Խաղաղություն հաստատենք և՛ մեր անձերում, և՛ Աստծո, և՛ մարդկանց մեջ: Քանի որ մեր մեղքերը մեզ թշնամացնում են Աստծու հետ, ուրեմն պարզ է, որ բարի գործերով խաղաղություն ենք հաստատում Նրա հետ: Քանզի նախ Նա՛ խաղաղություն հաստատեց Իր խաչի արյամբ և այժմ, ըստ Իր կատարածի, մեզանից նույնն է պահանջում: Իսկ ինչպե՞ս է այս լինում. երբ սիրենք միմյանց, երբ տանենք միմյանց բեռները, երբ ընկերոջ կարիքները սեփական անձինը համարենք, երբ լաց լինենք լացողների հետ և խնադացողների հետ զվարճանանք, երբ վերացնենք մեր միջից թշնամությունը և լինենք Աստծո որդիներ և Քրիստոսի նման խաղաղարար: Երբ համարձակ ասենք. «Ես եղբայրն եմ, և եղբայրը՝ ես»՝ թե՛ վշտի և թե՛ ուրախության մեջ
Խոսրով Անձևացի: