Նայեաց սիրով, Հայրդ գթած,
Ի քո ստեղծեալ գործս ձեռաց.
Եւ զբանակս հրեշտակաց
Տուր պահապան մեզ տկարացս,
Փրկեա զանձինս ի փորձանաց,
Ի խաւարի շրջող դիւաց.
Զի ի տուընջեան և գիշերի
Տացուք քեզ փառս անլռելի:
Էին անեղ, անսկզբան`
Ծնունդ անճառ Որդի և Բան.
Որ արարեր զտիւ գործոյ
Եւ զգիշեր ի հանգիստ քնոյ.
Տուր ի ննջել` աչաց մարմնոյ,
Արթուն լինել մեզ ըստ հոգւոյ.
Զի ի տուընջեան և գիշերի
Տացուք քեզ փառս անլռելի:
Րաբուն հոգւոց բանաւորաց,
Աղբիւր լուսոյ, բաշխող շնորհաց.
Ի փակիլ դրանց բնութեանց մարմնոց,
Լոյս տուր աչաց սրտից մերոց.
Ի գիշերաց առ քեզ կանխել,
Ընդ հրեղինացն օրհնաբանել.
Զի ի տուընջեան և գիշերի
Տացուք քեզ փառս անլռելի:
Սուրբդ սրբոց Երրորդութիւն,
ԶՄեզ մաքրեա քեզ բնակութիւն.
Շնորհեա ընդ մանկանցն առագաստի
Հանգչիլ ընդ քեզ ի յանկողնի.
Տուր զհայցուած բարեկամին
զՓոխ երից նկանակին.
Երևելի լոյս ստեղծեր,
զՏիւ և զգիշեր բաժանեցեր.
Ծագեա մեզ. Տէ՜ր, ի գիշերի
զճառագայթս իմանալի.
Տուր յամենայն ժամանակի
զՊահպանող աջ քո հովանի.
Զի ի տուընջեան և գիշերի
Տացուք քեզ փառս անլռելի:
Սիրոյ քո հուր արկեալ յերկիր`
Բորբոքեսցի ի հոգիս մեր.
զԽորհուրդ սրտից մեր մաքրեսցէ`
զԼոյս գտութեան քո փայլեսցէ.
Ի քնոյ մահու զմեզ զարթուսցէ,
զՄիտս բոցով քռ վառեսցէ.
Զի ի տուընջեան և գիշերի
Տացուք քեզ փառս անլռելի:
Ի քեզ նաիմք, լոյսդ անմատոյց,
Ի զգայական ծածկեալ լուսոյ.
Որ վասն մեր եդար ի գբի
Եւ ննջեցեր ի տապանի.
Առ մեզ ննջեա արթուն բնութիւն,
Հերքեա զչարին ներգործութիւն.
Զի ի տուընջեան և գիշերի
Տացուք քեզ փառս անլռելի:
Էիդ լուսոյ անստուերի
Պաղատանօք կամք առաջի.
Որ փակեալ դրամբք յերեկօյին
Երևեցար մետասանին.
Ընդ Թովմայի առ քեզ կոչեմք,
Տ`ր և Աստուած, զքեզ դաւանեմք.
Է՜ջ և առ մեզ յերեկոյիս,
Եւ տուր զողջոյն քո ի հոգիս:
Րամեալքս զքեզ, Տէր, աղաչեմք,
Մեզ յօգնութիւն նայեա, հայցեմք.
Պահապանդ Իսրայէլի,
Անձանց մերոց լեր հովանի.
Օթեա առ մեզ, խաղաղարար,
Եւ ննջեսցուք անխռովաբար.
Զի ընդ առաւօտս կանխեսցուք,
Օրհել զքեզ`ընդ Հօր հոգւով:
Գոչման փողոյն Գաբրիէլի,
Որ ի վերջնումն գիշերի,
Լսել արա զմեզ արժանի,
Եւ յաջակողմն օդեաց դասի`
Անշէջ վառեալ զլոյս լապտերաց,
Ըստ իմաստուն հինգ կուսանաց.
Զի ընդ փեսայիդ ի յառագաստ`
Հարսունք հուով մտցուք ի փառս:
Հալածեա ի մէնջ, Տէր, նշանաւ Խաչի քո զընդիմամարտ եւ զաներեւոյթ գազանն, եւ մի տար յապականութիւն զքո ժառանգութիւնս։
Բարեխօսեա՛ վասն մեր, Աստուածածին Մարիամ, որ ծնար զտէր Աստուած, որ հովուերըն զԻսրայէլ, ամենազօր եւ սքանչելի փառօքն իւրովք։
Խաղաղական ժամերգության երկրորդ երգն է:
Հեղինակը Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսն է:
Երգի ծայրակապն է «ՆԵՐՍԵՍԻ ԵՐԳ»: