Երկուշաբթի, 27 Մարտի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Հայացք անցյալին

Մեխանիկի օգնականը

24 Մայիսի, 2022
Հայացք անցյալին
Մեխանիկի օգնականը
0
Կիսումներ
4
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Տակավին պատանի եմ: Աշխատում եմ Լենինականի տեքստիլ կոմբինատի ակումբում՝ մեխանիկի օգնական:

Այդ օրերին Լենինական եկավ ամենքից սիրված, հռչակավոր դերասան Հրաչյա Ներսիսյանը:

Թե ինչու և ինչպես, չեմ կարող ասել, ակումբ ներս մտնելիս՝ արժանացա վարպետի ուշադրությանը: Դիմելով ինձ՝ հարցրեց.

— Տղաս, անուն ունե՞ս:

— Իհարկե ունեմ,- համարձակ պատասխանեցի ես:

— Ի՞նչ է:

— Ֆրունզ,- ասացի:

— Բիվայետ,- քթի տակ ծիծաղելով ասաց վարպետը: (Բիվայետը վարպետի սիրած արտահայտությունն էր) :Նա ինչ-որ հանձնարարություն էր անում ակումբի բեմը կարգավորելու համար: Ես, որ օգնում էի բանվորներին, , լուռ հետևում էի նրա շարժումներին:

Ինձ այդ օր հանձնարարել էին մի փոքր դեր: Իմ ուրախությանը չափ ու սահման չկար: Խաղընկեր լինել բեմի մեծ վարպետի հետ, հեքիաթ բան չէ…

Նկատելով, որ ես իրարանցման մեջ եմ, շատ անհանգիստ եմ, դարձավ ինձ.

« Այ տղա Կատովսկի՛, ինձի նայե…»

«Ֆրունզե-Կատովսկի»: Անունս էր մոռացե՞լ, թե՞ կատակեց չհասկացա:

Իսկ իմ առաջին հանդիպումը Հրաչյա Ներսիսյանի հետ…

Ես իմ անունի ձեռը կրակն եմ ընկել` Ֆրունզիկ, հա Ֆրունզիկ: Եկել եմ Սունդուկյանի թատրոն: «Պեպո» ֆիլմը իհարկե տեսել էի… Հիմա եկել եմ թատրոն… Առաջին անգամ էի Երևանում… Տրամվայից էի վախենում… Ինձ համար ամեն ինչ անսովոր էր` մեծ քաղաք, անծանոթ միջավայր ու Մայր թատրոն: Թատրոնի ետևի մուտքից ներս մտա: Միջանցքում եմ, ու մեկ էլ այս շոգ կրակին մեկն ասաց. «հ ծՏՉօՎ չՏՊՏՎ»: Ինչպես թե` «Շնորհավոր նոր տարի», ի՞նչ կապ ունի…

Նայեմ տեսնեմ Հրաչյա Ներսիսյանն է: «Դղա… շշշը…- մի քիչ գինովցած էր,- դու անուն ունի՞ս»: Պատասխանեցի. «Ունիմ, ընկեր Ներսիսյան»: Հարցրեց. «Ի՞նչ է անունդ»: Ասացի. «Ֆրունզիկ»: Հետո զգացի, որ «իկ»ը շատ է փոքրացնում ինձ` Ֆրունզի՛կ, ու ուղղումով կրկնեցի. «Ֆրունզե՛»: Ասաց. «ըօՉՈպՑ»: Թե ինչ է, որ պատահում է, չհասկացա: Իսկ նա շարունակեց. «Նայե` այսօր ի՞նչ ներկայացում է»: «Օթելլո է»: «Վո՞վ կխաղա»: Փափազյանը, ինքը, Ջանիբեկյանը Օթելլոյի դերում փոխնակներ էին: Ազդագրի վրա կարդացի. «Ներսիսյա… Հա, դուք կխաղաք…»: «Бывает»,- շրջվեց ու գնաց, քթի տակ իր սիրած երգը երգելով`

Հրաչյա Ներսիսյան, Մհեր Մկրտչյան, Բաբկեն Ներսիսյան

Sul mare luccica, l’astro d’argento,
Placida ռ l’onda, prospero il vento,
Venite all’ agile barchetta mia
Santa Lucia, santa Lucia!…

Քիչ առաջ անցավ, հետո շրջվեց` ինձ նայեց, չրխկացրեց մատներով ու…. «Լսի՛ր, դո՛ւ, Կոտովսկի՛…»:

Այս պատմածս դեպքից հետո շատ ու շատ առիթներ եմ ունեցել շփվելու Հրաչյա Ներսիսյանի հետ: Մենք աշխատում էինք մի թատրոնում, ինքն էլ անչափ սիրում էր երիտասարդներին ու միշտ գալիս էր մեր մոտ… Մինչև օրս հիշում եմ այն հանդիպումներից ամեն մեկը, լուսավորված Հրաչյա դերասանի և մարդու մեծագույն տաղանդով… Իսկ որ բեմ էր բարձրանում, կարծես ամբողջ աշխարհը ենթարկվում էր նրան… Ինչպես ասացի, Սունդուկյանի թատրոնը մասնակցեց Մոսկվայում անցկացված Հայ արվեստի տասնօրյակին, հաջողությունը մեծ էր: Մայր թատրոնը անմիջապես պաշտոնական հրավերներ ստացավ մի շարք հյուրախաղերի, ընդ որում` նախ Բաքվում:

Պատրաստությունը սկսվեց գեղարվեստական խորհրդի նիստով: Ամեն մեկը մի բան էր առաջարկում, պնդում էր, որ իր պիեսը տանեն: Վերջը որոշեցին` հյուրախաղերի բացումը պետք է լինի «Պաղտասար աղբար»ը, Հրաչյա Ներսիսյանը գլխավոր դերում:

Նունե Մկրտչյան-Տերտերյանի
ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ “Հավերժական մենախոսությունը” գրքից
Աղբյուր՝ frunzik.com։

Նախորդ

Պլպուլն Ավարայրի

Հաջորդ

Հուշեր Ա. Բակունցի մասին

Հաջորդ
Հուշեր Ա. Բակունցի մասին

Հուշեր Ա. Բակունցի մասին

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.