► Զարմանալի տափակություն կա մարդկանց ուղեղի մեջ. երբ որ տեսնում են, որ որևէ մեկի անձնասպանության մեջ շոշափելի կերպով ոչ ոք մեղավոր չէ, նրանք իրենց բոլոր մեղադրանքը թափում են անձնասպանի գլխին:
► Ապրել կնշանակի հիմարություն գործել: Արդ` կարելի՞ է մեղադրել նրան, ով չի ցանկանում շարունակել հիմարություն գործել:
► Անձնասպանները ոչ թե խելագար են, այլ ամենաիմաստուն մարդիկ, որովհետև միայն նրանք գիտեն, թե ինչ է կյանքի իսկական արժեքը:
► Անձնասպանները բացի ամենաիմաստուն մարդիկ լինելուց, նաև ամենաքաջ մարդիկ են: Ամենամեծ երկյուղը, որ պաշարում է մարդուն, մահվան երկյուղն է: Եվ իզուր չէ, որ օրենսդիրները պատժի ամենաբարձր աստիճանը մահվան պատիժն են սահմանել: Ապրել կամենալ նշանակում է մահից վախենալ: Արդ` ով մահից ոչ թե միայն չի վախենում, այլև ինքն է իրեն մահվան գիրկը նետում, ամենաքաջը չէ՞:
► Չգիտեմ` ինչպես կլինի ապագայում, բայց գիտեմ, որ այժմ մարդս ապրում է ոչ իր ցանկությամբ, ուզում եմ ասել` ոչ իր ազատ կամքով: Ինչպես որ նա իր ազատ կամքով չի ծնվում, այնպես և իր ազատ կամքով չէ, որ ապրում է:
► Գիտակցություն… Ահա’ թե որտեղ է մարդուս բոլոր թշվառության աղբյուրը:
► Եթե ես աշխարհիս տերը լինեի, կհրամայեի ոչնչացնել այն բոլորը, ինչ-որ նպաստում է մարդու գիտակցության, իմացականության զարգացմանը, որովհետև ամեն մի քայլ, որ տանում է դեպի զարգացումը, տանջանքի մի նոր դուռ է բաց անում մարդու համար:
► Գիտությունն ընդունակ է մարդու մեջ զարգացնելու մի անհագ հարցասիրություն, որի առաջ նույնիսկ ինքն ընկճվում է ինչպես մի թզուկ իր զարթեցրած հուժկու գազանի առաջ:
► Քաղաքակրթության գործն այն է, որ մարդու պահանջներն է ավելացնում, բոլորովին ավելորդ պահանջներ, և տասը նոր պահանջից հազիվ մեկին միայն կարողանում է գոհացում տալ:
► Մարդու ուղեղը հեքիաթական այն քնած վիշապն է, որը զարթնելուն պես անհագ քաղց է զգում, որքան շատ ես տալիս, որ քաղցը հագեցնի, այնքան ավելի է պահանջում:
► Կարլեյը ասում է.«Երբ մարդը քաղցած է, հաց է պահանջում, բայց երբ կշտացավ, հարցնում է` ինչու եմ ապրում»:
► Լավատեսներդ վախկոտ եք և իբրև վախկոտ` խաբեբա
► Կյանքին նվիրված բարձրաձայն օրհներգերի մեջ դուք աշխատում եք խլացնել մահվան ճիչը, որ սարսափեցնելով սարսափեցնում է ձեզ:
► Հայոյանքը նույնքան արժեք ունի, որքան և աղոթքը, այսինքն` ոչ մի արժեք չունի:
► Եթե կա մի բան, որ ճշմարիտ է, դա մահն է, որովհետև ճշմարիտն այն է, ինչ որ հավիտենական է, իսկ մահն է միայն, որ հավիտենական է:
Աղբյուր՝ Գրքամոլ