Հենրիկ Արամի Մամյան (1934, ապրիլի 24, Երևան — 2014, հուլիսի 17, Երևան), հայ նկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ (2010)։
Կենսագրություն
1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1959 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1960-1964 թթ. դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1963 թվականից՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, պրոֆեսոր` 1990 թվականից, 1991 թվականից` ԵՊՃՇԻ-ում, ամբիոնի վարիչ 1991 թվականից Հենրիկ Մամյանի աշխատանքները ցուցադրվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։
Վախճանվել է 2014 թ. հուլիսի 17-ին։
Ստեղծագործական գործունեություն
Աշխատել է գրքային գրաֆիկայի, մոնումենտալ և հաստոցային գեղանկարչության ասպարեզներում։ Ձևավորել է մոտ 90 գիրք։
Վահագն Դավթյանի «Ասք սիրո և սրի», 1968, լինոփորագրություն
Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված», 1968-1977, ցինկոգրաֆիա
Լևոն Շանթի «Հին աստվածներ», 1969-1974, ցինկոգրաֆիա
Դանիել Վարուժանի «Հարճը» (1979, ցինկոգրաֆիա, 1979-ին Մոսկվայում կայացած գրքի համամիութենական ցուցահանդեսում արժանացել է դիպլոմի)
Ավետիք Իսահակյանի «Աբու-լալա Մահարի», 1987, օֆորտ, աքվատինտա
Ռ. Գարանյանի «Հոգու հրկիզումները», 1996, տուշ
Հովհաննես Թումանյանի «Անուշ», 1987-2005
Միխայիլ Լերմոնտովի «Մծիրին»
Գևորգ Էմինի «Հավերժի ճամփորդը»
Ղազարոս Աղայանի «Անահիտը»
«Գիրք Դավիթ Սաղմոսացի», 2003-2004
Հաստոցային գրաֆիկական գործեր՝
«Ձմեռ», 1981
«Լուսին», 1983
«Հայ ժողովրդի պատմությունից» նկարաշարը 1996
Հեղինակ է նաև բազմաթիվ մատենանիշների, մոնումենտալ երփնագիր աշխատանքների։ 1965-ին նկարիչ Հովհաննես Մինասյանի հեղինակային համագործակցությամբ ստեղծել են Օշականի Մեսրոպ Մաշտոց եկեղեցու որմնանկարները, Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» եռանկարի 3-րդ մասի որմնանկարները (2000-2002, Երևան, Կասկադ)։
Կոմիտասի 100-ամյակին Բեյրութում կազմակերպված մրցույթում «Կոմիտաս» եռանկարն արժանացել է 2-րդ մրցանակի։
Ցուցահանդեսներ
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում, Բաքվում (1975), Կիրովականում (1980), Լենինականում, Երևանում (1981, 1985, 2004[4]), Վարշավայում (1984), Բելգրադում (1991)։
Մեջբերումներ Հենրիկ Մամյանից
Գրքի նկարազարդումը կյանք է։ Նկարազարդման համար անհրաժեշտ է, որպեսզի ամբողջությամբ մտնես ստեղծագործության էության մեջ, ընկալես հեղինակի ասելիքը, պետք է աշխատես, համառորեն աշխատես։
Կոչումներ
ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1983)
Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ (2010)
Տեսանյութը Շողակաթ հեռուստաընկերության «Նվիրյալ անձեր» հաղորդաշարի