Երևի տունը մեր ապրած յուրաքանչյուր վայրից մի մասնիկ էր: Բայց այն նաև ուրիշ բան էր: Տունը մենք էինք, ընտանիքը, բոլորս միասին միևնույն վայրում լինելու անընդհատ, դժվարին, եթե ոչ անհնարին վիճակը: Տունը ուտելիքն էր և միասին սեղան նստելը, կամ ինչպես ավելի հաճախ էր պատահում, միասին ուտելը, երբ մեզնից մեկնումեկը աշխատանքից տուն էր վերադառնում կամ առավոտյան մյուսներից ավելի վաղ էր արթնանում: Տունը սենյակներն էին, սեղաններն ու աթոռները, մահճակալները, վերմակները, որով ծածկվում էինք, հին երկրի թափանցիկության աստիճանի գզված բրդից կարված հաստ վերմակները:
Ո՞վ գիտի, թե ինչ է տունը: Ո՞վ գիտի, թե ով է ինքը:
Թարգմ. Ք. Քամալյան
Աղբյուր՝ Hovikcharkhchyan