Կիրակի, 24 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Խոսք մեծաց

Հովհաննես Թումանյան․ Երկու Հայր

23 Փետրվարի, 2022
Խոսք մեծաց
Հովհաննես Թումանյան․ Երկու Հայր
0
Կիսումներ
5
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

1896-ի կոտորածի ձմեռն էր: Մի խումբ փախստականներ Սասունի կողմերից հասան Էջմիածին: Նրանց մեջն էր և Ա. գյուղի ծերունի տեր Սարգիսը:

— Հայրիկի աջը կուզեմ համբուրել, — խնդրեց նա վեհարանում, ու ներս թողին:

— Բարով, տեր հայր, — աջը մեկնեց Հայրիկը. քահանան համբուրեց ու ետ եկավ, կանգնեց դահլիճի մեջտեղը հոգնած, խորտակված:

— Որտեղի՞ց կուգաս:

— Սասունի կողմերեն. ես Ա.-ի տեր Սարգիսն եմ…

— Ա.-ի տեր Սարգի՞սը…

— Այո, Հայրիկ:

— Է՞…

— Ես քսան հոգուց գերդաստան ունեի, Հայրիկ. տղաներս կոտորեցին, հարսներս տարան, թոռներս կորան, տունս թալանեցին, վառեցին, մնացի այսպես…

— Է հիմի…

— Ես ոչինչ չեմ ուզում, Հայրիկ, ես… այնպես, եկել եմ… եկել եմ… Հայրիկին ասեմ… էլ ոչինչ չեմ ուզում…

Ու Հայրիկի առջև կանգնած էր մարդը, որ ամեն ինչ կորցրել էր ու ոչինչ չէր ուզում:

Երկուսն էլ լուռ էին:

— Քանի՞ որդի կորցրիր, տեր Սարգիս,- գլուխը վեր քաշեց կաթողիկոսը:

— Ամենքը միասին քսան, Հայրիկ:

— Դու քսան որդի ես կորցրել, իսկ ես քսան հազար,- պատասխանեց Հայրիկը,- այդ էլ քսան` եղավ քսան հազար ու քսան… Ո՞ւմն է շատ, տեր Սարգիս…

Քահանան ցնցվեց ու լուռ կանգնած էր:

— Ո՞ւմ վիշտն է մեծ, տեր Սարգիս:

— Հայրիկինը…

— Դե ե՛կ, տեր Սարգիս, մոտ եկ, աջդ դիր գլխիս, աղոթիր, օրհնիր, որ այս վշտին դիմանամ:

Ասավ ու գլուխը խոնարհեց:

Քահանան շտապեց առաջ, աջը դրավ իր Հայրապետի գլխին, սկսավ աղոթք մրմնջալ ու աչքերը լցվեցին արտասուքով…

Նա օրհնում էր հայոց կաթողիկոսին…

Նրա առջև խոնարհած էր հայոց Հայրիկը…

Կարդում է Ալեքսանդր ԱԴԱՄՅԱՆԸ

Տեսանյութը՝  Ara Nakhshkaryan

Նախորդ

Վարդգես Պետրոսյան․ Նամակներ մանկության կայարաններից

Հաջորդ

Կարպիս Սուրենյան․ «Ճիշտը կյանքն է…»

Հաջորդ
Կարպիս Սուրենյան․ «Ճիշտը կյանքն է…»

Կարպիս Սուրենյան․ «Ճիշտը կյանքն է...»

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.