Երկուշաբթի, 27 Մարտի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Հայացք անցյալին

Մի լուսանկարի պատմություն. «Այրվող այգեստաններ»-ի այրված սիրտը

30 Մայիսի, 2022
Հայացք անցյալին
Մի լուսանկարի պատմություն. «Այրվող այգեստաններ»-ի այրված սիրտը
0
Կիսումներ
3
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Երբեք չեմ կարող մոռանալ Մահարու հետ իմ «ծանոթությունը»: Ամառային արձակուրդներին հորս աշխատասենյակի գրապահարանից օգտվելու թույտվություն էի ստանում: Ամեն մի գիրք վերջացնելուց հետո սկսվում էր նորի փնտրտուքը, և ես հերթով վերցնում և դնում էի գրապահարանի գրքերը, մինչև որևէ գունավոր կազմ կամ հետաքրքիր նկար կգրավեր իմ ուշադրությունը: Մի անգամ, երբ հերթական գիրքն էի փնտրում, ձեռքս ընկավ Մահարու «Երիտասարդության սեմին»-ը: Առաջին էջին հեղինակի մակագրությունը կար. «Սիրելի Անդրանիկին, լույսի և ստվերի վարպետին և նարդու աշակերտիս»: Պատանեկան հետաքրքրությունս տեղի տվեց, և ես մի շնչով կարդացի այդ գիրքը, հետո «Ծաղկած փշլարեր»-ը, «Այրվող այգեստաններ»-ը:

Որոշ ժամանակ անց հորս՝ Անդրանիկ Քոչարի դիմանկարների շարքում տեսա Մահարու լուսանկարը: Հայրս հաճախ է տարբեր առիթներով հանդիպել նրան: Այդ «հումորով անձին հանդեպ» նա յուրօրինակ համակրանք էր տածում: Հիշեցի, որ նկարի հետ կապված պատմություններ էլ կային: Փնտրեցի և գտա.

«Աֆորիզմներս ու մանրապատումներս միայն Մահարուն էի կարդում: Համակրանքս մեծ էր այդ հումորով անձին հանդեպ. թեպետ հակառակ զգացում ալ ունեի՝ որդին հայ չմեծացնելուն համար: Ի՞նչ անենք, որ կինը Բալթիկայից Հյուսիս քշված և Հյուսիսից իր հետն էր բերած: Իսկ Գուրգենչիկը հայերեն բարևիս կպատասխաներ «չտո»: Սիբիրն իսկ չկոտրեց քու հայու ոգիդ, բայց տղադ քեզ կանչում է «մահ արի»:

Լուսանկարելու համար հայրս մի քանի անգամ է այցելել Մահարուն. «Առաջին անգամ երբ լուսանկարելու համար եղա մոտը, ամառ էր, պատշգամբը նստած մեկ-մեկ բաժակ օղիով ողողեցինք կոկորդներս: Ինքը, որ պիժամայով էր, հարցուց.

— Վարպե՛տ, ի՞նչ հագվիմ:

— Չպիտի հագվիք, վարպե՛տ, այլ հանվիք, — ըսի:

— Լու՞րջ, հանվի՞մ, — ըսավ զարմացած:

Բացատրեցի միտքս.

— Կուզեմ նկարս քանդակի տպավորություն թողնի՝ մերկ կուրծքով:

— Վարպետը կարգադրեց, պետք է ենթարկվեմ:

Արդյունքը տեսավ 1957 թվի անհատական ցուցահանդեսիս: Ու խնդրեց՝փակումից հետո ունենալ տանը:

Մի քանի տարի անց իր նոր տանը հպարտությամբ պատմում էր. «Վիլյամ Սարոյանը նկարդ շատ-շատ հավանեց. իսկ Իդա Քարը ասաց. «Հայաստանում միակ փորտրետը, որ տեսա, սա է»:

* * *

Հ.Գ.

Մահարին էլ մի քանի առիթներով հիշատակել է հորս: Թորոս Թորանյանի հետ զրույցի ժամանակ, երբ վերջինս «Այրվող այգեստաններ» գրքի վերաբերյալ զրուցելու էր եկել, կես կատակ, կես լուրջ ասել էր, որ վերջերս հանդիպել է Եգիպտոսից եկած մի լուսանկարչի. «Մի արւեստագէտ լուսանկարիչ ունենք, հա, յիշեցի, Անդրանիկ Քոչարը, կարծես Քոչարները մեր մօտ քիչ էին, սա էլ եկաւ, որպէս Ափիւռքի Քոչար»:

Վահան ՔՈՉԱՐ

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

Նախորդ

Աբովյանը, Արարատի գագաթը եւ սինոդի նզովքը

Հաջորդ

Ավետիք Իսահակյանի վերջին անեկդոտը

Հաջորդ

Ավետիք Իսահակյանի վերջին անեկդոտը

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.