Կյանքում ոչինչ անհետ ու անհետևանք չի անցնում։ Եթե մի օր մի տեղ մի ծառ ես տնկել, տարիներ հետո ինչ-որ մեկը պիտի նստի նրա շվաքին։ Իսկ թե մի օր մի տեղ մի ճյուղ ես կոտրել, աշխարհի երեսից մի բուռ շվաք, մի քիչ սոսափ կպակասի ու կխաթարվի տիեզերքի հավասարակշռությունը։ Կյանքում ոչինչ անհետ ու անհետևանք չի անցնում: