Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Մեր Ազգը

Գևորգ Ջահուկյան

22 Մարտի, 2022
Մեր Ազգը
Գևորգ Ջահուկյան
0
Կիսումներ
17
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Գևորգ Բեգլարի Ջահուկյան (1920, ապրիլի 1, Շահնազար — 2005, հուլիսի 6, Երևան), հայ ականավոր բանասեր, լեզվաբան, հայագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1955), պրոֆեսոր (1958), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1974, թղթակից անդամ՝ 1968 թ.-ից)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1965)։

Կենսագրություն

1941 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1945 թվականից դասախոսել է ԵՊՀ ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետում․

1948-1957 թթ. Երևանի Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 1957-1970 թթ.՝ ռոմանագերմանական բանասիրության ամբիոնների վարիչ․

1962 թվականից Հրաչյա Աճառյանի անվան լեզվաբանության ինստիտուտի տնօրեն, Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս:

1942-1943 թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1945 թ. մինչև իր կյանքի վերջը դասախոսել է պետական համալսարանում՝ դասավանդելով հայոց լեզու, գրաբար, լատիներեն, լեզվաբանության պատմություն, համեմատական քերականություն, ընդհանուր լեզվաբանություն և այլ առարկաներ։

1947 թ. պաշտպանել է թեկնածուական, 1955 թ.՝ դոկտորական ատենախոսություններ։ 1958 թ. ստացել է պրոֆեսորի կոչում, 1968 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 1974 թվականին՝ ակադեմիկոս։

Գևորգ Ջահուկյանը գիտության վաստակավոր գործիչ Էր, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» և բազմաթիվ այլ շքանշաններով ու մեդալներով։

Հետազոտություններ

Գևորգ Ջահուկյանի հիմնարար հետազոտություններից են՝ «Լեզվաբանության պատմություն» (հ. 1, 2, 1960, 1962), «Հայ բարբառագիտության ներածություն» (1972), «ժամանակակից հայերենի տեսության հիմունքները » (1974), «Ընդհանուր և հայ լեզվաբանություն» (ռուս., 1978), «Հայերենի համեմատական քերականություն» (ռուսերեն, 1982), «Հայոց լեզվի պատմություն, նախագրային շրջան» (1987, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1988)։

Հայերենի համեմատական ուսումնասիրության բնագավառում ներկայացրել է հայերենի առաջնությունները հնդեվրոպական և այլ ընտանիքների պատկանող պատկանող բազմաթիվ հին և հնագույն լեզուների հետ, ճշգրտել հայերենի տարածքային դիրքը հնդեվրոպական լեզուների շրջանում, հայերենի հնդեվրոպական և խուռա-ուրարտական ենթաշերտերը, հայտնաբերել հայերենից ուրարտերենին, խեթերենին և այլ լեզուներին անցած փոխառություններ, տվել նոր ստուգաբանություններ։

Հայոց լեզվի պատմությանը նվիրված ուսումնասիրություններում մշակել է հայերենի պատմության զարգացման շրջանաբաժանումը, առաջին անգամ հայերենի նկատմամբ կիրառել է լեզվաժամանակագրական մեթոդը, բնութագրել է հայերենի պատմության նախագրային, հին, միջին և նոր շրջանների հիմնական առանձնահատկություններն ու հայոց լեզվի կառուցվածքի և բառապաշարի պատմական զարգացումը։

Հայ բարբառագիտության բնագավառում ստեղծել է նոր գիտակարգ՝ վիճակագրական բարբառագիտություն։ Պատմահամեմատական լեզվաբանության մեջ առաջ է քաշել նախալեզվի տարբերակայնության գաղափարը, առաջարկել նախալեզվի վերականգնման նոր վարկած։

Ժամանակակից հայերենի տեսության բնագավառում կիրառել է լեզվի կառուցվածքի նկարագրության նոր մեթոդներ, առանձնացրել ու հիմնավորել քերական նոր կարգեր, համընդհանուր Ջամալի լեզվաբանության կաղապարի հիման վրա ուսումնասիրել է հայերենի իմաստաբանությունն ու բառակազմությունը։

Ստեղծել է լեզվաբանության համընդհանուր տեսություն և կաղապար՝ սուբստանցիոնալ լեզվաբանություն, որն ապահովում է իմացաբանական ու լեզվաբանական կարգերի քննությունը, միասնական սկզբունքներով լեզվական և արտալեզվական օբյեկտների նկարագրությունը։

Հատուկ ուշադրություն է դարձրել հայ լեզվաբանության, մասնավորապես հայ քերականության պատմության հարցերին:

Նախորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից« Ծոմի օ՛ր նշանակեցէք, աղօ՛թք կազմակերպեցէք»:

Հաջորդ

Մանասե թագավորի աղոթքը

Հաջորդ
Մանասե թագավորի աղոթքը

Մանասե թագավորի աղոթքը

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.