Հինգշաբթի, 30 Նոյեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Հայացք անցյալին

Ակսել Բակունցի բանտային կյանքից

24 Մայիսի, 2022
Հայացք անցյալին
Ակսել Բակունցի բանտային կյանքից
0
Կիսումներ
21
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Բակունցի հետ բանտային կյանքի նույն դժնի օրերը կիսած Գուրգեն Մանուկյանը պատմել է հետևյալը.

«Բանտում Բակունցը որևէ բան գրում էր ծխախոտի փոքրիկ թղթիկների վրա լուցկու այրված ծայրով, որոնք պահպանելը հնարավոր չէր, քանի որ այրված լուցկու փոշին թղթի վրայից անէանում էր: Նրա մէջ կար գրելու ծարավ, կուտակված մտքեր ու պատկերներ, բայց ոչ թուղթ կար, ո՛չ էլ՝ թանաք:

… Բակունցը շատ կենսասէր էր, ապրել ու տեսնել էր ուզում, բայց միաժամանակ չէր սարսում նրանից, ինչ որ գալու էր իր գլխին: Նա միայն տանջվում էր նրանից, որ աննպատակ, քմահաճ ու մութ գործերի զոհ է դառնում: Նա երբեք իրեն չցուցեց, որ գրող է ու կարևոր գործեր է ստեղծել:

Ափսոսում էր, որ անավարտ են մնացել «Աբովյան» եւ «Կարմրաքար» վեպերը, բացի այդ, քանիցս ասում էր, որ նպատակ է ունեցել՝ վիպերգության վերածել թոնդրակեցոց շարժումը, այդ մասին դրվագներ էր պատմում մեզ:

Ցանկացած դեպք նա պատմում էր սրտով, հուզիչ, դեպքերի մէջ դնում էր իմաստնություն, կյանքի թրթիռ: Պատմելիս երբեմն ժպտում էր, երբեմն՝ թախծում, ճակատը շոյում ու խաղում մազերի հետ:

… 1937 թվին, կարծեմ, ապրիլ ամսվա 3-ին էր, Բակունցին կանչեցին քննիչի մոտ: Վերադարձին շատ հուզված էր ու մռայլ: Քննիչը նրան կարդացել էր իր կողմից կազմած մեղադրական եզրակացությունը և պահանջել էր ստորագրել մեղադրական եզրակացության տակ: Ամբողջ գիշեր նա չքնեց… Առավոտյան չէր կարողանում վեր կենալ անկողնուց, դժվար էր նայել նրա դեմքին: Նրա շրթունքները սպիտակել էին, դեմքը գունատվել, դեմքի մկանները շարժվում էին, աչքերն էլ՝ առկայծում: Լուռ նայում էինք նրան: Նա շուռ եկավ կողքի վրա ու չէր ցանկանում խոսել: Մի քանի րոպեից հետո հենվեց արմունկի վրա, հետո նստեց… Բոսորացավ քիչ առաջ նրա նիհար ու գունատ դեմքը, և սկսեց ինքն իրեն խոսել.

«Ես ներկայացրել եմ մի քանի տասնյակ էջ կազմող գրական երկեր, այդ էջերում են շաղ տրված իմ սիրտն ու հոգին, իմ կարոտն ու տենչանքը, իմ անձնական տառապանքն ու հույսը: Եվ ահա ես ու իմ երկերը, ահա երկու անմեղ զոհեր…»:


Վերջին տեսակցության ժամանակ դիմելով որդուն՝ Բակունցը հարցրել է.

  • Դու շա՞տ կամաչես, եթե քո հորը Երևանի փողոցներով տանեն դատարան:
  • Ո՛չ, հայրի՛կ:
  • Ճիշտ է, զավա՛կս, դու մի՛ ամաչիր քո հոր համար, հիշի՛ր, հայրդ այնպիսի բան չի արել, որի համար կյանքում պետք է կարմրես:

Աղբյուր՝ ՄԻՐՀԱՎ

Նախորդ

Մեծ նկարչին պաշտում էր «հեռվից»

Հաջորդ

Գանձայի պոեզիայի Տերյանական օրերից

Հաջորդ
Գանձայի պոեզիայի Տերյանական օրերից

Գանձայի պոեզիայի Տերյանական օրերից

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.