Ողորմածությունը ողորմածներին է արժանի ցույց տալ:
Այն ժամանակ մեր Հայոց աշխարհը թափուր մնալով նախարարական տոհմերից, գայլերի մեջ մնացած ոչխարների նման եղավ:
Ամեն ինչ քննեցեք, իսկ ինչ բարի է՝ ընդունեցեք:
Հույժ դժվար է, ով մարդ, սուտը հերքել, երբ հակառակորդը խորհում է միայն հակառակվել:
Հնարավոր չէ, որ բարության մեկ աղբյուրից բխի չարիք և բարիք, ճշմարտություն և ստություն:
Ճշմարտությունը չի կարող է-ն չէ ասել և չէ-ն՝ է, իսկ սուտը դյուրությամբ ամեն ինչի վրա հարձակվում է:
Ոչ ոք ստով վկայություն չի տա. դա նշանակում է վկայության մի մասն ընդունել, իսկ մնացածը՝ մերժել:
Այլ բան է արեգակը, և այլ բան՝ նրա ճառագայթները, թեպետ արեգակից են, և առանց ճառագայթների արեգակն արեգակ չէր լինի: Եվ եթե մեկն ասի, որ ճառագայթները ծնվում են արեգակից առանց ախտի կամ իգական էության, չի ստի: Եվ թեպետ արեգակն ու ճատագայթը տարբեր բաներ են, այդ չի նշանակում, թե երկու արեգակներ կան:
Նա կատարյալ Աստված էր և մարդեղությամբ դարձավ ճշմարիտ մարդ:
Արդարները հավիտյան են ապրում:
Ի՞նչն է ավելի վատ, քան չարագույն մեղք գործելը և չընդունելը, որ դա մեղք է, ոչ թողություն խնդրել և ոչ էլ անամոթ մեղքերի թողություն ստանալ:
Արքայությունը կերակուր և ըմպելիք չէ, այլ արդարություն և սրբություն:
Անօրեն խոսողների բերանը թող փակվի:
Չար սերմերը չար պտուղ են տալիս:
Լավ է քաջությամբ մեռնել, քան աղետալի կյանք վարել:
Քաջությամբ մեռնենք մեր աշխարհի և մեր ազգի համար, և թող մեր աչքերը չտեսնեն մեր սրբարանների և մեր Աստծու փառավորման վայրերի ոտնակոխ լինելն ու պղծվելը, այլ թշմանիների սուրը թող նախ և առաջ մեր դեմ ուղղվի: