Հայ ձեռագրական մշակույթի մի ուշագրավ մասն է զարդագրությունը։ Մաշտոցյան այբուբենի գծագրական հարուստ տառաձևերը ստեղծագործական լայն դաշտ են ապահովել մեր գրիչների ու ծաղկողների համար։ Նկարում` Մարկոսի ավետարանի սկիզբը` գրիչ` ԹՈՐՈՍ ՌՈՍԼԻՆ։ Նախ փորձեք ինքնուրույն կարդալ (համառոտված բառերի վրա պատվի նշան կա)։ Գրվածը հետևյալն է. «ՍԿԻԶԲՆ ԱՒԵՏԱՐԱՆԻ Յ(ԻՍՈՒՍ)Ի Ք(ՐԻՍՏՈՍ)Ի ՈՐԴՒՈՅ Ա(ՍՏՈՒԾՈ)Յ, ՈՐՊԷՍ ԵՒ…»։
Կարեն Մաթևոսյան