, 1998 թ., 174 էջ:

Ասպետն ու զինակիրը (վիպակ, պատմվածքներ), Երևան, 2003 թ., 128 էջ:

Որտե՞ղ էիր, մարդ աստծո (վեպ), Երևան, 2013 թ., 288 էջ:

Այսքան բան, Ե., Դարակ, 2017, 352 էջ:

Նախորդ

Պատերազմ, որ անցանք աղոթքով

Հաջորդ

Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով

Հաջորդ
Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով

Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.