Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Ոչ միայն հացիվ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Մի՞թէ մէկը պիտի կարողանայ իմ դատաստանը ծռել»

22 Մարտի, 2022
Ոչ միայն հացիվ
Մանասե թագավորի աղոթքը
0
Կիսումներ
17
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Հոբ 38.2-39.35

38.2 «Այդ ո՞վ է, որ իր խորհուրդները թաքցնում է ինձնից, խօսքերը հաւաքելով իր սրտում՝ կարծում է, թէ ինձնից պահում է դրանք: 3 Տղամարդու պէս պնդացրո՛ւ մէջքդ. հարցեր եմ տալու քեզ, ու պատասխա՛ն տուր ինձ: 4 Որտե՞ղ էիր դու, երբ ես երկրի հիմքերն էի գցում: Ասա՛ ինձ, եթէ խելամիտ ես ու իմաստուն: 5 Ո՞վ է սահմանել դրա չափը, եթէ գիտես, կամ ո՞վ է լար գցել դրա վրայ: 6 Ինչի՞ վրայ է հաստատուել օղակը դրա, ո՞վ է դրել անկիւնաքարը դրա: 7 Երբ աստղերը ցիրուցան եղան, աստղերի բոլոր հրեշտակները մեծաձայն օրհնեցին ինձ, իմ բոլոր հրեշտակներն էլ գովեցին: 8 Ծովը փակեցի դարպասներով, երբ այն իր մօր որովայնից ծնուեց դուրս եկաւ: 9 Մէգը նրան իբրեւ հանդերձ սահմանեցի, մառախուղը՝ իբրեւ խանձարուր: 10 Սահմաններ դրեցի նրա համար՝ փականքներ ու դարպասներ, եւ ասացի. 11 “Կգաս մինչեւ այդ վայրն ու այլեւս առաջ չես անցնի”. այդտեղ՝ քո մէջ կխորտակուեն ալիքները քո: 12 Թէ՞ քո կողքին կարգեցի լոյսն առաւօտեան: 13 Արուսեակը տեսաւ իր համար սահմանուածը՝ հասնել երկրի թեւերի վրայ, թափ տալ ամբարիշտներին դրա վրայից: 14 Կամ թէ դո՞ւ ես, որ կաւն առնելով ստեղծեցիր կենդանի արարածին եւ, խօսուն, զետեղեցիր երկրի վրայ: 15 Մերժեցի՞ր լոյսն ամբարիշտներին, խորտակեցի՞ր բազուկներն ամբարտաւանների: 16 Հասա՞ր ծովի ակունքին, շրջեցի՞ր խորքերն անդունդների: 17 Քո առաջ ահով բացուելո՞ւ են դռները մահուան. դժոխքի դռնապանները սարսելո՞ւ են քեզ տեսնելով: 18 Վերահասու լինելո՞ւ ես երկնքի ներքոյ եղած տարածութեան. ասա՛ ինձ տեսնեմ՝ որքա՞ն է այն: 19 Ո՞րն է այն երկիրը, ուր լոյսն է օթեւանում, կամ ո՞րն է տեղը խաւարի: 20 Տանելո՞ւ ես ինձ նրա սահմաններին, եթէ գիտես ճանապարհները դրանց: 21 Գուցէ գիտե՞ս կամ ա՞յն ժամանակներում ես ծնուել. քո օրերը բազո՞ւմ են: 22 Գնացե՞լ ես շտեմարանները ձեան կամ տեսե՞լ ես պահեստները կարկտի: 23 Կուտակե՞լ ես դրանցից՝ քո թշնամիների վրայ հասնելու, մարտի ու պատերազմի օրուայ համար: 24 Որտեղի՞ց է դուրս գալու եղեամը, կամ տարածուելու է հարաւային հողմը երկնքի ներքոյ: 25 Ո՞վ է պատրաստել սաստիկ անձրեւների հոսանքները 26 եւ ճանապարհներն ամպրոպների, որ տեղան երկրի վրայ, 27 ուր անմարդաբնակ անապատում ոչ ոք չկայ, որ յագեցնի անկոխ ու անշէն հողը, այնտեղ բխեցնի բոյսը դալար: 28 Ո՞վ է հայրն անձրեւի, եւ ո՞վ է, որ ծնունդ է տուել ցօղի շաղերին: 29 Ո՞ւմ արգանդից է դուրս գալիս սառոյցը, 30 եւ ո՞վ է երկնքում եղեամ ծնել, որ ջրի պէս հոսելով իջնում է. ո՞վ է հալեցնում երկնքի երեսը: 31 Վերահասու եղե՞լ ես Բազմաստեղեանի կարգին, բացե՞լ ես քողը Հայկ համաստեղութեան: 32 Կամ Մազարոթը կարո՞ղ ես բացել իր ժամանակին, Գիշերավարն իր շառաւիղներով հանդերձ կարո՞ղ ես տանել նրանց հետ: 33 Կիմանա՞ս երկնքի բարեշրջութիւնները կամ առհասարակ երկնքի ներքոյ տեղի ունեցածները: 34 Ձայնովդ կկանչե՞ս մէգը. նա էլ, սարսուռով համակուած, ջրի յորդութեամբ կլսի՞ քեզ: 35 Շանթե՞ր կարձակես, ու կսլանա՞ն դրանք. եւ կասե՞ն քեզ, թէ՝ ինչ է սա: 36 Ո՞վ է կանանց տուել ոստայնանկութեան հմտութիւն ու երփներանգ գործուածքներ ստեղծելու շնորհ: 37 Ո՞վ է հաշւում ամպերն իմաստութեամբ: Ո՞վ է խոնարհեցրել երկինքը երկրի վրայ, 38 հողը փոշու պէս թափել: Ես եմ կպցրել դա, ինչպէս խորանարդ քարերը՝ իրար: 39 Կերակուր կորսա՞ս առիւծների համար, վիշապների մարմինը կկշտացնե՞ս, երբ դրանք կուչ են եկած: 40 Սարսելու են իրենց խշտիներում ու դարանակալ նստելու մայրիների անտառում: 41 Ո՞վ է ագռաւների համար կեր պատրաստել, որ նրանց ձագերը ձայները Տիրոջն ուղղեն, մոլորուած՝ ուտելիք խնդրեն:

39.1 Գիտե՞ս քարայծերի ծննդաբերութեան ժամանակը կամ լաւ հետեւե՞լ ես եղնիկների երկունքին: 2 Կարո՞ղ ես լրիւ թուել նրանց ծնելու ամիսները, կարո՞ղ ես մեղմացնել երկունքը նրանց: 3 Առանց երկիւղի կարո՞ղ ես կերակրել նրանց ձագերին, նրանց զերծ պահել երկունքի ցաւերից: 4 Ազատութիւն կունենան նրանց ձագերը, ծնելով կբազմանան, դուրս կգան ու այլեւս չեն վերադառնայ: 5 Ո՞վ է վայրի էշին բաց թողել ազատ, ո՞վ է արձակել կապանքները նրա: 6 Նրան իբրեւ կայեան սահմանել եմ առապարները, իբրեւ բնակավայր՝ աղուտները: 7 Ծաղրում է նա քաղաքների խաժամուժին ու չի լսում մեղադրանքները հարկահանների: 8 Դիտում է իր լեռնոտ արօտավայրերը ու շրջում է՝ ամէն դալարիք փնտրելու: 9 Միեղջերուն յօժար կլինի՞ ծառայելու քեզ կամ հանգստանալու քո մսուրի մէջ: 10 Չուանով նրան լուծ կկապե՞ս, կամ նա ակօս կքաշի՞ քո դաշտում: 11 Յոյսդ կդնե՞ս նրա վրայ, քանի որ նրա զօրութիւնը մեծ է, եւ նրան կթողնե՞ս գործերդ քո բոլոր: 12 Կհաւատա՞ս, որ սերմանուելիքներդ հատուցելու է ու հաւաքելու քո կալում: 13 Գեղեցիկ են թռչող նէեղասների թեւերը. եթէ ասիդն ու նէեսան էլ բեղմնաւորւում են, արժէ տեսնել, 14 որովհետեւ նէեսան իր ձուերը գետնին է դնում, հողով տաքացնում է 15 ու մոռանում, թէ ոտքի տակ ցրիւ կգան, եւ անապատի գազանները կկոխոտեն դրանք: 16 Հեռանում է նա իր ձագերից, կարծես իրենը չլինեն դրանք. իր վաստակի կորստեան վախը չունի նա, 17 որովհետեւ Աստուած նրանից վերցրել է իմաստութիւնը եւ խելքի բաժին չի տուել նրան: 18 Բայց երբ դէպի վեր ու բարձունքներ բարձրանայ, կծիծաղի երիվարի ու հեծեալի վրայ: 19 Դո՞ւ ես միթէ օժտել ձիուն զօրութեամբ, 20 պարանոցին զրահ հագցրել, վրան սպառազինութիւն գցել, նրա լանջը փառաւոր դարձրել ու խիզախութիւն տուել նրան: 21 Որոտում է դաշտում ու դոփում, զօրութեամբ դուրս է գալիս դաշտ: 22 Երբ նետերի է հանդիպում, արհամարհում է, թրի առաջ էլ չի նահանջում նա: 23 Նրա վերեւում շողշողում են աղեղն ու սուրը, շարժւում վահանն ու նիզակը: 24 Իսկ ինքը բարկութեամբ գետինն է փորփրում: Չի հաւատում, մինչեւ փողը չհնչի: 25 Իսկ երբ հնչում է փողը, “վա՜շ-վա՜շ” է կանչում: Հեռուից է առնում պատերազմի հոտը՝ սուրալով ու փնչացնելով: 26 Քո խելքի՞ց է, որ բազէն, թեւերը տարածելով, կանգնած է մնում օդում՝ անշարժ դիտելով հարաւի կողմը, 27 կամ քո հրամանո՞վ է արծիւը բարձրանում, իսկ անգղն էլ քարանձաւներում ու ծածուկ տեղերում նստում-հանգստանում է իր բոյնի վրայ, 28 մնում է այնտեղ ու կեր է փնտրում: 29 Նրա աչքերը դիտում են հեռուից, 30 իսկ նրա ձագերը զոհի արեան մէջ են թաթախուած: Ուր որ դիակ գտնեն, իսկոյն այնտեղ են յայտնւում»: 31 Եւ Տէր Աստուած խօսեց ու Յոբին ասաց. 32 «Մի՞թէ մէկը պիտի կարողանայ իմ դատաստանը ծռել, պիտի յանդիմանի Աստծուն ու նրա առաջ պատասխան պիտի տայ»: 33 Յոբը նորից խօսեց ու Տիրոջն ասաց. 34 «Էլ ինչո՞ւ դատ անեմ դեռ, կշտամբեմ ու յանդիմանեմ: Տիրոջից եմ լսում այդ բաները ես: Ոչնչութիւն եմ, ի՞նչ պատասխան պիտի տամ ես այդ մասին. միայն պիտի պապանձուեմ: 35 Բերանս բացի մի անգամ արդէն, էլ երկրորդ անգամ բան չեմ աւելացնի»:

Նախորդ

Որկրամոլություն և պահք

Հաջորդ

Ամբոխի երջանկությունն ու ազգի պայքարը

Հաջորդ
Ամբոխի երջանկությունն ու ազգի պայքարը

Ամբոխի երջանկությունն ու ազգի պայքարը

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.