Կիրակի, 1 Հոկտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Հայացք անցյալին

Գանձակից Ելիզավետպոլ և Գյումրոց Ալեքսանդրապոլ…

2 Մարտի, 2022
Հայացք անցյալին
Գանձակից Ելիզավետպոլ և Գյումրոց Ալեքսանդրապոլ…
0
Կիսումներ
15
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Տավուշի մարզում Հայոց ցեղասպանությունը վերապրած երկու հայի զավակների հետ ծանոթացա։ Ամուսիններ էին. կինը 86 տարեկան, այրը՝ 90։ Եկել էին հայ զինվորներին տեսության։ Հաճույքով շփվում էին ամեն հանդիպած մարդու հետ։ Յուրաքանչյուրից փորձում էին մի բան կորզել՝ հարստանալ նրանց կենսափորձով, սովորել բարբառի առանձնահատկությունները, ապրել նույն հոգսով… Մի խոսքով՝ լինել նույնը։ Եվ չէին թաքցնում դա։ Ընդհանրապես ոչինչ չէին թաքցնում։ Ապրումները, հույզերը, ուրախությունն ու տխրությունը ամենավառ կերպով էր արտահայտվում նրանց դեմքին: Հաճախ այնքան էին հուզվում, որ ակամայից սկսում էի անհանգստանալ նրանց առողջության համար։ Վերջիվերջո, տարիքը պատկառելի է։ Եվ հեռու ճամփա էին կտրել ԱՄՆ-ինց մինչ Տավուշի անտառներ…

Երեկոյան խարույկի մոտ ծերունին պատմեց իր կնոջ ծնողների պատմությունը։ Թուրքի յաթաղանից հրաշքով էին փրկվել, «հասել Ելիզավետպոլ, այնտեղից Թիֆլիս։ Երկու տարի մնացին Թիֆլիսում։ Հետո աներ հայրիկս լուր առավ, որ թուրքերը հարձակվել են Ալեքսանդրապոլի ուղղությամբ, վեր կացավ Թիֆլիսից, եկավ Ալեքսանդրապոլ կռվի…», — պատմում էր տարեց ամուսինը։

Ալեքսանդրապոլ, Ելիզավետպոլ…

Հայկական երկու քաղաքների այս անունները միայն դասագրքերում և պատմական աշխատություններում եմ հանդիպել։ Իսկ հիմա նստած էի մի մարդու հետ, ով Գանձակն ու Գյումրին Ելիզավետպոլ և Ալեքսանդրապոլ է անվանում։

Ընկերներիս հետ քննարկումներում հաճախ ենք գալիս այն եզրահանգման, որ սերնդների հետ կապը թույլ է պահպանված հայերիս մեջ։ Այն, ինչը շատ հեռու պատմություն էր թվում, պարզվում է կողքիդ ապրող այլ մարդկանց համար դեռ իրականություն է։ Ելիզավետպոլի նահանգը, որ ընդամենը 30 տարի առաջ մեծամասամբ հայաբնակ էր, ճիշտ է՝ այլ անվանումով, այսօր հետզհետե մոռացվող հայրենիք է դառնում։

Ինչու՞։

Որովհետև միշտ չէ, որ խոսում ենք տատիկ-պապիկների հետ և, առավել ևս, միշտ չէ, որ ուսումնասիրում ենք մեր պատմությունը։ Ոչ թե սովորում, այլ հենց ուսումնասիրում։ Վերլուծում։ Դրա համար էլ «պատմական հեռավորություն» հասկացությունը, որ այլ ազգերի մոտ կարող է հարյուրամյակներով չափվել, մեզ մոտ տասնամյակների, իսկ հաճախ նաև տարիների ազդեցությամբ է առաջնորդվում։ Ահա այսպես…

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Նախորդ

Մեռնելու օրը…

Հաջորդ

Եղիշե Չարենց․ Հայաստանին

Հաջորդ
Եղիշե Չարենց․ Հայաստանին

Եղիշե Չարենց․ Հայաստանին

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.