Կիրակի, 14 Օգոստոսի, 2022
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Աստվածաբանություն

Մեկնություն Տերունական աղոթքի.Ղուկաս Լոռեցի

1 Ապրիլի, 2022
Աստվածաբանություն
Մեկնություն Տերունական աղոթքի.Ղուկաս Լոռեցի
0
Կիսումներ
8
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter
Pin on THE ROOTS

­Յու­րա­քանչ­յուր մար­դու դա­տաս­տանն ու թո­ղութ­յու­նը ա­րա­րիչ Աստ­ված դրել է նրա ձեռ­քում: Ի­մաս­տուն մար­դը մի աչ­քով պետք է Աստ­ծո նա­յի և մ­յուս աչ­քով` մար­դու: Ինչ­պես դու չես կա­րող կա­տա­րել Աստ­ծո կամ­քը, այդ­պես մար­դիկ չեն կա­րող կա­տա­րել քո կամ­քը: Ե­րա­նի, ինչ­պես որ մար­դիկ կատա­րում են մեր կամ­քը, դրա հա­զա­րե­րորդ չա­փով մենք կա­տա­րեինք Աստ­ծո կամ­քը: Այժմ մեր ձեռ­քում է դա­տաս­տա­նը. ե­թե մարդ քեզ վնա­սա­կար լի­նի ու պար­տա­վոր, երբ զղջա, հնա­զանդ­վի և ­մե­ղա­յի գա, դու կհաշտ­վես և ­քո պար­տա­պա­նին թո­ղութ­յուն կտաս. դրա­նով կդառ­նաս քո իսկ մեծ բա­րե­կա­մը, նույն­պես երբ դու Աստ­ծո դառ­նաս, Աստ­ծուց խնդրես քո մեղ­քե­րի թո­ղութ­յու­նը, Աստ­ված քո մեղ­քե­րը կթող­նի, քեզ կա­զա­տի մեղ­քի պարտ­քից և ­մեծ փառ­քի կար­ժա­նաց­նի: ­Մարդ պար­տա­կան է քեզ, դու էլ Աստ­ծուն ես պար­տա­կան: Երբ դու քո պար­տա­պա­նին թո­ղութ­յուն ա­րե­ցիր` Աստ­ծո կող­մից քո մեղ­քե­րի թո­ղութ­յու­նը գտար և ­մեղ­քի պարտ­քից ա­զատ­վե­ցիր: Ինչ­պես ա­սում ենք աստ­վա­ծու­սույց ա­ղոթ­քում. «­Թող մեզ մեր պարտ­քե­րը»: Եվ ­Տերն ա­սում է. Ինչ­պե՞ս ենք թող­նում: Եվ մենք ա­սում ենք, թե մեզ օ­րի­նակ բեր. ինչ­պես մենք ենք մեր պար­տա­պան­նե­րին թո­ղութ­յուն տա­լիս, այդ­պես էլ դու քո պար­տա­պան­նե­րին թո­ղութ­յուն տուր: Ինչ­պես բո­լոր բա­րի մար­դիկ Աստ­ծուն են ա­պա­վի­նում, մեղ­քե­րի թո­ղութ­յու­նը նա քեզ­նից կսո­վո­րի: Ե­թե դու քո հան­ցա­վո­րին թո­ղութ­յուն ես ա­նում` քո հան­ցանք­նե­րի թո­ղութ­յու­նը Աստ­ծուց կգտնես, և ­կար­դա­րա­նաս Աստ­ծո ո­ղոր­մու­թյամբ: ­Բայց ե­թե քո հան­դեպ մե­ղա­վոր լի­նի ու զղջա, սա­կայն դու քի­նախն­դիր լի­նես և ն­րան թո­ղութ­յուն չտաս և­ ան­հաշտ ու խռով մնաս, այն­ժամ, ե­թե դու Աստ­ծո դառ­նաս և Աստ­ծուց թո­ղութ­յուն խնդրես, մեղ­քե­րի թո­ղութ­յուն չես գտնի, քո մեղ­քե­րը կմնան չներ­ված և ­ցավն` անբժշ­կե­լի: Ինչ­պես դու պար­տա­պա­նին թո­ղութ­յուն չա­րե­ցիր, Աստ­ծուց էլ քո մեղ­քե­րի թո­ղութ­յու­նը չգտար, քո ձեռ­քե­րով ար­քա­յութ­յան դու­ռը փա­կե­ցիր ու դժոխ­քի դու­ռը բա­ցե­ցիր քո ո­խա­կա­լութ­յամբ և խ­ռո­վութ­յամբ: Ու ե­թե դրա­նից հե­տո ա­սես «­Հայր մեր որ երկն­քում ես»` քո բե­րա­նով քեզ կա­նի­ծես, ա­սե­լով. «­Մի թող մեր պարտ­քե­րը, ինչ­պես և ­մենք չենք թող­նում մեր պար­տա­պան­նե­րին»: ­Քա­նի որ ե­թե մարդ իր ըն­կե­րոջ հետ ան­հաշտ ու խռով մնա` հրա­ման չու­նի ա­սե­լու. «­Հայր մեր որ երկն­քում ես»` ար­ժա­նի չէ, որ Աստ­ծուն ի­րեն ­Հայր ան­վա­նի կամ ի­րեն` Աստ­ծո որ­դի. հա­րա­զատ որ­դին նման­վում է հո­րը: ­Նա մեր Հայր Աստ­վածն է, բա­րի է և­ ո­ղոր­մած, ա­նո­խա­կալ և ­մար­դա­սեր: Երկ­նա­վոր ­Հոր հա­րա­զատ որ­դին նա է, ով ու­նի ­Հոր նմանութ­յու­նը, ուս­տի ար­ժա­նի է, որ Աստ­ծուն ի­րեն ­Հայր անվա­նի և­ ի­րեն` Աստ­ծո որ­դի: Եվ այն մար­դը, ով բան­սար­կու, խռո­վա­րար, ո­խա­կալ ու նեն­գա­վոր է` նա չու­նի երկ­նա­վոր ­Հոր նմա­նու­թյու­նը, այլ` սա­տա­նա­յի, նրա հայ­րը սա­տա­նան է, ի՞նչ արժա­նի է, որ նա Աստ­ծուն ­Հայր ան­վա­նի, կամ ի­րեն` Աստ­ծո որ­դի: Ուս­տի հայտ­նի է, որ նա, ով ան­հաշտ խռով է մնում, սա­տա­նա­յի որ­դի է, հրա­ման չկա, որ նա «­Հայր մեր, որ երկն­քում ես» ա­սի: ­Դարձ­յալ որ­դին հնա­զան­դութ­յան, կա­մա­րա­րութ­յան ա­նունն է. ինչ­պես Աստ­ծուն [վե­րա­բե­րող ա­մե­նայն ինչ], կամ Աստ­ծո [կամ­քը] կա­տա­րող­նե­րը նրա որ­դի են անվան­վում, նույն­պես սա­տա­նա­յի կամ­քը կա­տա­րող­նե­րը` սա­տա­նա­յի որ­դի: Ուս­տի պարզ է, որ բան­սար­կու և խ­ռո­վա­րար մար­դը, ով սա­տա­նա­յի կա­մա­րարն է, չու­նի հրա­ման «Հայր մեր որ երկն­քում ես» ա­սե­լով [երկ­նա­վոր ­Հո­րը] ­Հայր ան­վա­նել կամ ի­րեն` Աստ­ծո որ­դի: Ա­պա հայտ­նի է, որ քա­նի դեռ մարդ ըն­կե­րոջ հետ խռով է, ի­րա­վունք չու­նի «­Հայր մեր, որ երկն­քում ես» ա­սել: Իսկ ե­թե իր իսկ բե­րա­նով ա­սի` կա­նի­ծի ի­րեն: Ու­րեմն պարզ է, որ յու­րա­քանչ­յուր մար­դու մեղ­քե­րի թո­ղութ­յունն իր ձեռ­քում է. ինչ թո­ղութ­յուն որ ա­րեց իր պար­տա­պա­նին` նա Աստ­ծուց թո­ղութ­յուն կգտնի: Իսկ ե­թե մար­դու թո­ղութ­յուն չա­րեց, այլ ան­հաշտ խռով մնաց, այն­ժամ չի գտնի իր մեղ­քե­րի թո­ղութ­յու­նը, ու դրա­նից հե­տո ինչ բա­րիք էլ որ գոր­ծի` Աստ­ված չի ըն­դու­նի, այլ ա­մեն ինչ մե­ղաց շար­քում կդաս­վի: Եվ պար­տա­պա­նը ո՞վ է. մի պար­տա­պա­նը նա է, ով քեզ ա­նար­գում և ­նա­խա­տում, մեծ վնաս է ա­նում, տու­գա­նել է տա­լիս ու չար­չար­չա­րում, ու երբ նա մե­ղա­յի է գա­լիս, նրան թո­ղութ­յուն պետք է տաս: Երկ­րորդ` պար­տա­պան այն է, որ դառն աղ­քատ է ու նրան դրամ ես փոխ տա­լիս և փր­կում տան­ջան­քից. թե ժա­մա­նա­կին կա­րո­ղա­նա հա­տու­ցել` լավ է, ու դա Աստ­ծո շա­հը կհա­մա­րես, և ­թե դառն աղ­քատ է ու իր պարտ­քը քեզ չի կա­րող հա­տու­ցել` դու մի՛ խնդրիր ու խեղ­դիր, թե` բեր, վճա­րիր, և ­կամ գրավ դիր որ­դի­նե­րի ու հա­րա­զատ­նե­րի վրա` ա­սե­լով թե պար­տա­կան է, ար­դար ապ­րանք եմ փոխ տվել. նա քեզ է պար­տա­կան, դու` Աստ­ծո. Ք­րիս­տո­սի սի­րո հա­մար այն աղ­քա­տին պարտ­քե­րից ա­զատ ա­րա, և ­մուր­հա­կը պատ­ռիր, որ­պես­զի Ք­րիս­տոս քեզ ա­զա­տի մեղ­քի պարտ­քե­րից և ­քո մեղ­քի պար­տա­մուր­հա­կը պատ­ռի: Այս բարի­քը շա­տերն են ա­րել և դեռ ա­նում են: Աստ­վա­ծա­սեր ու ողոր­մած մար­դիկ աղ­քատ­նե­րի պարտ­քը զի­ջե­լով ու պարտ­քի գի­րը պատ­ռե­լով` ջնջում են մեղ­քի գի­րը և­ ա­զատ­վում մեղ­քե­րի պարտ­քե­րից, դժոխ­քի տան­ջանք­նե­րից, և­ ար­ժա­նի դառ­նում ար­քա­յութ­յան փառ­քին <….>:

Սր­բա­զան ա­վան­դութ­յուն. Աստ­վա­ծա­բա­նութ­յուն/  աշ­խա­տա­սի­րու­թյամբ` ­Հա­կոբ Ք­յո­սե­յա­նի.- Եր.: «­­Յու­նի­քի­մ» ՍՊԸ, 2015, 175 էջ:

Նախորդ

«Ո՛չ աչքն է տեսնելով հագենում, եւ ո՛չ արծաթասերը՝ ուրիշներինը ժողովելով ու առնելով» Ժող.1: 8

Հաջորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից« Վա՜յ նրան, որ իր հօրը կասի, թէ՝ ինչո՞ւ ծնեցիր ինձ, եւ մօրը թէ՝ ինչո՞ւ ծննդաբերեցիր ինձ»:

Հաջորդ
Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Քաջալերուի՛ր, երկի՛ր, ցնծա՛ եւ ուրախացի՛ր, որովհետեւ Տէրը մեծ գործեր կատարեց քեզ հետ»:

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից« Վա՜յ նրան, որ իր հօրը կասի, թէ՝ ինչո՞ւ ծնեցիր ինձ, եւ մօրը թէ՝ ինչո՞ւ ծննդաբերեցիր ինձ»:

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Navigate Site

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Follow Us

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.