Ազգը, որ հազարամյակներ շարունակ կրակն է ընկել ժողովրդի, նույն ինքը՝ ամբոխի ձեռքը, պարտավոր է առերեսվել սեփական ես-ի հետ: Իսկ սեփական ես-ն այն է, որ այս ժողովուրդը պետություն չի սիրում, այս ժողովուրդը սիրում է, որ իրեն ուրիշներն իշխեն, սեփական իշխանություն չի սիրում: Այս ժողովուրդը սիրում է իշխանավորին տիրումեր անել՝ սեփական ոչնչության մեղքն ամեն անգամ բարդելով իշխանավորի վրա:
Կա՞ մի կաթողիկոս, որի գերեզմանը չկա կամ որի գերեզմանի տեղը չգիտենք: Չկա: Գիտեք ինչու՞, որովհետև եկեղեցին ազգինն է, ոչ թե կռապաշտ ժողովրդինը: Ազգն իր եկեղեցին պահում, պահպանում է 1700 տարուց ավել: Իսկ պետությունը՝ միապետության կամ հանրապետության տեսքով, միշտ ժողովրդինն է, որովհետև ժողովրդի կառավարման համար է ստեղծված: Ազգն առանց պետության կգոյատևի, գոնե մեկ ինստիտուտով՝ ազգային եկեղեցով: Օրինակները բազմաթիվ են:
Մեր իրականությունն այն է, որ ամբոխը պետություն չի սիրում: Դրա համար ոչ մի թագավորի գերեզման չի պահել, մեծամասնության գերեզմանների տեղն անգամ չգիտենք: Ազգն իր գլխավոր ինստիտուտի՝ եկեղեցու գլուխ կաթողիկոսների գերեզմանները պահել է, ժողովուրդը՝ ոչ: Որովհետև ազգն իր գլխավոր ինստիտուտի վրա թքած չունի, իսկ ժողովուրդը՝ թքել է պետության՝ իր սիմվոլներով հանդերձ վրա:
Այս կռապաշտները պաշտել են արքաներին, հետո ծախել ու վարի տվել: Այս կռապաշտները պաշտել են կոմունիստներին, հետո ծախել ու վարի տվել: Սրանք պաշտել են Լևոնին, հետո կործանել, հետո նորից պաշտել ու ոչնչացրել: Սրանք պաշտել են Արցախ կերտած Ռոբերտին ու Սերժին, Մանվելին ու ֆիդայի տղերքին, հետո կործանել: Սրանք հիմա պաշտում են Նիկոլին ու նրա կապիկներին, հետո կկործանեն: Այնքան են սա անելու, մինչև «ռսի սապոգը» վերջնական իջնի իրենց վրա կամ պարսիկների ու թուրքերի տակ ապրեն նորից: Այ սա է ամբոխի երջանկությունն ու իրական նպատակը:
Իսկ ազգը… դե ազգը որտեղ էլ լինի, որ տարածաշրջանում էլ լինի, մեկ է՝ իր լեզվով ու իր հավատքով ազգ կմնա, բայց առանց պետականության: Իրականում ազգը պարտվել է ամբոխին ու վաղուց…
Ռոբերտ ԱՎԱԳՅԱՆ