*Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն:
*Բոլոր չարիքները մարդու միտքն են մտնում անուսում լինելուց:
*Լավ է աչքով կույր լինել, քան մտքով:
*Եթե թագավորը իմաստությունն իրեն աթոռակից չունի, չի կարող իր վիճակի մեջ վայելուչ լինել:
*Ով որ խավարի մեջ է շրջում, նա չի կարող ճշմարտության լույսով առաջնորդել:
*Վախը թերահավատության նշան է:
*Ովքեր մի անգամ աշակերտել են ճշմարտությանը, այլևս երբեք չեն դառնա նրանից, այլ ինչ որ կան՝ այնպես էլ մնում են:
*Հապա եթե կարող ես՝ սպանիր օդը կամ փչացրու հողը, որ խոտ չբուսցնի: Գետը մորթիր, որ մեռնի: Եթե այս երեք բանը կարող ես անել, կրակն էլ կարող ես սպանել:
*Ոչ թե մի կողմը հաղթեց, և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով՝ երկու կողմերն էլ պարտություն կրեցին:
*Կույրը զրկվում է արեգակի ճառագայթնորից, իսկ տգետը զրկվում է կատարյալ կյանքից:
*Աննենգ սրտի սուրբ սերն ամեն բանից մեծ ենք ճանաչում:
*Եթե մեկը շատ ճոխացած լինի աշխարհական մեծությամբ, իսկ մտքով ավելի աղքատ լինի, այնպիսին ողորմելի է շատերից:
*Ամբողջ մարմնի կենդանությունը հոգին է, իսկ մարմինն ու հոգին կառավարողը միտքն է, և ինչպես որ մի մարդու վերաբերմամբ է, այնպես էլ ամբողջ աշխարհի վերաբերմամբ:
*Բոլոր առաքինություններց գլխավորը համբերությունն է:
*Եթե հասել է ժամանակը այս պատերազմում մեր կյանքը սուրբ մահով ավարտելու, ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք:
*Օրհասական արջերն էլ շնչները հատնելիս ավելի ուժգին են կռվում:
*Երբ անօրեն իշխանը տեսավ, որ իր չարությունը չհաջողվեց, սկսեց մի այլ խորհուրդ էլ մտածել ինչպես մի մարդ, որ բորբոքված կրակի մեջ շատ վառելափայտ է ավելացնում: