Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Լրահոս

Մեծ պահքի ԻԷ օր Սեբաստիայում նահատակված քառասուն սուրբ մանուկների հիշատակության օր

26 Մարտի, 2022
Լրահոս
Մեծ պահքի ԻԷ օր Սեբաստիայում նահատակված քառասուն սուրբ մանուկների հիշատակության օր
0
Կիսումներ
7
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Սրանք քառասուն քրիստոնյա զինվորներ էին, որոնք ծառայում էին Կապադովկիայի կայսերական բանակում: Լիկյանոսը խախտելով Կոստանդիանոսի հետ ստորագրած ազատ դավանության հրովարտակը, իր սահմանների քրիստոնյաներին կրկին սկսում է հալածել: Այդ շրջանի դատավորն իր մոտ է կանչում այս քառասուն զինվորներին և սկսում գովել նրանց անցյալի քաջագործությունները և խոստանում էլ ավելի մեծամեծ փառք ու պատիվների արժանացնել, եթե հնազանդվելով կայսրական հրամանին հրաժարվեն քրիստոնեությունից: Քաջարի զինվորների խոսնակ Կանդիտոսը պատասխանում է. «Եթե ձեր ասածի պես, այդքան քաջությամբ ծառայեցինք երկրավոր թագավորին, կարծում եք երկնավոր թագավորին համար նույնը չպիտի՞ անենք»: Դատավորը խիստ չարչարանքներով սպառնաց նրանց և մտածելու ժամանակ տալով՝ բանտ ուղարկեց, որտեղ նրանք սկսեցին երգել «Իմ աչքերը դեպի բարձունքները բարձրացրի, որտեղից ինձ օգնություն պիտի գա» սաղմոսը: Այդ նույն գիշերվա մեջ Փրկիչը նրանց երևալով ասաց. « Լա՛վ սկսեցիք, ջանք թափեք, որ լավ էլ ավարտեք, շարունակեք պահել ձեր հավատքը կատարելապես: Հաղթանակի պսակը մինչև վերջ համբերողինն է, մի՛ վախեցեք, Ես ձեզ հետ եմ»: Հաջորդ օրն իրենց հրամանատարը գալով հորդորեց թողնել քրիստոնեությունը և վերադառնալ բանակ, որտեղ իրենց փայլուն ապագա է սպասվում: «Մեր ապագան արդեն իսկ որոշված է երկնքում», — գոչեցին միբան: Հրամանատարը որպեսզի դաստիարակի նրանց, իր մոտ կանգնածներին հրամայեց ատամները փշրելու աստիճան հարվածեն բերաններին, բայց հարվածողների ձեռքերը փշրվեցին: Քառասուն վկաների առաջնորդը բարձրաձայն արտասանեց և խումբն էլ կրկնեց Քրիստոսի այս խոսքերը. «Ով որ ինձ հավատում է, թեպետ և մահանա՝ կապրի»,- և խոսքը շարունակելով դիմեց ընկերներին,- «Մեր հավատքը ամուր պահենք և չարչարանքներից չվախենանք, որոնք ժամանակավոր են, քաջաբար պայքարենք հավերժական պսակներին արժանանալու համար»:

Հաջորդ օրը նրանց դատավորի մոտ տարան և երբ նա տեսավ, որ զինվորներն իրենց հավատքի մեջ անդրդվելի են, հրամայեց Սեբաստիային մոտ մի լճի մեջ նետեն նրանց, որը գիշերը սկսեց սառցակալել: Լճի մոտ պատրաստել էր տվել մի տաք սենյակ, որ մտափոխվողները գնան այնտեղ: Արդարև նրանցից մեկը, չդիմանալով իրենց մարմիններն ավիրող սառնությանը, լճից դուրս գալով՝ վազեց դեպի տաք անկյունը: Սակայն նույն պահին էլ խեղճը մահացավ՝ այսպես թե այնպես զրկվելով թե՛ երկրավոր և թե՛ երկնավոր կյանքից: Գիշերը լիճը լույսով ողողվեց և յուրաքանչյուր նահատակի գլխավերևում թագեր երևացին: Պահապաններից մեկն այնպես ազդվեց այս հրաշալի տեսիլքից, որ հավատաց քրիստոնեական կրոնի ճշմարտությանը, հանեց իր զգեստները և վազելով դեպի լիճը՝ գրավեց դասալիք զինվորի տեղը և գոչեց. «Ես էլ եմ քրիստոնյա և քրիստոսին եմ պաշտում»:

Հաջորդ օրը, երբ բոլորն էլ մահացել էին, դատավորը հրամայեց հավաքել մարմինները, այրել և ոսկորներն ու մնացորդները լիճը լցնել: Բայց քառասունի մեջից ամենաերիտասարդը դեռևս կենդանի էր, ուստի մտածեցին խնայել նրան, որ թերևս վերապրելով խելքի գա և ուրանա Քրիստոսին: Բայց նրա մայրը, որպեսզի իր զավակը չզրկվի մարտիրոսական փառքից և պսակից, գրկելով իր զավակին հետևեց սայլին, որն այրելու համար հավաքում էր մարմինները: Ճանապարհին իր որդին էլ հոգին ավանդեց և այդպիսով խառնվեց մնացածի հետ և այրվելով մոխիրն ու մնացորդները գետը նետեցին: Քաղաքի եպիսկոպոսը գիշերում երազով տեսավ, որ սրբերի աճյունները իրարից չէին բաժանվել և հավաք կերպով, ապահով մի տեղ, գետի եզերքին կուտակված են: Գիշերով գնացին, հավաքեցին մասունքները, թաղեցին դրանք. 320 թվականն էր: Նրանց մասին ներբողներ են հորինել Ս. Բարսեղը, Գր. Նյուսացին և Եփրեմ Ասորին:

Նրանց տոնը հիշատակում ենք Մեծ Պահքի չորրորդ շաբաթ օրը:

«Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպս. Գալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշար, Երևան 1997 

Նախորդ

♱ ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԳՈՏԵՊՆԴՄԱՆ ԽՈՍՔԸ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ ♱

Հաջորդ

Քառասուն սուրբ մանկանց հիշատակության օր

Հաջորդ
Տասնաբանյա օրենքների մասին .Սուրբ Վարդան Վարդապետ

Քառասուն սուրբ մանկանց հիշատակության օր

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.