Կիրակի, 14 Օգոստոսի, 2022
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Աստվածաբանություն

Տասնաբանյա օրենքների մասին .Սուրբ Վարդան Վարդապետ

15 Մարտի, 2022
Աստվածաբանություն
Տասնաբանյա օրենքների մասին .Սուրբ Վարդան Վարդապետ
0
Կիսումներ
14
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Մաս Բ

Ին­ձա­նից բա­ցի թող քեզ այլ աստ­ված­ներ չլի­նեն. Ո­րով կար­ծեք ա­սում է. դրանք չկա­յին անց­յա­լում. և­ արդ, չեն լի­նի նաև ա­պա­գա­յում, բայց քո անմ­տութ­յան հետ­ևան­քով, ո­րի մա­սին գի­տեր, թե հորթն ու ե­րին­ջը (աստ­ված­ներ պետք է դարձ­ներ) և­ ա­ղա­ղա­կեր, թե` «Իս­րա­յել, սրանք են քո աստ­ված­նե­րը, որ քեզ հա­նե­ցին Ե­գիպ­տո­սից» (Ելք ԼԲ 4,8): Եվ ի­րա­վա­ցիո­րեն ա­սում է` այլ աստ­ված­ներ, որ ցույց է տա­լիս օ­տա­րը, խոր­թը և ­բա­զու­մը, ո­րով­հետև, ինչ­պես գրված է. «Այն աստ­ված­նե­րը, որ չեն ա­րա­րել եր­կինքն ու եր­կի­րը, կոր­չե­լու են»: ­Բայց տա­րա­կու­սե­լի է, թե ին­չու՞ է կար­ծեք մե­կի հետ խո­սում, ա­սե­լով` «Ես եմ քո ­Տեր Աստ­վա­ծը» և­ ոչ թե` ձեր, և «թող քեզ չլի­նեն» և­ ոչ թե ձեզ, նույն­պես և­ ամ­բողջ խոս­քը ե­զա­կի է դնում. «մի դարձ­րու Աստ­ված», «մի՛ վերց­րու ա­նու­նը», «զգույշ ե­ղիր», «մի՛ շնա­ցիր» և­ այլն: Եվ լսող­նե­րը հա­զա­րա­վոր­ներ էին, բա­ցի կա­նա­նցից, ե­րե­խա­նե­րից ու ծե­րե­րից, ո­րոնք համ­րված չէին: Արդ, ինչ­պես տե­ղե­կա­ցան սրբե­րը, այս է խնդրի լու­ծու­մը. ինչ­պես մե­կի հետ խո­սե­լով` ­Տե­րը ցույց է տա­լիս թե մե­կը, որ կա­տա­րում է օրենք­նե­րը, թող որ աղ­քատ ու անն­շան մեկն է, նա հա­վա­սար է ամ­բողջ ժո­ղովր­դին և ­կամ թե, հա­մար­ձա­կե­լի ա­սել, բո­վան­դակ աշ­խար­հին, քան­զի ­Պո­ղո­սը և­ ա­սում է. «­­Բո­վան­դակ աշ­խար­հը չար­ժե սրբե­րից մե­կին» (Եբր ԺԱ 38): ­Դարձ­յալ ե­թե հոգ­նա­կի խո­սեր` յու­րա­քանչ­յուր ոք քո­ղար­կե­լով կթաքց­ներ իր ան­ձը` ի­րեն չվե­րագ­րե­լով խոս­քը, այլ` բո­վան­դակ բազ­մութ­յա­նը: ­Բայց Աստ­ված այն օ­րը սքան­չե­լա­գոր­ծում էր յուրա­քանչ­յու­րի հան­դեպ, ա­մեն մի ան­ձի վրա տա­րա­ծե­լով Իր խոս­քը, որ­պես­զի յու­րա­քանչ­յու­րին թվա, թե Աստ­ված միայն իր հետ է խո­սում: Եվ ­Տերն այս ա­նում էր, որ­պես­զի թա­գա­վոր­նե­րից, գո­ռոզ­նե­րից կամ պատ­վա­վոր իշ­խան­նե­րից մե­կը չար­հա­մար­հի և­ ոչ մի աղ­քա­տի` նրան թող­նե­լով ա­ռանց խնամ­քի, ո­րով­հետև ե­թե բո­լո­րիս ստեղ­ծի­չը ար­ժա­նի հա­մա­րեց յու­րա­քանչ­յու­րին ա­ռան­ձին խնամք տա­նել, հա­մա­ձայն լա­վի ու բա­րու եր­կիր խո­նարհ­վել ու նրանց օ­րենք­ներ տալ, ա­պա ի՞նչ պա­տաս­խան պետք է տան հո­ղե­ղեն­ներն ու մահ­կա­նա­ցու­նե­րը, ո­րոնք նույն տե­սա­կից են, թե­պետև չեն կա­րող բախ­տով պա­տաս­խան տալ, թե ան­տե­սում են աղ­քատ­նե­րից մե­կին` հոգ չտա­նե­լով նրան օ­գու­տի հա­մար: Այս պատ­ճա­ռով էլ Աստված խո­սում է յու­րա­քանչ­յու­րին ա­սե­լով.

Ես եմ քո ­Տեր Աստ­վա­ծը. Ին­ձա­նից բա­ցի թող քեզ այլ աստ­ված­ներ չլի­նեն. ­Սա ցույց է տա­լիս այն, թե` ես եմ Աստ­վա­ծը և` ով­քեր բնութ­յամբ Ին­ձա­նից են` Որ­դին և ­Հո­գին. մե­կը ա­ռաջ ե­կած ծննդյամբ և մ­յու­սը բխու­մով, բնութ­յամբ ան­բա­ժա­նե­լի, ան­ժա­մա­նակ, ա­նե­ղա­նակ, ա­մեն տե­սակ գո­յութ­յուն­նե­րի հետ ան­հա­մե­մա­տե­լի ան­ձով մաս­նա­հա­տկո­րեն բա­ժան­ված և ­բո­վան­դակ բնութ­յամբ, զո­րութ­յամբ և ­կամ­քով միա­վոր­ված: Եվ այս պատ­մեց սուրբ ­Մով­սե­սը Երկ­րորդ օ­րեն­քում` ա­սե­լով. «Լսիր, Իս­րա­յել քո ­Տեր Աստ­վա­ծը մեկ է» (Բ­ օր. Զ 4), որ հաս­կա­ցավ ­Հեր­մես[3] փի­լի­սո­փան և հ­րեից այդ խոս­քե­րի զո­րութ­յու­նը տե­ղե­կաց­րեց Պտ­ղո­մեոս թա­գա­վո­րին[4]: Երբ կար­դում էի Աստ­վա­ծա­շունչ գրքի ­Յո­թա­նաս­նից թարգ­մա­նութ­յու­նը` ստու­գե­լով թարգ­մա­նիչ­նե­րի (թարգ­մա­նութ­յան) միա­բա­նութ­յու­նը` հաս­նե­լով այս տե­ղին` ­Հեր­մե­սը դա­դա­րեց­րեց կար­դա­լը և­ ա­սաց. Ի­մա­ցեք, հրեա­ներ, որ ձեր Աստ­վա­ծը ե­ռանձն­յա է և մեկ բնութ­յամբ ու զո­րութ­յամբ, ո­րով­հետև աս­վում է «­­Տեր Աստ­ված» և ­դարձ­յալ` «­­Տեր» ու վրա է բեր­վում, թե` «­­Մեկ է»: Եվ «­­Մեկ» ա­սե­լով` զերծ է պա­հում բազ­մաստ­ված մո­լո­րութ­յու­նից, ո­րի պատ­ճա­ռով հարկ է, որ մի պե­տութ­յուն, մի իշ­խա­նութ­յուն, մի ա­րար­չութ­յուն և ­մի նա­խախ­նա­մութ­յուն լի­նի, որ­պես­զի հաս­տա­տուն մնան ա­րա­րած­նե­րը, իսկ բազ­միշ­խա­նութ­յու­նը լու­ծում և­ ա­պա­կա­նում է ինչ­պես և­ ա­նիշ­խա­նութ­յու­նը, ո­րով­հետև հա­վա­սա­րա­պես ա­վեր­վում և ­քանդ­վում է թե՛ ան­թա­գա­վոր և ­թե՛ բազ­մա­թա­գա­վոր աշ­խար­հը: ­Բայց ինչ­պես ա­նա­պա­տի միտք ի­մաս­տուն Ե­վագ­րիոսն[5] է վկա­յում. մեկ ու միակ, պարզ բնութ­յուն է Աստ­ված, իսկ ա­րա­րած­ներս կցկցում­նե­րով ու բազ­մութ­յու­նից ենք (կազմ­ված), և՛ լա­վը, և՛ բա­րին, և­ ազ­նի­վը մեկ է և­ ան­լու­ծե­լի, և­ այն ա­մե­նը, որ մոտ է մե­կին ու մերձ` պար­զին` հա­ղոր­դա­կից է բա­րուն ու լա­վին, իսկ բազ­մա­թիվ լի­նե­լը տրո­հե­լի և­ ան­լու­ծե­լի է: ­Բայց ա­րա­րած­նե­րը ևս ­կա­րող են մնալ ան­մա­հութ­յան մեջ, ինչ­պես հրեշ­տակ­նե­րը, հո­գի­նե­րը և ­մարմ­նա­վոր ար­դար­նե­րից քչե­րը, ինչ­պես Ե­նով­քը և Ե­ղիան: Եվ հա­րութ­յան ժա­մին շա­տե­րը ա­պա­կան­ա­ցու մարմ­նով փոխ­վում են դեպ ա­նա­պա­կան կյանք: Այդ զո­րութ­յու­նը հրա­շա­գործ Աստ­ծունն է, որ եր­բեք չի նվա­զում, և­ ում կա­մե­նում ու պատ­շաճ հա­մա­րում (տա­լիս է): Ս­րա­նից հետո, երկ­րորդ կար­գում դնում է մյուս խոս­քը, որ ա­սում է.

­Քեզ մի՛ ա­րա ձե­ռա­գործ կուռ­քեր որ­ևէ բա­նի նմա­նութ­յամբ, որ վեր­ևում երկն­քում է և ­ներք­ևում Երկ­րում.

­Կուռ­քեր ան­վա­նում ձու­լա­ծո­նե­րը, կռա­ծո­նե­րը և­ ա­մեն տե­սակ կո­փա­ծո­նե­րը, որ ոս­կուց, ար­ծա­թից, քա­րե­րից, փայ­տից և ­կա­վից պատ­րաս­տե­ցին դ­­ևե­րի խա­բեութ­յու­նից խա­վա­րած մտքով հե­թա­նոս­նե­րը տար­բեր ու զա­նա­զան պատ­ճառ­նե­րով, ո­րով­հետև Ա­րա­րիչ Աստ­ծուց և դ­րախ­տից հե­ռա­ցած մարդ­կա­յին բնութ­յու­նը` ա­նա­ռակ կյան­քով ա­մեն տե­սակ մեղ­քի մեջ անխ­տիր կեր­պով շա­ղախ­ված, զրկվեց հոգ­ևոր գան­ձե­րից և­ աստ­վա­ծա­յին բա­րուց: Եվ այս պատ­ճա­ռով փղձկա­լով տագ­նա­պում և ­փա­փա­գում էր գտնել դեպ ա­ռա­ջին բա­րին (տա­նող) ճա­նա­պար­հը: Իսկ ճշմար­տութ­յան թշնա­մին ա­ռաջ անց­նե­լով նրանց իբրև կույ­րե­րի ա­ռաջ­նոր­դե­լով ա­ջո­ւահ­յակ` ցած գլո­րեց, ո­րով­հետև ետ նա­յե­լով դեպ վեր եր­կինք և ­դեպ ներքև եր­կիր, ուր ինչ գե­ղե­ցիկ ու պի­տա­նի էր թվում` նրանց հա­մո­զում էր այն իբրև աստ­ված պաշ­տել: Այդ պատ­ճա­ռով պաշ­տա­մուն­քի ա­ռար­կա դարձ­րին ա­րա­րած­նե­րին. ո­մանք պաշ­տե­ցին Ա­րե­գա­կին և ­Վա­հագն հոր­ջոր­ջե­ցին, ու­րիշ­ներ` Լուս­նին և Ար­տե­միս կո­չե­ցին, կե­սը` երկն­քի եր­կու կի­սագն­դե­րը, և Զր­վա­նի զա­վա­կա­ներ ան­վա­նե­ցին, մյուս­նե­րը` ամ­բողջ եր­կին­քը, և Կ­ռո­նոս ան­վա­նե­ցին, ո­մանք` աստ­ղա­բույ­լե­րը` և Զր­վա­նի որ­դի­ներ կո­չե­ցին, ո­մանք` օ­դը և Ա­դո­նիս ան­վա­նե­ցին, ո­մանք` եր­կի­րը, և ­Դե­մետր կո­չե­ցին, ո­մանք` ջու­րը, և ­Պո­սեյ­դոն ան­վա­նե­ցին, ու­րիշ­ներ` կրա­կը, և ­Հե­փես­տոս ան­վա­նե­ցին, ո­մանք մո­լո­րա­կան և­ ան­մո­լար աստ­ղե­րը, և ­զա­նա­զան անուն­նե­ր դ­րե­ցին: ­Դեռ ա­վե­լին, սրա­նով չբա­վա­րար­վե­ցին և նրանց ձե­ռա­գործ կեր­պա­րան­քը ստեղ­ծե­ցին ու նրանց երկր­պա­գե­ցին: ­Հենց այս է, ո­րից զգու­շաց­րեց` չնա­յել վեր դեպ երկինք և ­ձե­ռա­գործ աստ­ված­ներ հաս­տա­տել, և ­դեպ ներքև եր­կիր, ո­րով­հետև ա­սում է. «Չ­նա­յես և ն­մա­նութ­յուն չստեղ­ծես», ո­րի մա­սին ա­սա­ցինք, թե դա եր­կի­րը, ջու­րը, կրա­կը և­ օդն է: Իսկ ա­ռա­վել կու­րա­միտ­նե­րը, որ ա­վե­լի չար էին, գա­զան­ներ ու սո­ղուն­ներ` նույ­նիսկ ա­քիս և ­մուկ պաշ­տե­ցին, ինչ­պես պար­սիկ­նե­րը` կրակ և ­ջուր, բա­բե­լա­ցի­նե­րը` վի­շապ և­ օձ, և­ ե­գիպ­տաց­ի­նե­րը` այծ և­ ոչ­խար, ե­թով­պա­ցի­նե­րը` կա­տու և ­կո­կոր­դի­լոս: Իսկ ով­քեր չա­փա­զանց ախ­տա­վոր էին, ախ­տերն ու ցան­կութ­յուն­նե­րը աստ­վա­ծաց­րին և­ ու­րիշ­ներ` այլ կրքե­րը, և ս­տեղ­ծե­ցին նրանց պատ­կեր­նե­րը և­ երկր­պա­գե­ցին: Ու­րիշ­ներ դարձ­յալ ի­րենց սի­րե­լի­նե­րի պատ­կեր­նե­րը ստեղ­ծե­ցին, և ­ժա­մա­նակ անց տգետ­նե­րից շա­տե­րի հա­մար այն աստ­ված հա­մար­վեց և ­պաշտ­վեց, ինչ­պես ա­սում է ­Սո­ղո­մո­նը, թե` ­Տա­րա­ժամ սգով վշտա­ցած հայ­րը ստեղ­ծում է վա­ղա­մե­ռիկ որ­դու պատ­կե­րը, և­ ա­մեն օր գնում է ող­ջու­նե­լու նրան, և­ այս սո­վո­րութ­յու­նը խա­բեց այ­լոց ու պաշ­տա­մունք դար­ձավ (տե՛ս­ Ի­մաստ. ԺԴ 15)[6]: Ա­մե­նի­մաստ Աստ­ված ընտր­յալ ազ­գին զերծ է պա­հում այս ա­մե­նից, ո­րով­հետև դրանք մա­հա­բեր, վնա­սա­կար ու կոր­ծա­նա­րար էին հո­գի­նե­րի հա­մար: Ո­րի պատ­ճա­ռով ա­սում է.

­Քեզ հա­մար մի՛ պա­տրաս­տիր ձե­ռա­գործ կուռ­քեր. կար­ծեք ա­սում է, թե քո ձեռ­քով քեզ մահ մի պատ­ճա­ռիր, ո­րով­հետև կուռ­քե­րը մե­ռած են, և ն­րանց նման կլի­նեն նրանք, ով­քեր ստեղ­ծե­ցին նրանց, և­ ոչ թե` Ա­մե­նա­կա­լի, որ ինք­նա­բավ լի­նե­լով, կա­րիք չու­նի պա­տիվ (ստա­նալ) մարդ­կան­ցից: Եվ երրորդ պատ­վի­րանն ա­սում է.

­Քո ­Տեր Աստ­ծո ա­նու­նը ի­զուր մի տուր. Ա­մե­նա­պատ­շաճ ձ­­ևով կար­գո­րո­շում է Աստ­ծո գո­յութ­յու­նը` հայտ­նի դարձ­նե­լով նաև ա­նու­նը, ո­րով­հետև ա­մեն ա­ռար­կա­յի նախ էութ­յունն է (տրվում) և ­հե­տո` ա­նու­նը, և ­թե­պետ (Աստ­ծո) իս­կա­կան բնութ­յան ա­նու­նը ան­պար­փա­կե­լի և­ ան­հայտ է մեզ, բայց «Աստ­ված»-ը և «­­Տեր»-ը բա­րե­գոր­ծա­կան, պատ­ժո­ղա­կան զո­րութ­յուն­ն­ է ցույց տա­լիս, որ վա­յել չէ ի­զուր ար­տա­սա­նել, որով­հետև կա­տար­յալ մար­դուն այն է պատ­շաճ, որ ա­մեն­ևին չերդ­վի, ինչ­պես Ք­րիս­տոս ա­վան­դեց Ա­վե­տա­րա­նի կա­տար­յալ ա­շա­կերտ­նե­րին (տե՛ս Մտթ. Ե 34), որ սո­վոր էին կուռ­քե­րի անու­նով սուտ երդ­վել, հրա­մա­յեց ար­դա­րութ­յամբ երդ­վել Իր ա­նու­նով, որ­պես­զի ա­մեն տե­սակ հնար­քով զերծ մնան կուռ­քե­րին հի­շե­լուց և սր­տով ու շուր­թե­րով և­ ա­մե­նայն ին­չով կապ­վեն ճշմա­րիտ Աստ­ծո ան­վա­նը: Եվ երդ­ման տե­սակ­նե­րը ե­րեքն են. կա, որ վկա­յա­կան է կոչ­վում, երբ ա­սում են` «Աստ­ված վկա», ին­չը հույժ սոս­կա­լի և­ ա­հա­լի է` սուտ բա­նե­րի հա­մար վկա­յա­կո­չել Աստ­ծո թան­կա­գին ա­նու­նը, ինչ­պես ե­թե մե­կը երկ­րա­վոր թա­գա­վո­րի և­ իշ­խա­նի ա­նու­նը վկա­յա­կո­չի` նրա (ա­րար­քը) ան­նե­րե­լի է ու նա մա­հա­պատ­ժի ար­ժա­նի կլի­նի: Եվ երկ­րոր­դը ու­րա­ցա­կան է կոչ­վում, երբ ա­սում են` «Աստ­ծուն ու­րա­նամ թե այս­պես չէ», այս մեծ ա­նօ­րի­նութ­յուն է, ե­թե նույ­նիսկ ճշմա­րիտ բա­նե­րի հա­մար աս­վի: Եր­րոր­դը խոս­տո­վա­նա­կան է կոչ­վում, երբ ա­սում են. «Այն ճշմա­րիտ Աստ­վա­ծը», «Աստ­ծո փառ­քը», «­­Խա­չի զո­րութ­յու­նը», «Այս Ա­վե­տա­րանն ու Խա­չը». սա հարկ է քննել. (նա­յած) թե խնդի­րը որ­քան է մեծ ու վե­րա­բե­րում է ար­յան փրկութ­յանն ու ե­կե­ղե­ցու բա­րութ­յա­նը: Ե­թե նման հան­գա­մանք­ներ կան, և­ երդ­վո­ղը ի­րա­վա­ցի է ու սրտով, լեզ­վով, ձեռ­քով սուրբ է, և ­տեղն էլ` մա­քուր ու լսող­ներն էլ` ար­ժա­նա­վոր են, և (երդ­վող­նե­րը) հար­կից դրդված են գա­լիս խոս­տո­վա­նա­կան երդ­ման` այս նե­րե­լի է: ­Բայց կան ոմանք, որ ու­նայն բա­նե­րի հա­մար, ան­մա­քուր վայ­րե­րում ան­սուրբ հո­գով փուչ տե­ղը հի­շում են Աստ­ծո ա­հա­գին ա­նու­նը: Այս­պի­սի­նե­րը ե­թե չսթափ­վեն և չզղ­ջան` անն­ե­րե­լի պա­տու­հաս կկրեն դա­տար­կա­բան­նե­րից ա­վե­լի, ո­րոնց հա­մար Ք­րիս­տոս ա­սաց, թե հա­շիվ են տա­լու դա­տաս­տա­նի օ­րը: ­Դարձ­յալ վա­յել չէ Աստ­ծո ա­նու­նը տալ զգա­յա­կան կեն­դա­նի­նե­րին և­ ան­շունչ նյու­թե­րին, ինչ­պես մո­լոր­յալ, ան­միտ հե­թա­նոս­նե­րը տեր և­ աստ­ված էին դա­վա­նում սնո­տի, ո­չինչ և­ ան­զոր բա­նե­րը, ինչ­պես Ե­սա­յին է ա­սում. «Երկր­պա­գե­ցին նրանց որ ի­րենց մատ­նե­րը ստեղծ­ե­ցին» (Ե­սա­յի Բ 8), ո­րոնց հա­մար ի­րա­վա­ցիո­րեն աս­վում է, թե` «այն­պի­սի­նե­րը չեն սրբվի մեղ­քե­րից և Տե­րը նրանց սուրբ չի դարձ­նի», այ­սինքն` նրանց, իբրև ո­ղոր­մութ­յանն ան­տեղ­յակ (ա­դա­մոր­դի­ներ), չի փրկի, այլ իբրև ճշմար­տութ­յան թշնա­մի­ներ կպատ­ժի նրանց և ­կամ ինչ­պես այժմ մար­դա­պաշտ­ներն են ա­սում ա­պա­կան­ված ու մեղ­սա­սեր մարդ­կանց` (նրանց ան­վա­նե­լով) Աստ­ված, ­Տեր և Ք­րիս­տոս, թե՛ «Այ, դու, իմ Աստ­ված», ին­չը նա­մա­նա­պես մեծ ա­նօ­րե­նութ­յուն է:

(շարունակելի)

Սր­բա­զան ա­վան­դութ­յուն. Աստ­վա­ծա­բա­նութ­յուն/  աշ­խա­տա­սի­րու­թյամբ` ­Հա­կոբ Ք­յո­սե­յա­նի

Նախորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Առանց հաւատի անհնար է հաճելի լինել Աստծուն»:

Հաջորդ

Արմեն Տիգրանյան

Հաջորդ
Արմեն Տիգրանյան

Արմեն Տիգրանյան

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Navigate Site

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Follow Us

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.