«…Ես, իբրև Աւետարանի աշակերտ, ձեզ միայն մի բան կը կտակեմ, այն է «սիրեցէք զմիմեանս», այսինքն իրարու սիրեցէք: Եթե ճշմարիտ աւետարանական սիրով զիրար սիրէք, էլ ձեզ ոչինչ չի պակսիր, մանաւանդ օտարութեան մէջ շատ աւելի պէտք ունինք իրար սիրելու… Սիրելիներ, ցանկացայ վերջին անգամ ևս ձեզ հետ խոսել, ձեզ Աւետարան բացատրել, բայց կարճ և երեք տառերով պիտի ասեմ, ինչ որ Աւետարանի ընդհանուր բովադակութիւնն է, այն է «սէր», այո՛, Աւետարան ամբողջ իւր մէջ սէր է բովանդակում, զի Աստուած սէր է… Եթե կան ձեր մեջ անբաւականութիւններ, հեռացրէք ձեզանից այդ ոգին, իրարու հետ սիրով և խաղաղութեամբ ապրեցէք, և պիտի տեսնաք որ երջանիկ պիտի լինիք»:
Հատված Հասմիկ Սարգսյանի «Խաչս տալիս եմ քեզ» վավերագիր մատյանից
Աղբյուր՝ Hayagitaran.am