Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Մեր Ազգը

«Ոչ ոք այնքան հայ չէ բեմում, որքան Գուրգենը»․ Գուրգեն Ջանիբեկյան

3 Մարտի, 2022
Մեր Ազգը
«Ոչ ոք այնքան հայ չէ բեմում, որքան Գուրգենը»․ Գուրգեն Ջանիբեկյան
0
Կիսումներ
6
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter
https://youtu.be/QoiJaJOc_bc

«Ոչ ոք այնքան հայ չէ բեմում, որքան Գուրգենը»:

Վահրամ Փափազյան

ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գուրգեն Ջանիբեկյանը խորհրդահայ թատրոնում ստեղծել է ազգային տիպական բնավորություններ և ցայտուն դերապատկերներ:

Գուրգեն Ջանիբեկյանը (իսկական ազգանունը՝ Տեր-Խաչատրյան) 1917 թ-ին ավարտել է Երևանի ուսուցչական ռուսական սեմինարիան: 20 տարեկանից ելույթներ է ունեցել սիրողական թատերախմբերում, մասնակցել Մկրտիչ և Սյուզան Գարագաշների օպերետային, 1920 թ-ին՝ Զարիֆյան-Աբելյան խմբերի ներկայացումներին: 1922 թ-ից խաղացել է Ամո Խարազյանի շրջիկ թատրոնում, Արմեն Արմենյանի թատերախմբում (Ալեքսանդրապոլ), Թիֆլիսի Հայ դրամայի թատրոնում: 1924 թ-ից Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ՝ Սունդուկյանի անվան թատրոն) դերասան էր (1965-67 թթ-ին՝ նաև տնօրեն): 1940-49 թթ-ին եղել է Հայկական թատերական ընկերության առաջին նախագահը: 1947-49 թթ-ին դասավանդել է Երևանի թատերական ինստիտուտում:

Ջանիբեկյանը Գրիգոր աղայի կերպարի (Վրթանես Փափազյանի «Ժայռ») լավագույն մարմնավորողն էր խորհրդահայ բեմում. այդ դերակատարումն իր կատարելությամբ մտել է հայ թատրոնի պատմության գոհարների շարքը: Դերերից են նաև՝ Բագրատ (Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար»), Գառնակերյան (Նաիրի Զարյանի «Փորձադաշտ»), Մարգար (Արամաշոտ Պապայանի «Աշխարհն, այո՜, շուռ է եկել»), Իվան Գոռլով (Ալեքսանդր Կոռնեյչուկի «Ռազմաճակատ»), Վառավին (Ալեքսանդր Սուխովո-Կոբիլինի «Դատական գործ»), Սոլոմոն (Արթուր Միլլերի «Գինը»), Կլաուզեն (Գերհարդ Հաուպտմանի «Մայրամուտից առաջ»), Օթելլո, Քենտ (Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո», «Լիր արքա»), Ջեմս Բրոուդի (Արչիբալդ Կրոնինի «Բրոուդիի ամրոցը»): Ջանիբեկյանը ռադիո- և հեռուստաբեմադրություններում խաղացել է շուրջ 100 դեր:

Ջանիբեկյանի արվեստին բնորոշ էր համառ ու անկոտրում բնավորությամբ կերպարների սոցիալ-կենցաղային ճշգրիտ ու ցայտուն վերարտադրությունը, կատարման հրաշալի տեխնիկան. «հակառակորդ» դերերի լավագույն մեկնաբաններից էր: Բեմադրել է պիեսներ Սունդուկյանի անվան թատրոնում (Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը», «Վարդանանքը»՝ ըստ Դերենիկ Դեմիրճյանի):

Կատակերգական դերերում Ջանիբեկյանը հակվել է երգիծանքի սուր, հաճախ՝ գրոտեսկային շեշտադրումների:

Նկարահանվել է կինոյում («Զանգեզուր», 1938 թ., «Ամպրոպի արահետով», 1956 թ., «Հյուսիսային ծիածան», 1960 թ., «Սարոյան եղբայրներ», 1968 թ. «Հնձան», 1973 թ., «Ժայռ», 1973 թ., բոլորը՝ Հայֆիլմ, և այլն):

Ջանիբեկյանը հեղինակ է բեմավորումների (ոչ բեմական գրական երկի հարմարեցումը բեմի պահանջներին), թարգմանությունների, «Բարեկամներիս մասին» (1965 թ.) և «Իմ աշխարհից» (2 գրքով, 1977-80 թթ.) հուշերի գրքերի:

Գուրգեն Ջանիբեկյանն արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի (1952 թ.), նրա անունով Երևանում կոչվել է փողոց:

Նախորդ

«Ու մասիսին վրա թող կանգնե մեր հայրերուն գահն հնօրյա». Վահան Թեքեյան

Հաջորդ

«Գրեք լեռ…կամ սար»․ Լեռ Կամսար

Հաջորդ
«Գրեք լեռ…կամ սար»․ Լեռ Կամսար

«Գրեք լեռ…կամ սար»․ Լեռ Կամսար

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.