Ավետարանի Տերունական շարքի այս պատկերը կոչվում է «Դժոխքի ավերումը». Քրիստոսը Ադամի ձեռքից բռնած` դուրս է բերում Դժոխքից։ Ադամի մոտ` փրկություն հայցող հայացքով Եվան է։ Կիլիկյան մանրանկարչության 13-րդ դարի այս գլուխգործոցի նկարչի անունը, ցավոք, չի պահպանվել։ Ձեռագիրը Մատենադարանում է (N 9422)։
Աղբյուր ՝ArmenianArt