Երեքշաբթի, 5 Դեկտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Խոսք մեծաց

Կարպիս Սուրենյան․ «Ճիշտը կյանքն է…»

22 Փետրվարի, 2022
Խոսք մեծաց
Կարպիս Սուրենյան․ «Ճիշտը կյանքն է…»
0
Կիսումներ
5
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

«Նայում եմ հիմա դիմացս` կարծես անհունորեն տարածվող ծիրանագույն հեռաստանին: Գիտեմ, որ վաղը առավոտ այնտեղից կրկին ծագելու է արեւն իր խորհուրդով: Եվ դարձյալ հիշում եմ այն նվիրական պահը կյանքիս արշալույսին, որից էլ սկսվել է, ինչպես թվում է ինձ այն բուն զգացումը, թե իրո՛ք ուր եմ ես, ով եմ ես: Տեսնում եմ ինձ հինգ-վեց տարեկան, այն առավոտ, երբ մեր տան դռնից նայեցի աջ, մեր փողոցի այն հեռու ծայրին, այգիներից անդին, տեսա ոսկեհորդ ծագող արեւը Ակրոպոլիսի վրա եւ Պարթենոնի տաճարն անտեղ` ոսկեճաճանչ: Սիրտս հմայված զարմանքով ժպտաց այդ Արեւածագին: Ու թվում է ինձ, որ առաջին անգամ այդ պահին գիտակցեցի, թե ուրախություն եմ զգում:

 Եվ ուրախության այդ ներքին ժպիտը մաքուր, պայծառ մնաց սրտիս մեջ իմ ամբողջ կյանքում, որքան էլ այդ հարցերը ստվերոտում էին հոգիս: Մաքուր այն ուրախությունը, թեկուզ խավարի մեջ մի շողն իսկ, որով լուսահայտվում է կյանքի, ապրելու նախնական բուռն ճշմարտությունը` անհունորեն թանկագին: Որով մարդն ի բնե օժտվում է՝ գոյության գալով այս աշխարհում, որքան էլ առեղծվածային լինի թե՛ աշխարհը, թե՛ իր գոյությունը դրա մեջ: Ու իրիկնային ժամին, մի քիչ թախծերանգ ուրախության ժպիտով սիրտս ջերմացած, իմ սարահարթից ահա իջնում եմ զվարթ ընթրիքի եւ զրույցի` մարդկանց հետ, մարդկանց կարոտ, իմ ազգակից թե օտարազգի, այստեղ՝ այս ստեղծագործական տանը, մեր, իմ Ծաղկաձորում: Կյանքն է:

 Ուր էլ լինի, ինչպես էլ որ է` ՃԻՇՏԸ ԿՅԱՆՔՆ Է…

Աղբյուր՝ Hraparak.am։

Նախորդ

Հովհաննես Թումանյան․ Երկու Հայր

Հաջորդ

«Ես եկել եմ դարերից ու գնում եմ, հաղթական,դեպի դարերը նորից, դեպի կարմիր ապագան…»

Հաջորդ
«Ես եկել եմ դարերից ու գնում եմ, հաղթական,դեպի դարերը նորից, դեպի կարմիր ապագան…»

«Ես եկել եմ դարերից ու գնում եմ, հաղթական,դեպի դարերը նորից, դեպի կարմիր ապագան…»

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.