Երբ մանուկ էինք, սիրում էինք խաղալիք: Դարձանք պատանի՝ սիրեցինք մեր նմանին: Երիտասարդ էինք՝ սիրեցինք փառք, գործ, գիտություն: Կծերանանք՝ պիտի սիրենք հարգանք, դրամ, հանգիստ և մեր սերունդը:
Սակայն երբ անհունի դռներին հասած՝ պիտի լսենք հավիտենության շունչը, գիտե՞ք ինչ պիտի սիրենք.
— Աղոթք…