Ռաֆայել Քրիստափորի Ջրբաշյան (հուլիսի 2, 1923, Կիսլովոդսկ, Պյատիգորսկի գավառ, Թերեքի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ — հունվարի 16, 2019, Երևան, Հայաստան[1]), հայ բեմադրիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ (2008)։
Ավարտել է Թիֆլիսի պետական մանկավարժական ինստիտուտի ռուսական բանասիրության բաժինը, 1949 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը պրոֆեսոր Վավիկ Վարդանյանի ղեկավարությամբ։ Դասավանդել է Երևանի դպրոցներում։ 1954-1969 թվականներին եղել է Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի ռեժիսոր և բեմադրիչ, 1971-1973 թվականներին՝ Վանաձորի Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, 1975-1990 թվականներին՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան և միջշրջանային թատրոնների գեղարվեստական խորհրդատուն, բեմադրություններ է արել Օպերայի և բալետի, Պարոնյանի անվան, Պատանի հանդիսատեսի, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան և այլ թատրոններում։ 1957 թվականից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, եղել է ամբիոնի վարիչ, պրոռեկտոր, 1985 թվականից՝ պրոֆեսոր։ Նրա ջանքերով ինստիտուտում ստեղծվել է ռեժիսուրայի ամբիոնը և բեմանկարչության բաժինը։
Մահացել է 2019 թվականի հունվարի 16-ին Երևանում, 95 տարեկանում:
Պարգևներ
ՀՀ վարչապետի շնորհակալագիր (2014)
ՀՀ ժողովրդական արտիստ (2008)
ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
Բեմադրություններ
Մասկանյիի «Գեղջկական ասպետություն»
Ստեփանյանի «Լուսաբացին» (Արմեն Գուլակյանի հետ)
Ռուբինշտեյնի «Դևը»
Հարությունյանի «Սայաթ-Նովա»
Տեսանյուրը ՝ Շողակաթ հեռուստաընկերության, «Նվիրյալ Անձեր» հաղորդաշարի