Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Աղոթարան

Զղջման աղոթք Երկնավոր Հորը

27 Մարտի, 2023
Աղոթարան
Խոսում են հայոց մեծերը. Եղիշե
0
Կիսումներ
113
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հա՛յր, որ ոչնչից  գոյացրիր  ամեն  ինչ,  անմարմին  և  անիմանալի  էություններ  և  նյութավոր արարածներ` քեզ համագոյակից քո Միածին Որդու միջոցով և Սուրբ Հոգովդ, որ ելնում է քեզնից  անճառաբար  և  իմ  եղական  բնությանը անհասանելի է, իրենով և Որդիով բերելով քո  նմանությունը`  ըստ  բնության:  Աղաչում եմ քեզ, քո քաղցրությամբ նայիր ինձ` անարժան ծառայիդ, և մի՛ շրջիր քո դեմքը իմ պաղատանքից, թեպետ ես անառակությամբ շեղվեցի քո սուրբ ճամփաներից, գործեցի քո պատվիրաններին հակառակ` զայրացնելով քո ներողամտության անճառ քաղցրությունը: Բայց դո՛ւ, ամենագութ և մարդասեր, ներիր և դատաստանի  մի՛  մտիր  քո  ծառայի  հետ,  մի՛ հաշվիր  իմ  անօրինությունները  և  մի՛  հիշիր իմ զազրելի և զանազան չարիքների բազմությունը,  այլ  մեծ  ողորմությամբդ  դարձիր ինձ և շնորհիր ինձ` հեռացածիս, դառնալ դեպի  քեզ,  քանի  որ  քոնն  է  և  քեզանից  է  բոլորի փրկությունը: Անկարող եմ դառնալու իմ մեղքերի չարաչար սովորություններից, եթե քո  ողորմությունը  չհասնի  ինձ,  և  անկարող եմ բարձրանալու իմ ծանր մեղքերի գլորումից, եթե քո ամենազոր ձեռքը չերկարի` օգնելու ինձ: Ամաչում եմ  աղաչելքեզ,  որ բարկացրել եմ, երկնչում եմ քո առջև լինելուց` գիտակցելով  իմ  դատաստանը  և  իմ  մեղքերի  անչափությունը, բայց ինձ վստահությունեն ներշնչում քո անբավ ու խոր մարդասիրության  հիշատակները,  և  քո  բարձրության  խոնարհությունը համարձակություն է տալիս ինձ` հանդգնելու: Որովհետև, թեկուզև մեծ է իմ մեղքը, բայց խիստ պակաս է քո մարդասիրությունից,  թեկուզ  անհնարին  են  անառակություններն իմ, բայց անկարող են քեզ անգութ ցույց տալու: Գիտեմ, որ  արժանի չեմ քո ողորմությանը, բայց դու սովոր ես նաև անարժաններին  ողորմել:  Անտեղյակ  չեմ  իմ աղտեղի վարքի անվճարելի պարտքից, սակայն  քո  ամենառատ  կամքի  հույսը  ինձ  հորդորում է քո առջև ինձանից բողոքել:

Եվ արդ, ո՞ւմ դիմեմ, բարերա՛ր, եթե դու չողորմես,  ո՞ւմ  անունը  կանչեմ  փրկության համար, եթե միակ կարողդ և մարդասերդ չհասնես: Ոխ մի՛  պահիր, անոխակալ, մի՛ բարկացիր, քաղցր բնություն, մի՛ թաքցրու քո շնորհները ինձնից, առատապարգևդ բոլորի նկատմամբ, ավելին տուր, քան հայցում եմ և  բազմապատիկ  պարգևիր,  քան  դրա  համար պաղատում եմ: Հիշի՛ր, որ քեզ խորթ է չողորմելը և կամեցիր, որին բնականորեն հավերժակից ունես, լսի՛ր` ինչ ախորժում ես, ընդունիր` ինչի համար ուզում ես և սովորեցրիր հայցել քեզնից. բարերարության առատությունը քո զուգակիցն է և առատորեն տալիս է կարոտյալներին: Իսկ ինձ նման կարոտ և ցանկացող չկա. թո՛ղ մեղքերս և անտեսիր անօրինությունս` իսկակից անճառ քո գոյացության,  և  չկա  մեկը  մեղանչական  ու  ավելի անօրեն, քան ես:

Հա՛յր, սիրում ես պարգևներ բաշխել. զուրկ չլինեմ ես, որ աղքատացածն եմ բոլորից.  չես  կամենում  մեղավորների  մահը,  այլև ոտքի ես հանում. ինձ հարություն տուր իմ մեղքերի մեռելությունից: Ահավասիկ քո առջև  խոստովանում  եմ  իմ  հոգու  թարախակալ վերքի  անհնարին  ցավերը.  բուժի՛ր,  ամեն  ինչով  կարողդ,  և  մի՛  թողնիր  վերստին  հիվանդանալ.  ինձ  կորցնելու  համար  բավական  է մանկությունից  մինչև  այժմ  իմ  գործած  չարիքների բազմությունը, այսուհետև,Տեր, կորզելով  հափշտակիր  իմ  թշվառ  անձը:  Հեռացա, մոտեցրու քեզ. մոլորվեցի, փնտրիր. կորա,  մտածիր  գտնել:  Ամենագութ,  տե՛ս  իմ տառապանքը  և  մի՛  գարշիր  իմ  աղտեղված անձի  տգեղությունից,  քո  ողորմության  օճառով  լվա  ինձանից  իմ  անձի  ամբողջ  գեղեցկությունն այլանդակողներին: Դու, որ անօրինացած ազգի կորստյան ժամանակ ջրերի սաստկությունից փրկեցիր քո սիրելի Նոյին, կարող  ես  և  ցամաքեցնել  մեղքի  հորձանքը  և վեր հանել ընկղմվածներին,  և քո նախախնամության  խոսքն  անհասանելի  էր,  ուստի  ուղարկեցիր քո Միածին Որդուն, որ իր մարդեղությամբ անօրինությունների հորձանքից կորած  մարդկային  ցեղին  հավիտենական  ու ճշմարիտ փրկություն ընձեռի: Նրա չարչարանքով քո առջև [կատարված] բոլոր մեղքերի մոռացումն արեցիր, և մարդիկ հավատացին, որ նա քո Որդին է, որ և ճշմարիտ էր:

Եվ ես, թեպետ շաղախվեցի անօրեն գործերով, բայց` հավատքի մեջ, որ ընդունեց քո եկեղեցին, աշակերտելով նրա ուսմունքին` մնացի  առանց  երկմտության  և  կմնամ  մինչև վերջ` խոստովանելով մի բնություն`երեքանձնյա աստվածությանդ էությունը, որ մատուցում  եմ  քեզ  որպես  ընդունելի  ընծա, այլ ամեն  ինչից  կողոպտված  լինելով  և  աղքատ. Քոծ առաներն ունեն վարքի ամենաբարվոք փարթամությունը, որ և արդ կտաս ինձ ողորմելով:  Ես`  ինքս,  իմ  կամքով  օտարված  քո կամքից, ավազակների ձեռքը մատնվեցի և կորցրի  ճոխությունը,  լոկ  դու  ես  աննենգ  և որդեսեր,  վերստին  ինձ  տուր  նախկինը:  Վիրավորվեցի  նրանցից,  ում  անմտաբար  ուղեկից եղա, բժշկի՛ր դարձյալ, ստեղծիչդ բարի, և ինձ  ամեն  ինչով  կատարյալ  դարձրու,  որ  ի բնե  սահմանեցիր  մեր  կերտվածքին,  և  կրկին սովորեցրիր քո առաքյալ մարգարեներով, որպեսզի արժանի լինեմ` բերանս բանալու իմ մեղքի ամոթի պապանձումից`ի փառաբանություն ամենասուրբ Երրորդությանդ, Հոր և Որդու և Սուրբ Հոգու, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Նախորդ

Արտաքսման կիրակի (Մեծ պահքի Երկրորդ կիրակի)

Հաջորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Թոյլ մի՛ տուր, որ չարը յաղթի քեզ, այլ բարիով յաղթիր չարին»:

Հաջորդ
Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Թոյլ մի՛ տուր, որ չարը յաղթի քեզ, այլ բարիով յաղթիր չարին»:

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Թոյլ մի՛ տուր, որ չարը յաղթի քեզ, այլ բարիով յաղթիր չարին»:

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.