Երկուշաբթի, 2 Հոկտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Գրական անկյուն

Ալեքսանդր Ծատուրյան. Ամբոխին

24 Հունիսի, 2022
Գրական անկյուն
Ալեքսանդր Ծատուրյան. Ամբոխին
0
Կիսումներ
2
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

…И толковала чернь тупая:
«Зачем так звучно он поет?
Напрасно ухо поражая,
К какой он цели нас ведет?..

Пушкин

Ի՞նչ ես պահանջում, կատաղի՛ ամբոխ,
Դու ազատ երգչի անկեղծ քընարից.
Ի՞նչ ես դու, որպես չարանենգ ոսոխ,
Հալածում նորան՝ կուրացած կրքից։

Ի՞նչ ես պահանջում… Արդյոք ուզում ես,
Որ նա յուր սրտի խանդն ու զգացմունք
Զոհած հաճույքիդ՝ երկրպագե քեզ՝
Եվ քո առաջև խոնարհի՜ յուր ծունկ։

Արդյոք ուզում ես, որ նա սրբազան
Յուր մաքուր երգը, որպես մի վաճառք.
Փողոց հանելով՝ քըսու մեծատան
Դրվատե՞ գործեր զազիր և անարգ։

Արդյոք ուզում ես, որ նա ստրկացած,
Որպես անլեզու մի թշվառ գերի.
Խոնարհվի՞ այնտեղ, ուր գետնատարած
Դու ոտք ես լիզում բըռնավորների…

Ո՛չ… ամբո՛խ խղճուկ, ամբո՛խ դու թշվառ,
Զուր են քո ջանքեր, ցընորք — քո պահանջ,
Ե՞րբ ես դու տեսել, որ լույսը պայծառ
Ընկճվի, խորտակվի խավարի առաջ…

Ե՞րբ ես դու տեսել, որ երկրի կրծքից
Ուժգին դուրս ժայթքող հրաբուխն անշեջ
Հանգչի գեթ վայրկյան հեղեղ-անձրևից.
Թե անգամ նոքա տեղան մի՜շտ, անվե՜րջ:

Ե՞րբ ես դու տեսել, որ դեպի երկինք
Անվախ սավառնող հըզոր արծվին
Սարսեցնեն մրրիկ, որոտ, փոթորիկ,
Երբ նա լողում է ամպերի միջին…

Օ՜, հաշտվիր, ամբոխ, սիրի՛ր դու երգչին,
Ձեռք պարզի՛ր նորան դու մտերմության.
Նա քո առաջև կը բանա ուղին
Բարվո, գեղեցկի և ճշմարտության…

1889, հունիս

Tags: Ալեքսանդր Ծատուրյան
Նախորդ

Սմբատ Բունիաթյան․ Ապստամբ որդիների աղքատությունը

Հաջորդ

Վարպետի պաշտելի մայրը…

Հաջորդ
Վարպետի պաշտելի մայրը…

Վարպետի պաշտելի մայրը…

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.