Հինգշաբթի, 21 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Մեր Ազգը

«Ահա ծնկաչոք կուչ եկած մեծիդ քաղցրության առաջ՝ փռվում եմ գետնին, որ պատկերեմ քեզ»․ Գրիգոր Նարեկացի

3 Մարտի, 2022
Մեր Ազգը
«Ահա ծնկաչոք կուչ եկած մեծիդ քաղցրության առաջ՝ փռվում եմ գետնին, որ պատկերեմ քեզ»․ Գրիգոր Նարեկացի
0
Կիսումներ
50
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Ես, որ խոնարհված՝ երկրին կառչեցի
Եվ անասնական գետնաքարշությամբ՝
Սողալով նվաստ մի սողունի պես՝
Կամովին ինքս ինձ գամեցի կյանքին այս կորստական,
Ահա ծնկաչոք կուչ եկած մեծիդ քաղցրության առաջ՝
Փռվում եմ գետնին, որ պատկերեմ քեզ,
Թե ինչպես եմ արդ ի մահ գլորվում:
Բայց ապավինած վերստին քեզ,տե’ր,
Ասես թե կյանքի հաստատուն նեցուկ մի գավազանով,
Որ ընձյուղված է Դավթի արմատից
Եվ անճառորեն շաղկապված անեղ քո աստվածության,
Պիտի կիսովին բարձրանամ ոտքի՝
Երախտիքներից քո ամոթահար, գետնահակ դեմքով,
Աչքերս հառած քո բարձունքներին,
Խղճալի հայացք ուղղած դեպի քեզ
Ու լիճը լույսից լցրած արցունքով,
Ո~վ ողորմությո’ւն, քաղցրությո’ն համակ,
Որ կարեկից ես բոլոր վշտերին,
Հույսի պաղատանք առաքելու քեզ…

Գրիգոր ՆԱՐԵԿԱՑԻ

Բանաստեղծ, երաժիշտ, փիլիսոփա, աստվածաբան Գրիգոր Նարեկացու քնարերգությունը նախանշել է (շարականներից հետո) հոգևոր բանաստեղծության զարգացման նոր շրջանը, նախապատրաստել հայ աշխարհիկ քնարերգության ծաղկումը:

Գրիգոր Նարեկացին ծնվել է եկեղեցական գործիչ, աստվածաբան Խոսրով Անձևացու ընտանիքում: Նարեկավանքի դպրոցում աշակերտել է փիլիսոփա, մատենագիր և բանաստեղծ Անանիա Նարեկացուն (մոր ազգականն է): Եղել է վարդապետ և մինչև կյանքի վերջն ապրել է Նարեկավանքում: Վանքի տարածքում Նարեկացու հիշատակին կառուցվել է մատուռ, որտեղ էլ ամփոփվել է նրա աճյունը:

Նարեկացին գրել է ներբողներ, գանձեր, տաղեր, որոնք, ունենալով կրոնական բովանդակություն, արտաքուստ իրական աշխարհի և բնության պատկերներ են: Գրիգոր Նարեկացուց մեզ են հասել նաև «Մեկնություն երգոց Սողոմոնի» (997 թ.), «Ապրանից Սուրբ Խաչի պատմությունը» (980-ական թվականներ) երկերը և այլ գործեր:

Նարեկացու գլուխգործոցը «Մատյան ողբերգության» պոեմն է. բաղկացած է 95 գլխից (բանք), որոնցից յուրաքանչյուրն սկսվում է «Ի խորոց սրտի խոսք Աստծու հետ» տողով: «Մատյան ողբերգության» պոեմը հոգու խորքից բխած զրույց է Աստծու հետ, որտեղ ներկայացված են մարդկությանը պարուրած վշտերն ու ցավերը, կասկածներն ու համոզմունքները, մեղքերն ու խոստովանանքները, ինքնադատապարտման ու ինքնամաքրման ճանապարհով կատարելության հասնելու ձգտումը: Պոեմում բանաստեղծը խոսում է կյանքի ու մահվան, անկման ու փրկության մասին, վերլուծում մարդկային կյանքի անկատարությունը, որտեղից էլ սկսվում են նրա ողբերգական ապրումներն ու տարակույսները: Մարդը կասկածում է մաքրագործվելով վեր բարձրանալուն, Աստծուն մերձենալուն, անբասիր դառնալուն, տարակուսում է, որովհետև նրա մեղքերն աստիճանաբար ավելանում են: Այնուամենայնիվ, իր բոլոր մեղքերով հանդերձ, նա հույս ունի և հավատում է Աստծուց սպասվող փրկությանը: Փրկության հասնելու միակ ճանապարհը խոստովանությունն ու զղջումն են, որոնց շնորհիվ մարդն ազատվում է ստից, կեղծիքից, հանցանքներից, սխալներից, բազմաթիվ այլ արատներից և մաքրվում:

Նարեկացու հոգին լի է հավատով առ Աստված: Նա իր պոեմը ձոնել է Աստծուն՝ նրա մեջ տեսնելով գեղեցիկը, լավագույնը, կատարյալն ու անաղարտը: Նա հավատում է, որ Մատյանը կօգնի մարդուն և սեր, ազնվություն ու բարություն կսերմանի մարդկանց հոգիներում: Նարեկացու գեղարվեստական մտածողությունն էապես ազդել է հետագա շրջանի, հատկապես XII-XIII դարերի (Ներսես Շնորհալի, Ֆրիկ) և XX դարի 1-ին կեսի (Միսաք Մեծարենց, Սիամանթո, Եղիշե Չարենց) հայ բանաստեղծության վրա:

Անգերազանցելի է Նարեկացին հայ գրականության մեջ իր ստեղծած տաղաչափությամբ, բանաստեղծական անկրկնելի ռիթմով և երաժշտականությամբ, խոսքի տարերքով ու բառագանձով: Նա` նաև որպես երաժիշտ, նոր շունչ ու կյանք է հաղորդել հայ միջնադարյան մասնագիտացված երաժշտությանը. մասնավորապես նրա տաղերում հաղթահարված են շարականների հին, տվյալ պատմաշրջանի համար արդեն հնացած ձևերը:

Հայերեն ձեռագրերում պահպանվել են բազմաթիվ ավանդություններ ու զրույցներ Նարեկացու մասին: Այդ զրույցներից մեկը պատմում է, որ Նարեկացին հովվություն է արել Հարզից գյուղի մահացած հովվի փոխարեն և ստացած վարձը տվել նրա կնոջն ու երեխաներին:

Նարեկացու անվան հետ են կապված զանազան տեղանուններ, հիշարժան վայրեր և հուշարձաններ, օրինակ՝ Նարեկացու քարերը՝ Վասպուրականի նահանգի Նարեկ, Հարզից գյուղերում ու Նարեկավանքի մոտակայքում, Նարեկացու աղոթատեղին՝ Նարեկ գյուղում, Նարեկացու գիհի ծառը՝ Զևե գյուղում, տունը՝ Եվդոկիայում (քաղաք Փոքր Հայքում, այժմ՝ Թուրքիայում), և այլն:

Հայ առաքելական եկեղեցին Գրիգոր Նարեկացուն դասել է սրբերի շարքը, հիշատակը տոնում է Խաչվերացի հինգերորդ կիրակիի նախընթաց շաբաթ օրը՝ սուրբ թարգմանիչ վարդապետների հետ:

Երևանում կանգնեցվել է Գրիգոր Նարեկացու հուշարձանը:

2018 թ․ ապրիլին Վատիկանում հանդիսավորությամբ բացվեց Գրիգոր Նարեկացու արձանը։ Բացման արարողությունը տեղի ունեցավ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ընթացքում՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից Գրիգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակվելուց 3 տարի անց՝ կրկին ապրիլին։

Նախորդ

Շերամ (գուսան)

Հաջորդ

Հովհաննես Զարդարյան. Նորարար ստեղծագործական կյանքի ողջ ընթացքում

Հաջորդ
Հովհաննես Զարդարյան. Նորարար ստեղծագործական կյանքի ողջ ընթացքում

Հովհաննես Զարդարյան. Նորարար ստեղծագործական կյանքի ողջ ընթացքում

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.