Երկուշաբթի, 2 Հոկտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Մեր Ազգը

Ալան Հովհաննես․ Կենսագրություն

18 Ապրիլի, 2022
Մեր Ազգը
Ալան Հովհաննես․ Կենսագրություն
0
Կիսումներ
28
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Ալան Հովհաննես (իսկական անունը՝ Ալան Հարությունի Չաքմաքչյան, մարտի 8, 1911, Սոմերվիլ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ — հունիսի 21, 2000, Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկահայ կոմպոզիտոր։ Համարվում է 20-րդ դարի ամենաբեղուն կոմպոզիտորներից մեկը, նրա պաշտոնական կատալոգում ընդգրկված է 67 համարակալված սիմֆոնիաներ (պահպանված ձեռագրերում սիմֆոնիաների թիվը անցնում է 70-ից) և 434 համարակալած գործ։

«Հովհաննեսը երաժշտություն գրող մեքենա է… Դրանք վերջին 30 տարում երաժշտական ավանդույթներով ստեղծված լավագույն գործերից են ողջ աշխարհում», — գրել է Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Անդրե Կոստելյանեցը։ Մամուլը Հովհաննեսի երաժշտությանը հետևյալ գնահատականներն է տվել.«Երաժշտություն՝ բացառիկ տաղանդավոր, ինքնատիպ, զորեղ ու առնական», «Հովհաննեսը փնտրում է մեղեդու ազատագրումը», «Ի՜նչ ուրախալի թեթևացում է լսել ժամանակակից մի երգահանի, որ ասելիք ունի և գեղեցիկ է արտահայտում այդ ասելիքը»: Ամերիկայում նրան անվանում են «կոմպոզիտոր, որ առաջ է կանգնած մյուսներից», Ճապոնիայում և Հնդկաստանում՝ «որոնող հայ», Անգլիայում՝ «խաղաղ ամերիկացի»:

Կենսագրություն

Ծնվել է 1911 թվականի, մարտի 8-ին, Բոստոնի Սոմերվիլ արվարձանում (Մասաչուսեթս, ԱՄՆ)։ Հայրը՝ Հարություն Չաքմաքչյանը՝ Ադանայից էր, Բոստոնում էր հաստատվել երկարատև դեգերումներից հետո։ Նա բազմաթիվ գրքերի, նաև՝ հայ-անգլերեն առաջին բառարաններից մեկի հեղինակն է, Բոստոնի հայալեզու «Հայրենիք» շաբաթաթերթի երկարամյա գլխավոր խմբագիրը։ Մայրը ծագումով շոտլանդացի էր։

Մանուկ Հովհաննեսի առաջին ստեղծագործությունները ծնվել են չորս տարեկանում։ 14 տարեկանում, չնայած ծնողների լուրջ դիմադրությանը, գրել է առաջին օպերաները։ «Ծնողներս կարծում էին, որ երաժշտություն հորինելը լուրջ զբաղմունք չէ, և եթե ինձ բռնեցնեին ստեղծագործելիս, անպայման նոտաները կխլեին ձեռքիցս։ Ստիպված գրում էի գիշերները, լոգարանում կամ այլ թաքուն վայրերում, ապա ծնողներիցս թաքցնում ձեռագրերը»: Գիշերներն ստեղծագործելու սովորույթն ուղեկցում է Հովհաննեսին ողջ կյանքի ընթացքում։

Ա. Հովհաննեսը սովորել է Բոստոնի Նյու Ինգլենդ կոնսերվատորիայում, զուգընթաց ստեղծել։

Այս ամենով հանդերձ, Հովհաննեսն անվերջ ինքնաճանաչման պրպտումների մեջ էր։ Ինքնահաստատվեց, երբ որպես երգեհոնահար, սկսեց ծառայել Ուոթերթաունի Հայ Առաքելական եկեղեցում։ Չնայած բացառիկ տաղանդին և մեկը մյուսի ետևից շնորհվող մրցանակներին, Հովհաննեսն Ամերիկայում շարունակում է ընկալվել օտար և վտարանդի։

Շատ հաճախ, հանուն հանապազօրյա հացի, նվագել է ռեստորաններում ու հյուրանոցներում, նվագակցել երաժիշտների ու երգիչների։ Բոստոնում հանդիպած միստիկ նկարիչ, ազգությամբ հույն Հերմոն դի Ջիովաննին, որին հետագայում նա համարում է իր «հոգևոր ուսուցիչը», խորհուրդ է տալիս Հովհաննեսին՝ փնտրել ու գտնել իր հայկական հարազատ հոգևոր ժառանգությունը և ողջ կյանքում հավատարիմ մնալ նրան։ Ցավոք, ներշնչված այդ գաղափարներով, մի օր նա այրում է մինչ այդ գրած իր 100-ավոր ստեղծագործությունները, այդ թվում՝ 2 օպերաներ, 7 սիմֆոնիաներ։ Միայն 50 տարի անց, մեկնաբանելով իր խելացնոր արարքը, Հովհաննեսը ժպիտով «արդարանում» է. «Պարզապես ես Բոստոնից տեղափոխվում էի Նյու Յորքի ավելի փոքր բնակարան և պետք է ձերբազատվեի որոշ ավելորդ բեռից»:

1940-ականներին Հովհաննեսի կյանքում սկսվում է հայկական շրջանը։ Հիմնում է նվագախումբ, ղեկավարում այն, նվագում իր հայկական ստեղծագործությունները։ 1950- ական թթ. նա ԱՄՆ-ում արդեն մեծ հռչակ ուներ որպես կոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար, և հանրահայտ երաժիշտների կողմից պարբերաբար ստանում էր մեծաքանակ պատվերներ։ Նրան շնորհվում են ակադեմիական բարձր տիտղոսներ և տարբեր հեղինակավոր հաստատությունների կողմից՝ Պատվավոր դոկտորի կոչումներ։

1960-70 թթ. վերածվում են Ալան Հովհաննեսի ստեղծագործությունների ձայնագրությունների և տարածման փառահեղ հաղթարշավի։ Նա հռչակվում է Ամերիկայի ամենաշատ ձայնագրված կոմպոզիտոր։ 1977 թթ. երաժշտական նվաճումների համար Գրականության և արվեստի ամերիկյան ակադեմիան նրան ընտրում է պատվավոր անդամ։

70-80 տարեկանում Ա. Հովհաննեսը գրել է շուրջ 80 ստեղծագործություն, այդ թվում՝ 20 սիմֆոնիա։ 85 տարեկանում նա դեռ ստեղծագործում էր։ Մահացել է 2000 թ. հունիսի 21-ին, ծանր հիվանդությունից։


Ալան Հովհաննեսի հուշաքարը Արլինգտոնի Ուաթերմոր զբոսայգում

Կապը Հայաստանի հետ

Ալան Հովհաննեսը Հայաստան է այցելել 1965 թվականին։ Ալան Հովհաննեսը հայրենիքում երկար չմնաց. ծանոթացավ գործընկերներին, նվիրեց իր ստեղծագործությունները գրականության և արվեստի թանգարանին ու հեռացավ։ Նրա հայաստանյան շրջագայության մասին պետական արխիվներում քիչ բան կա։ Երբ Խորհրդային Միությունը տապալվեց, և սկսվեց Արցախյան ազատամարտը, Հովհաննեսն արդեն ծեր էր ու, չնայած ցանկությանը, չէր կարող գալ նորանկախ Հայաստանի Հանրապետություն։ Նա հայրենիք վերադառնալու այլ ճանապարհ գտավ. գրեց «Արցախ» սիմֆոնիան՝ նվիրված Արցախյան հերոսամարտի քաջերին։

1991 թ. երբ Ամերիկահայոց արևելյան թեմի ազգային առաջնորդարանը և Ամերիկայի կոմպոզիտորների նվագախումբը համատեղ, Կարնեգի Հոլում մեծ շուքով նշում են Ալան Հովհաննեսի ծննդյան 80-ամյակը, գալա համերգին 80-ամյա Մաեստրոն ղեկավարում է իր նոր՝ «Արցախ» սիմֆոնիայի համաշխարհային պրեմիերան…

Նախորդ

Արտաշես Մելիք-Ադամյան․ Կենսագրություն

Հաջորդ

Սահակ վարդապետը, ամատունիները, Օշականի եկեղեցին և դպրոցը

Հաջորդ
Սահակ վարդապետը, ամատունիները, Օշականի եկեղեցին և դպրոցը

Սահակ վարդապետը, ամատունիները, Օշականի եկեղեցին և դպրոցը

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.