Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Մեր Ազգը

Հրանտ Թամրազյան

15 Մարտի, 2022
Մեր Ազգը
Հրանտ Թամրազյան
0
Կիսումներ
23
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

6 սեպտեմբեր, 1926 — 9 փետրվար, 2001

Ծնվել է ՀՀ Իջևանի շրջանի Աչաջուր գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում): 1943թ. ավարտել է ծննդավայրի միջնակարգ դպրոցը, 1948թ.՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1951թ.` ասպիրանտուրան: 1952-55թթ աշխատել է «Ավանգարդ» թերթում և Հայպետհրատում:

1954թ. «Շիրվանզադեի դրամատուրգիան» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուին աստիճան: 1963թ. «Շիրվանզադե. կյանքը և գործը» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան: 1954թ-ից հայ գրականություն է դասավանդել ԵՊՀ-ում (1964թ-ից` պրոֆեսոր): 1968-80թթ եղել է ԵՊՀ խորհրդահայ գրականության, իսկ 1980-2001թթ` հայ գրականության ամբիոնի վարիչը:

Հեղինակել է ավելի քան 300 գիտական հոդվածներ և ուսումնասիրություններ, 40 մենագրություն, ուսումնական ձեռնարկներ, դպրոցական ու բուհական դասագրքեր: Նրա «Խմբապետ Շավարշը պատմական դարաշրջանի լույսի տակ» (1962թ.) ուսումնասիրությունը նոր հուն է բացել հայ գրականագիտական մտածողության մեջ: Կարևոր դերակատարություն է ունեցել արևմտահայ քնարերգուների, մանավանդ Հայոց ցեղասպանությանը (1915թ.) զոհ դարձած հայ բանաստեղծների ստեղծագործության արժևորման, ինչպես նաև 1930-ականներին զոհված կամ բռնադատված տաղանդավոր գրողների իրավունքների վերականգնման գործում:

Նրա ջանքերով են համալսարանում կազմակերպվել «Չարենցյան ընթերցումներ» գիտական նստաշրջանները, որոնց նյութերը հրապարակվել են համանուն հատորներում: Նրա առավել կարևոր մենագրություններից են` «Շիրվանզադե. կյանքը և գործը» (1961թ.), «Սիամանթո» (1964թ., 1969թ., 2004թ.), «Հովհաննես Թումանյան. բանաստեղծը և մտածողը» (1995թ.), «Հայ քնարերգուներ» (գիրք Ա, Բ, Ե, 1999թ.), «Հայ քննադատություն» գրքի երեք հատորները:

Ռուսերեն լույս են տեսել նրա «Շիրվանզադեի դրամատուրգիան» (1956թ.), «Շիրվանզադե» (1958թ.), «Գրական ուղիներում» (1973թ.) գրքերը: 1986թ. պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով: 1953թ-ից եղել է Հայաստանի գրողների միության, 1986թ-ից` ՀՀ ԳԱ թղթակից անդամ, 1996թ-ից` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: 1970թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման, 1974թ.` ՀՀ Պետական մրցանակի` հայկական միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի «Հայ գրականություն» դասագրքի համար: 1986թ. արժանացել է ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի: Մահացել է Երևանում: 2006թ-ից Աչաջուր գյուղի միջնակարգ դպրոցը կոչվում է Հրանտ Թամրազյանի անունով:

Նախորդ

Հովհաննես Աբելյան

Հաջորդ

Արգիշտի Գաբոյան

Հաջորդ
Արգիշտի Գաբոյան

Արգիշտի Գաբոյան

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.